Ազարի, Ազարբայջան, Ատրպատական․ քաղաքական և մշակութային ինքնություն․ Հասմիկ Կիրակոսյան

Ովքե՞ր են ազարիները, ո՞րն է նրանց լեզուն, ո՞րն՝ արեալը, ի՞նչ կապ ունեն այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիներն Իրանական Ատրպատականում ապրող ադրբեջանցիների հետ։ Այս մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է իրանագետ Հասմիկ Կիրակոսյանի հետ։ Ըստ Հասմիկ Կիրակոսյանի՝ Իրանական Ադրբեջանի բնակիչները՝ ատրպատականցիները, իրանական քաղաքական և մշակութային ինքնության կրողներն են, իսկ ադրբեջանցիներն օգտագործում են իրանական մշակույթը՝ սեփական մշակույթ ստեղծելու համար։ Ադրբեջանական ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է իրանական մշակույթը յուրացնելու, հայկական մշակույթը խեղաթյուրելու և յուրացնելու կետերի վրա։