Image

Դա Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է․ Զախարովան՝ հայ ֆուտբոլիստների առևանգման մասին

Ռուս խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը տեղին չէ, դա Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։ Այդպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել  երեք հայ ֆուտբոլիստների առևանգումը Բաքվի կողմից։

«Մենք խաղաղապահների խնդիրը տեսնում ենք նրանում, որ նոր պայմաններում (Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը - խմբ.) հողի վրա ամեն կերպ ապահովեն Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության միջոցով», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  Զախարովան:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։