Image

Պատմության հետագծով

-1631 թ. մայիսի 30-ին լույս է տեսնում ֆրանսիական «La Gazette» առաջին թերթը:

-1640 թ. մայիսի 30-ին մահացել է Պիտեր Պաուլ Ռուբենսը՝ նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ։ Ռուբենսի ստեղծագործական ժառանգությունը կազմում են շուրջ 3000 նկարներ։

-1778 թ. մայիսի 30-ին մահացել է Վոլտերը՝ ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան եւ իրավաբան:

-1814 թ. մայիսի 30-ին Նապոլեոն Բոնապարտն աքսորվում է Էլբա կղզի:

-1913 թ. մայիսի 30-ին ծնվել է Արա Բեքարյանը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

-1934 թ. մայիսի 30-ին ծնվել է Ալեքսեյ Լեոնովը՝ ռուս գեներալ եւ տիեզերագնաց:

-1937 թ. մայիսի 30-ին ծնվել է Ալեքսանդր Դեմյանենկոն՝ խորհրդային եւ ռուսական թատրոնի, կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի եւ հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։