Եվրոպան առաջարկեց միջազգային չեզոք ներգրավում՝ Արցախում խաղաղության մեխանիզմի կիրառման համար
Հունիսի 22-ին միջազգային հերթական կառույցը՝ ԵԽԽՎ-ն, ընդունեց հերթական բանաձևը, որով Ադրբեջանին պարտադրվում է բացել Լաչինի միջանցքը, հանել գազի և էլէկտրաէներգիայի մատակարարման արգելքը և բանակցություններ սկսել Ստեփանակերտի հետ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Արդարադատության միազգային դատարանի, ՄԻԵԴ-ի կայացրած նույնաբովանդակ որոշումների ճակատագրերն աչքի առաջ ունենալով՝ կարելի է միանշանակ կանխատեսել, որ այս մեկը ևս պաշտոնական Բաքուն կառհամարի, ինչն արդեն մեծ հաշվով այդ միջազգային կառույցների խնդիրեն է՝ իրենց նկատմամբ Ադրբեջանի առհամարանքի, ցինիկ վերաբերմունքի տեսնակյունից, իսկ հայկական կողմը լավ գիտի պաշտոնական Բաքվի գործելաոճը և կատարվողի մեջ նորություն չի տեսնում:
Սակայն ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները նախորդ նմանատի որոշումներից էական առանձնահատկությամբ տարբերվող են: Բացի Լաչինի միջանցքը բացելու և արցախահայության իրավունքնրեն ու անվտանգությունը քննարկելու մասին դրույթներից, որոն միջազգային մյուս կառույցների նախորդ բանաձևերում էլ կային, այս բանաձևում մի քանի կետերով և տարբեր համատեքստերում խոսվում է միջազգային դիտորդական և անվտանգության չեզոք միջնորդական առաքելություններ Արցախ և Լաչինի միջանցք ուղարկելու մասին:
Հրապարակած փաստաթղթերում վեհաժողովը նախ խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք, այնուհետև առաջարկել է հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։
ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Փաստաթղթերում նաև ամրագրված է, որ եվրոպական կառույցը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։
Այլ կերպ ասած՝ ԵԽԽՎ բանաձևի հիմնական առանցքային ուղերձներից մեն այն է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը չի կարողանում ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, ինչը հանգեցնում է Արցախում հումանիտար ճգնաժամի, սա էլ իր հերթին նշանակում է, որ չի ապահովվում նաև արցախցիների անվտանգությունն ու տարրական իրավունքներ: Սա էլ իր հերթին փաստում է, որ Ադրբեջանն իր ՝ակնհայտ էթնիկ զտման քաղաքականությամբ Արցախի հիմնահարցի կարգավորումը տեղափոխեց ՌԴ-Արևմուտք առճակատման դաշտ: Կես տարի Արցախի Հանրապետությունը բլոկադայի մեջ պահելուց հետ անցնելով արտաքին աշխարհից Արցախի 100-տոկոսանոց մեկուսացման, և սննդից ու դեղորայքից լիակատար զրկմանը՝ պաշտոնական Բաքուն հետևողաբար միջազգային հանրությանը ցույց տվեց, որ անում է այն, ինչ ցանկանում է՝ խախտելով հրադադարի եռակողմ համաձայնագրերը, գործնականում 0-ացնելով ռուս խաղաղապահների առաքելությունը, ասել է, թե՝ ՌԴ-ի դերը արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում և ձևավորելով անկարող Ռուսաստանի կերպարն Արցախում:
Այս ամենը եվրոպական կառույցներին և Արևմտյան երկրների համար առարկայակ հիմքեր են ստեղծում Արցախում անվտանգության լիարժեք մեխանիզմների բացակայության մասին բարձրաձայնելու և սեփական միջնորդական առաքելությունն առաջարկելու համար: Պարզ է, որ եթե Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում փոփոխություններ չլինեն և ՌԴ-ն Ադրբեջանին չստիպի վերադառնալ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կատարմանը, ապա տարածաշրջանի անվտանգային համակարգի՝ նվազագույնը համալրում կամ առավելագույնը՝ փոփոխությունն անխուսափելի կլինի, հակառակը, լավագույն դեպքում, կնշանակի Արցախի հայաթափում, էթնիկ զտում, եթե խուսափենք ցեղասպանությունից: