Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայազգի շախմատիստուհու հետ
Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Հիկարու Նակամուրան, ամուսնացել է իրանահայ շախմատիստուհի, գրոսմայստեր Ատուսա Պուրքաշյանի հետ:
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, Պուրքաշյանն այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և լուսանկար հրապարակել։
Հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել նրանց։
Հարսանեկան արարողության մասին մանրամասները հայտնի չեն, սակայն Նակամուրան նույնպես հաստատել է լուրը Reddit-ի գրառման մեկնաբանությունում՝ մեջբերելով ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին.
«Ամուսնացիր ճիշտ մարդու հետ: Ես լուրջ եմ խոսում։ Սա կփոխի ձեր կյանքը: Դա կփոխի ձեր ձգտումները, կփոխի ամեն ինչ»,-գրել է Նակամուրան։

