Image

Հայաստանի բոլոր 9 բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներ տոնեցին

Այսօր մեր պատանի բռնցքամարտիկները փառահեղ էին, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան: Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայաի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանն ուներ 9 մասնակից և բոլոր 9 բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներ տոնելով իրենց մրցակիցների նկատմամբ` դուրս եկան եզրափակիչ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչը անխոս կարելի է հայկական համարել։ 13 քաշային կարգերից 9-ում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։