«Կարոտում ես՝ երկինք նայիր». հուշ-ցերեկույթ՝ նվիրված 21-ամյա զինվորին
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցավ «Կարոտում ես՝ երկինք նայիր» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով անմահացած Արամ Մանուկյանի ծննդյան 21-րդ տարելիցին: Ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, Շահումյան համայնքի հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Ղալայանը, զինվորի հարազատները, զինակից ընկերները, հյուրեր:
Նշվեց, որ մեր զինվորներն ապահովել են մեր խաղաղությունը, հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործում մեր քաջերն իրենց արիաբար են դրսևորել և անմնացորդ նվիրվել հայոց բանակին: Նրանք մեզ հետ են, քանի դեռ հիշում ենք և խոնարհվում նրանց մեր սուրբ հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել էր Արամի քույրը՝ Մելինե Մանուկյանը: Կատարումներով հանդես եկան «Լայթ տրիո» խմբի երաժիշտները, «Պոեզիայի և ասմունքի թատրոնի» սաները, «Մեծ Հայք» պարային համույթը: Շնորհանդեսով նշվեց նաև Արամ Մանուկյանի մասին պատմող «Քո ամուր թևերով` իմ կիաստ թռիչքը» վերնագրով գրքի լույսընծայումը: