Բաքվից ազդարարվեց բարբարոսական աշխարհակարգին վերադառնալու մասին
Թուրքիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո առաջին այցը կատարելով Հյուսիսային Կիպրոս, իսկ երկրորդըԱդրբեջան՝ Էրդողանը հստակ և թափանցիկ ուղերձներ հղեց ի լուր աշխարհի և մասնավորապես՝ տարածաշրջանի երկրների, ինչը լիովին կանխատեսելի էր: Եթե անգամ փորձագիտական որոշ շրջանակներում որոշակի կասկածներ էլ կային, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ընտրություններից հետո կարող էին որոշակի փոփոխություններ նշմարվել, ապա դրանք շատ շուտ փարատվեցին Բաքվում, այցի հենց առաջին օրը, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների համատեղ ասուլիսի ժամանակ: Վերջիններս իրենց խոսքում կրկին շեշտեցին այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք» եզրույթը: էրդողանը հայտարարեց, թե կարևոր է հնարավորինս արագ լուծել «միջանցքի» հարցը, ինչը կնպաստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։ «Կարևոր են ինչպես ճանապարհային, այնպես էլ երկաթուղային հաղորդակցությունը Նախիջևանի և Իգդիրի միջով, ինչը կամրապնդի Թուրքիայի կապերը»,-ասաց նա։ Ալիևն էլ հայտարարեց, թե ինչքան շուտ այն բացվի, այնքան լավ և իրենք աշխատելու են այդ ուղղությամբ:
Էրդողանի այցը և վերոնշյալ հայտարարությունները փաստեցին, որ վերընտրվելուց հետո Թուրքիան շարունակելու և նոր թափ է հաղորդելու Հարավային Կովկասում իր այն քաղաքականությանը, որը մեկնակել էր 44-օրյա պատերզմը հրահրելու և դրանում հիմնական որոշիչ դերակատարումն ունենալու միջոցով: Թյուրքական երկու պետությունների առաջնորդները կրկին խոսում էն «միջանցք» եզրույթի մասին, երբ վերջիններիս հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գտնվող պետության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը բազմիացս ասել է, որ տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը կարգավորող պաշտոնական համաձայնագրերում և հայտարարություններում հիշատակված է մեկ միջանցք և այն վերաբերում է Լաչինին:
Եթե նույնիսկ թյուրքական երկրների լիդերների մոտ «միջանցք» եզրույթի օգտագոծումը բառախաղ է և կարող է նույն՝ այդ եզրույթը արտաբերողների կողմից այլ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ ներկայացվել՝ միևնույնն է, այն հստակ ցուցիչ է, թե դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ինչ պահվածք են նրանք դրսևորում Հայաստանի հետ կլոր սեղանի շուրջ: Լիովին հատկանշական էր, որ «միջանցքի» մասին խոսքի համատեքստում երկու լիդերներն էլ միանգամից անդրադարձան իրենց փոխգործակցության ռազմական ներուժի մեծացման, Ալիևի դեպքում էլ՝ ադրբեջանական բանակը թուրքական զինուժի ստանդարտների տակ տանելու հարցերին:
Այստեղ պետք է միանշանակ նշել, որ այդ այցի ժամանակ թյուրքական պետությունների ղեկավարների դրսևորոծ ոչ կառուցողական, ուժի սպառնալիքի հնչեցմամբ գործելաոճը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում չեն կարող տեղավորվել: Իսկ իրավիճակի վտանգավորության մասին փաստում է նույն հանդիպման ժամանակ Ալիևի արած մեկ այլ պնդումը, թե ներկայում աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, այլ որոշիչ է ուժի գործոնը:
Ալիևի այս խոսքերը ցիտում են առաջին հեթին թուրքական պետական լրատվամիջոցները, ինչն ավելորդ անգամ փաստում է, որ «կրտսեր եղբոր» շուրթերով թյուրքական պետությունները կասկածի տակ են դնում ժողովրդավարական աշխարհակարգը, ակնարկելով բարբարոսական հարաբերությունների վերադրաձի մասին: Այն լուրջ ազդակ է քաղաքակիրթ աշխարհին այն մասին, որ այդ երկրները հետագայում էլ պատրաստ են ուժի կիրառմամբ միջպետական հարցեր լուծել: Նման հանդգնության միակ պաճառն Արցախի ժողովրդի դեմ կիրառած ագրեսիայի և հեղինակած բազմաթիվ պատերազմկան հանցագործություններին աշխարհի լուռ համաձայնությունն էր: Թյուրքական պետությունները փաստորեն այդ լռությունը դրական ազդակ են համարում՝ այս անգամ արդեն աշխարհակարգի հիմքերը փլուզելու հարցում: Այն արցախյան ագրեսիայի լեգիտիմացում է, որն արդեն ուղղված է ոչ միայն12000 արցախահայության դեմ, այլ՝ 8-միլիարդանոց ողջ քաղաքակիրթ աշխարհի: