Image

IPSE DIXIT. Լի ՅԱԿՈԿԿԱ

Ես որոշ բաներ հասկանում են վերին մակարդակում առաջ­նորդման մասին: Ես ձեւա­կերպել եմ ինը կետ. ոչ տասը (ես չեմ ուզում, որ մարդիկ ինձ մեղադրեն այն բանի հա­մար, թե իբր ես ինձ Մովսեսի հետ եմ նույնացնում): Ես դրանք անվանում եմ առաջ­նորդման ինը «C» (nine Cs of Leadership): Դրանք ո՛չ արտառոց են, ո՛չ էլ բարդ. հստա­կեցնում են այն ակներեւ հատկությունները, որ պիտի ունենա ամեն մի առաջնորդ....

Ահավասիկ իմ «C» ցուցակը:

Առաջնորդը պետք է ցուցաբերի հետաքրքրասիրություն (curiosity): Նա պետք է ունկնդրի իր շրջապատի «Այո՛, սըր» բազմությունից դուրս գտնվող մարդկանց: Նա պետք է անհա­գորեն կարդա, քանզի աշխարհը մի մեծ, բարդ վայր է:

Ջորջ Բուշը պարծենում է, թե երբեք թերթեր չի կարդում, ասում է. «Ես միայն վերնագրերն եմ աչքի անցկացնում»: Ես ճի՞շտ եմ լսում: Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների նա­խագահն է եւ երբեք թերթ չի՞ կարդում: Թոմաս Ջեֆերսոնը մի անգամ ասել է. «Եթե ինձ վիճակված լիներ ընտրություն կա­տարելու՝ մենք ունենանք կառավարությո՞ւն առանց թերթերի, թե՞ թերթեր առանց կառավարության, ես անվա­րան կգերա­դասեի երկրորդը»: Բուշը համաձայն չէ....

Եթե առաջնորդը երբեք դուրս չի գալիս հարմարավե­տու­թյան իր գոտուց այլ կարծիքներ լսելու համար, ապա նա ճահճանում է: Եթե նա իր համոզմունքները փոր­ձության չի դնում, ապա ինչպե՞ս է իմանում, որ ինքը ճիշտ է: Ունկնդրելու անկարո­ղու­թյունը ամբարտավանության ձեւ է: Դա նշանա­կում է, որ դուք կա՛մ մտածում եք, թե ամեն ինչ գիտեք, կա՛մ էլ պարզապես ձեզ համար ամեն ինչ միեւնույնն է....

Առաջնորդը պետք է լինի ստեղծագործ (creative), կարո­ղանա ռիս­կի դիմել, պատ­րաստ լինի մի նոր բան փորձելու, ինչպես ասում են՝ մտածելու ստանդարտից դուրս: Ջորջ Բու­շը հպարտանում է, որ ինքը երբեք չի փոխվում, եթե անգամ նրան շրջա­պա­տող աշխարհը դուրս է գալիս վերա­հսկողու­թյունից....

Առաջ­նոր­դումն ամբողջությամբ վերաբերում է փոփո­խությունների կառա­վար­մանը, անկախ նրանից, դուք ընկերությո՞ւն եք կա­ռավարում, թե՞ պետություն եք ղե­կավարում: Ամեն ինչ փոխ­վում է, եւ դուք հարմարվում եք, դառնում ստեղծագործ: Միգուց Բուշը բացակայել է այն օրը, երբ Հարվարդի գործարարության դպրոցում այն բանը պատմել են....

Առաջնորդը պիտի ունակ լինի հաղորդակցվելու (com­mu­nicate): Ես նկատի չունեմ կիսատ-պռատ խոսակցությունը կամ ճոռոմախոսությունը: Ես խոսում եմ իրականու­թյանը շիփ-շիտակ նայելու եւ ճշմարտությունն ասելու մա­սին....

Հա­ղորդակցումը պետք սկսվի ճշմարտությունն ասելով, նույ­նիսկ եթե դա ցա­վոտ է: Պատերազմի Իրաքում, ի թիվս այլ բաների հաղորդակցման խոշոր սխալն էր: Բուշը նման էր մի տղայի, որ «գայլը» չգոռաց, երբ գայլն արդեն դռան հետեւում էր: Տարիներ հետո, երբ մեզ շարունակ ասում էին, թե ամեն ինչ լավ է, մինդեռ զոհերի թիվն աճում էր եւ քաոսը խորանում, մենք դադարեցինք նրան լսելուց....

Առաջնորդը պետք է տեր լինի բնավորության (charac­ter): Սա նշանակում է կարո­ղանալ տարբերել ճիշտ ու սխալը եւ համարձակություն ունենալ ճիշտ քայլեր կա­տա­րելու: Աբ­րահամ Լինկոլն ասել է. «Եթե ուզում եք փորձել մարդու բնա­վո­րությունը, նրան իշխանություն ընձեռեք»: Ջորջ Բուշը շատ իշխանություն ունի: Եվ ի՞նչ կարելի է ասել նրա բնավո­րու­թյան մասին.... Բնավորություն ունեցողը ոչ մի զինվորի չէր խնդրի զոհվել հանուն ձախողված քաղաքականության....

Առաջնորդը պետք է քաջություն (courage) ունենա: Ես խոսում եմ խիզախության մասին (դա վերաբերում է նաեւ կին առաջնորդներին). ամբարտավանությունը քաջու­թյուն չէ, կոշտ խոսակցությունը քաջություն չէ.... Քսանմեկերորդ դա­րում քաջությունը չի նշանակում կեցվածքամոլություն եւ հո­խորտանք: Քաջությունը բանակցություն­նե­րի սեղանի շուրջ նստելու եւ զրուցելու վճռականությունն է: Եթե դուք քաղաքա­կան գործիչ եք, ապա քաջությունը նշանակում է կարողանալ բռնել մի դիրք, որի պատ­ճառով, ինչպես ձեզ հայտնի է, դուք ձայներ եք կորցնելու:

Առաջորդ լինելու համար դուք պետք է ունենաք համոզ­մունք (conviction)՝ որպես մի կրակ ձեր հոգում: Դուք պետք է կիրք ունենաք: Դուք պետք է իսկապես ցանկանաք ինչ-որ բան անել: Էլ ինչպե՞ս եք չափում ձեր հոգու կրակը: Որպես ԱՄՆ նախագահ՝ Բուշը արձակուրդային օրերի քանակով սահմանել է բոլոր ժամանակների ռեկորդը՝ ավելի քան չորս հարյուր: Նա ավելի նախընտրում էր իր ագարակը մաքրել, քան թե ընկղմվել կառավարման աշխատանքի մեջ....

Առաջնորդը պետք է ունենա առանձնաշնորհ (charisma) Ես չեմ խոսում գրավիչ լինելու մասին: Առանձնաշնորհն այն հատկությունն է, որը մարդկանց մեջ առա­ջա­նում է ձեզ հետեւելու ցանկություն: Մարդիկ հետեւում են առաջնորդին, քան­զի վստա­հում են նրան. սա՛ է առանձնաշնորհի իմ ըմբռ­նու­մը....

Առաջնորդը պետք է լինի իրազեկ (competent): Սա ինք­նին ակնհայտ է, այդպես չէ՞: Դուք պարտավոր եք իմա­նալ, թե որն է ձեր անելիքը: Դրանից ավելի կարեւոր է, որ կա­րողա-նաք ձեզ շրջապատել մարդկանցով, որոնք գիտեն ի­րենց անելիքը.... Առաջնորդը պետք է լինի հիմնախնդիր լու­ծող....

Դուք չեք կարող լինել առաջնորդ, առանց ողջամտու­թյուն (common sense) ունե­նալու: Սա ես անվանում են «Չառլի Բիչեմի կանոն»: Երբ ես, երիտասարդ մի տղա, նոր-նոր էի մտնում ավտոմեքենաների գործի մեջ, իմ առաջին զբաղ­մուն­քը «Ֆոր­դում» Փենսիլվանիայի Ուիլկս-Բերի քաղաքում գո­տու կառավարիչն էր: Իմ ղեկա­վա­րը Չառլի Բիչեմն էր՝ արեւել­յան ափի տարածաշրջանային կառավարիչը: Չառլին խոշո­րամարմին հարավցի էր, բարեհամբյուր, լայն ժպիտով եւ պող­պատե միջուկով: Չառլին ասում էր ինձ. «Հիշիր, Լի, որպես մարդկային էակ դու ընդամենն ունեն դատելու կարողություն եւ ողջամտություն: Եթե չգիտես ձիու պայտը կամ վանիլային պաղպաղակը, երբեք չես կարող պատրաստել»....

Նախկին նախագահ Բիլ Քլինտոնն ասել է. «Ես մեծա­ցել եմ հարբեցողների ըն­տանիքում: Մանկությանս կեսն անց­կացրել եմ՝ ջանալով ընկնել իրական աշխարհ, եւ ինձ այստեղ դուր է գալիս»:

Ես կարծում եմ, որ մեր ներկա նախագահը ժամանակ առ ժամանակ պետք է այցելի իրական աշխարհ:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։