Ադրբեջանցիներն Ստեփանակերտում ոչնչացրել են հին թաղամասը

Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել Արցախի բնակավայրերի պատմական կերպարն ու մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանական հերթական վանդալիզմը դրսևորվեց Ստեփանակերտի Թումանյան փողոցի հին հատվածի շինությունները ոչնչացնելով։ Հողին են հավասարեցվել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված հայկական շենքերը։