Image

Նարեկ Հովսեփյանը ՀՀ ծանրամարտի մեծահասակների չեմպիոն

Երևանում, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում, օրերս կայացավ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց մեծահասակների այս տարվա առաջնությունը:

Առաջնությանը Վանաձորից մասնակցեց Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի սան, 23-ամյա Նարեկ Հովսեփյանը: Մասնակցեց և գերազանց հանդես եկավ. 67կգ քաշային կարգում երկամարտի 235կգ /պոկում վարժությունում՝ 105կգ, հրումում՝ 130կգ/ արդյունքով նա հասավ ամենաբարձր արդյունքի՝ նվաճելով հաղթողի և ՀՀ չեմպիոնի պատվավոր տիտղոսները: Նարեկն ընդունում է, որ իր այս հաջողությունում ինքը պարտական է իր մարզչին՝ Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի վաստակաշատ մարզիչ, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Զորիկ Պողոսյանին: Մեր նոր չեմպիոնի համար այս հաջողությունը մխիթարական է այնքանով, որ իր հաղթանակը նա նվիրում է իր վաղամեռիկ մորը՝ Թամարա Պողոսյանին, ով մահկանացուն կնքեց օրերս: Ի դեպ, Թամարա Պողոսյանը միաժամանակ նաև մարզիչ Զորիկ Պողոսյանի հորաքույրն է:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։