Image

Մենք իրավունք չունե՛նք Արցախին նայել աշխարհի պես՝ հեռադիտակով

Արցախն ամիսներով շրջափակված է։ Մեկ շաբաթ է՝ միջանցքը լրիվ փակ է՝ նույնիսկ հումանիտար բեռների համար։ Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է կյանքի ու մահվան խնդիր։ Ադրբեջանն ամեն օր կրակ է բացում գյուղտեխնիկայի եւ մարդկանց ուղղությամբ։ Արցախում հովհարային անջատումների պատճառով հիմա նաեւ խմելու ջրի խնդիր կա (ըստ Արցախի կառավարության տեղեկագրի)։ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ 21-րդ դարում Արցախը շրջափակված է։

Հիշու՞մ են սա Հայաստանի Հանրապետությունում, թե՞ պատրաստվում են հանգստի, դե ամառ է, ծովափները կանչում են, լողազգեստի գույնի ընտրելու ժամանակն է, քիմքը կոկտեյլներ է ուզում ու հազար ու մի «զիբիլ»։

21-րդ դարում Արցախին զրկում են կենսական ամեն պայմանից՝ հայաթափելու, ցեղասպանելու համար, ու սա իրականում ռուսական, եվրոպական, ամերիկյան ու չգիտեմ էլ ինչ կողմերի «տանձին չէ»։ Ներողություն, իհարկե, գռեհկաբանության համար (գրավոր խոսքում ինձ համար սա առավելապես անընդունելի է), բայց իրավիճակի ամենաճիշտ բնութագրումն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը քայլ առ քայլ իրագործում է իր ասածը, եւ աշխարհը չի բռնում նրա ձեռքը։

Անկեղծորեն ասած՝ աշխարհը չի փոխվել, միշտ նույնն է՝ մշտապես մարդասպանների կողքին կանգնող, մշտապես գռեհիկ ու մշտապես սեփական ցանկությունները ազգերի հաշվին բավարարող։ Աշխարհը նույն թուրքի ձեռքը չբռնեց, երբ  թուրքը ծավալվում էր Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Կիպրոսի ծովային սահմաններում եւն։ Ինչու՞ պետք է Արցախի մասին մտածի։

Աշխարհը չի բռնում թուրքի ձեռքը, որովհետեւ նախ՝ այդ ձեռքը մենք չենք բռնում։ Մենք, ցավալիորեն դաժան իրականությունն է դա ցույց տալիս, դիտարկում ենք Արցախի հարցն այնպես, ինչպես դա անում են եվրոպական դիտորդները, ռուսական խաղապահները։ Արցախի հարցը դիտարկում ենք եվրոպականի պես հեռադիտակով եւ ռուսականի պես՝ ադրբեջանական՝ մեկը մյուսից լկտի գործողությունները չսահմանափակող։

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչին, թե որ սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերն ու կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։ «Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը»,-ուղիղ հարցրել է Արմեն Գեւորգյանը։

Կարող ենք չլսել Լատվիայի ԱԳ նախարարի պատասխանը․ բարդ չէ կռահել, թե ինչ պետք է ասած լինի։ «Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է։  Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ՝ Եվրոպական կոնվենցիաներին»,-ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։

Չէ, Լատվիայի ԱԳ ղեկավարը չի խուսանավել, չի փախչել պատասխանից։ Հստակ տվել է դիրքորոշումը։ Ըստ որի, փաստորեն՝

1․ դարձյալ մեր ու ադրբեջանական կողմերի միջեւ դրվել է հավասարության նշան։ Մե՛ր՝ որ ապրում է իր բնօրրան տարածքում ու այդ տարածքի բնիկն է եւ ադրբեջանականի՝ որ բուսնել է մեր հողերի վրա ու ընդամենը թյուրքական փշրանքն է մեր տարածաշրջանում եւ, ոչ միայն որպես ազգ, այլեւ՝ ժողովուրդ էլ չէ, հավաքածու է թյուրքական անօրինական ծննդաբերություններից,

2․ ադրբեջանական կողմը (ըստ եվրոպական դիրքորոշման) միջազգային կոնվենցիաներին իբր համահունչ է ապրում եւ եվրոպական կողմը պետք է ապահովի, որ պարզապես հավատարիմ մնա այդ կոնվենցիաներին։

Այստեղից հետեւություն՝ միջազգային կոնվենցիաները խրախուսում են միջազգային ահաբեկչությունները, ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունները։ Այս ամենը թյուրքական կողմն անում է Արցախում, եւ եվրոպական կողմը նրա ձեռքը չի բռնում։

Եվ երկրորդ ու կրկնվող հետեւությունը՝ չի էլ բռնելու, քանի դեռ մենք չենք բռնել թյուրքական ավերիչ ձեռքը։ Այս ամենն, իհարկե, կարող էինք բացատրել դիվանագիտական տերմինաբանությամբ, արարողակարգային լեզվով, բայց որոշեցինք իրականությունը ներկայացնել մատչելի՝ հանրության լայն շերտերի համար։ Ոչ ոք չի կանգնելու մեր կողքին։ Մեր խնդիրները բացառապես մերն են, լուծման ուղիներն առաջադրողը նույնպես մենք պետք է լինենք։ Միայն սրանից հետո կփոխվի մեր հանդեպ եվրոպական, ռուսական ու ամերիկյան կողմերի հռետորաբանությունը։ Մենք իրավունք չունե՛նք Արցախին վերաբերել աշխարհի պես՝ հեռադիտակով հետեւելով։ Չկա՛ առանձին Արցախ եւ չկա՛ առանձին ՀՀ։ Կա՛ մեր բնօրրանից մնացած հայկական այս  հատվածը, որին պարտավոր ենք սրբության պես վերաբերելու։ Արցախն ու ՀՀ-ն միասին են մեր վաղվա օրվա ու ազգային նպատակների իրագործման հիմնաքարը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։