Image

Բացվեց հրաձգարան

Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանի շենքում բացվեց հրաձգարան:

Ենթադրվում է, որ գույքով և անհրաժեշտ սարքավորումներով կահավորված հրաձգարանում մարզպետի աշխատակազմը կկարողանա զարգացնել զենքի տիրապետման իր հմտությունները և կատարելագործել կրակային պատրաստության գիտելիքները:

- Թող շուտափույթ խաղաղություն հաստատվի, բայց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Հրաձգարանը յուրահատուկ ուսումնական բազա կլինի մարտական զարգացվածության հարցում և հնարավորություն կտա ձեզ կատարելագործել ունակությունները,- բացման ժամանակ   ասաց Ա. Խաչատրյանը:

Բացման արարողությունից հետո ներկաները փորձարկեցին նորաբաց հրաձգարանի հնարավորություները:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։