Image

Սիրիայի ԱԳՆ-ն նախապայման է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան իր զինուժը դուրս բերի Սիրիայի տարածքից: 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։

«Սիրիայի հյուսիսում թուրքական օկուպացիան պետք է ավարտվի: Թուրքիան գիտի, որ իր զորքերի դուրսբերումը սիրիական տարածքից միակ ճանապարհն է մեր երկրների միջև հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու համար»,- նախարարի խոսքը մեջբերում է SANA պետական ​​գործակալությունը:

Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»։ Արդյունքում՝ Հալեպից հյուսիս գտնվող Ազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է բուֆերային գոտի, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: Դամասկոսում թուրքական ուժերի ներկայությունը դիտվում է որպես անօրինական օկուպացիա։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։