Image

Ադրբեջանցիներն իբրև թե «հիմնավորում են» Կիլիկիայի պետության հայկական չլինելը, սակայն իրականությունն այլ է

11-րդ դարում նախկին բյուզանդական տարածք Կիլիկիայում, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում, ստեղծվեց հայկական պետություն, որը գոյատևեց մինչև 14-րդ դարի վերջը։ Միջնադարյան բոլոր աղբյուրները՝ հայկական, եվրոպական, արաբամուսուլմանական, բյուզանդական, հավաստում են, որ այդ պետությունը եղել է հայկական։ Ավելին՝ այն երբեմն պարզապես կոչվել է Հայաստան կամ Փոքր Հայք։ Կիլիկիայի արքաները կրում էին «Հայոց թագավոր» տիտղոսը, որը երևում է նաև նրանց հատած դրամներից։ Այստեղ էր նաև Հայոց եկեղեցու կենտրոնը (Հռոմկլա, Սիս)։

21-րդ դարում ալիևյան քարոզչությունը Կիլիկիայում ևս փորձում է «պատմագիտական հայտնագործություններ» անել։ Այս անգամ «հանճարեղ պատմաբան» Իլհամ Ալիևի հետևորդներն իրենց «մտքի թռիչքով» հասել են Միջերկրական ծովի ափեր։ 

Բոլոր անհերքելի փաստերը մերժելով՝ միջնադարյան հայկական այս պետությունը պարզապես փորձում են ներկայացնել աղվանական։ Նպատակը՝ յուրացնել Կիլիկիան պետության պատմությունը։

 

https://geghard-saf.am/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։