Արցախցու ճակատագրի հարցում միջազգային կենտրոնների անգործությունն այլևս հանցավոր բնույթ է կրելու
Կարող է տպավորություն ստեղծվել, թե ադրբեջանական կողմի վարած կեղծիքի քարոզչությունը միջազգային հանրության համար ավելի ընկալելի է, քան հայկական կողմից հնչեցվող Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրական պատկերի մասին բարձրաձայնումները: Թերևս դժվար է գտնել այլ բացատրություն միջազգային հանրության՝ Արցախի ժողովրդի դեմ տարվող սողացող ցեղասպանական քայլերին նման ամորֆ, անողնաշար և անտարբեր կեցվածքին: Այստեղ սակայն միաջազգային հանրության նման պահվածքի պատճառների բացատրությունից թերևս իրականությանն ավելի մոտ է այն պնդումը, որ նրանց ձռնտու է հավատալ ադրբեջանական կեղծիքին, քանի որ վերջինս դեպի արևմուտք էներգակիրների տեղափոխման խոշոր օղակ է դարձել և տնտեսական շահերն են միջազգային կառույցների այսօրվա գործողությունների կանխորոշողը:
Կես տարուց ավել Արցախը պահելով բլոկադայի մեջ՝ Ադրբեջանը աշխարհին համոզում է, որ իրականում ճանապարհը բաց է: Խափանելով դեպի Արցախ բնական գազի և էլէկտրաէներգիայի մատակարարումը՝ Բաքուն մի կողմից աբսուրդային վարկած է շրջանառում, թե իրականում Հայաստանից են մատակարարումները դադարեցվել, մյուս կողմից էլ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է բլոկադայի այդ կարևորագույն տարրից: Լաչինի միջանցքը բաց լինելու կեղծիքն հրամցնելիս ադրբեջանական կողմն աչք է փակում Հայաստանից կենսական նշանակության գազի և էլէկտրաէներգիայի մատակարարման դադարեցման փաստի առաջ և ներկայացնում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետով մի քանի բեմադրած երթևեկության դեպքեր, կամ արցախցիների՝ ծայրահեղ անհրաժեշտությամ պայմանավորված անցումները, որոնք եզակի են:
Միջազգային պատկան կառույցների՝ լռությանը համարժեք անատամ դատապարտող հայտարարություններն ընկալելով որպես իր հրամցրած կեղծիքի ընդունում՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն աստիճանաբար ավելի համարձակ են դառնում իր ցեղասպան գործողություններում: Արցախի Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների դեմ իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով 4 արցախի քաղաքացու սպանելու գործողությունններին ոչ մի էական դատապարտող և կաշկանդող քայլեր չանելը Բաքվին հնարավորություն տվեց շրջանառության մեջ դնել հերթական կեղծիքը՝ փորձ անելով հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական մեծածավալ ռազմական ագրեսիայի համար:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածել են վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի ծննդյան վկայականը և պնդում են, թե նա ՀՀ քաղաքացի է, քանի որ փաստաթղթի վրա հայկական գերբն է: Սակայն տարծաված լուսանկարներից երևում է, որ ՀՀ գերբի ներքևի տողում գրված է, որ զոհված Երվանդ Թադևոսյանը ծնվել է Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանում: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրանով հերթական փորձն է անում միջազգային հանրությանը համոզելու, թե Արցախում ՀՀ զինված ստորաբաժանումներ դեռ կան՝ դրանով հող նախապատրաստելով արցախցիների վրա հերթական հարձակումն իրականացնելու համար:
Միջազգային հանրությանը դժվար կլինի բացատրելը, որ հայկական գերբի տակ գրված է, որ հերթական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացին Արցախի քաղաքացի է, ինչի մասին փաստում է նույն ծննդյան վկայականը, իսկ հայկական գերբն օգտագործվում է Արցախում կիրառության մեջ գտնվող մի շարք փաստաթղթերի ձևավորման մեջ՝ զուտ սեփական ձևանմուշների ստեղծման տեխնիկական դժվարությունների պատճառով, այնպես, ինչպես այսօր էլ Արցախում վճարային հիմնական միջոցը ՀՀ դրամն է: Միջազգային խոշոր կառույցները և կենտրոններն այս պարզունակ կեղծիքին տրվելու իրավունք չունեն: Վերջիններս իրենց գործառույթների և առաքելությունների շրջանակներում պետք է լավ իմանան, որ Քաշաթաղում ծնվածն Արցախի հանրապետության քաղաքացի է;
Միջազգային ուժային կենտրոնները և կառույցները պարտավոր են Ադրբեջանի ղեկավարությանը հասցնել, որ չեն տրվում նրա ցածրորակ կեղծիքներին: Ինչո՞ւ են պարտավոր, որովհետև արդրբեջանական քարոզչական սուտն հենց իրենց է ուղղված, հայկական կողմերը և Արցախին մոտ գտնվող տարածաշրջանային երկրները լավ են տեսնում այնտեղ տիրող իրականությունը, բաքվի վարածա հետևաողական էթնիկ զտումների քաղաքականությունը:
Հակառակ դեպքում՝ հերթական անգամ Ադրբեջանը կհամարի, որ իր կեղծիքն հալած յուղի տեղ է ընկալվել պատկան կազմակերպություններում և ուժային կետրոններում և ռազմական գործողություններ կիրականացնի Արցախի ժողովրդի դեմ: Հանրահայտ փաստ է, որ Արցախն ունի իր քաղաքացիներից ձևավորած զինված ուժեր՝ ադբեջանական չդադարող ագրեսիայից պաշտպանվելու համար: Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն անտեսում է նույնիսկ ռուսական խաղաղապահների ներկայությունը՝ Արցախյան զինված ուժերի գոյությունն այլընտրանք չունի, հետևաբար՝ Արցախ-Ադրբեջան սահմանին ցանկացած ռազմական գործողություն ուղղված կլինի բլոկադայի և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Արցախի 120 հազար բնակչի դեմ: Անկախ նրանից, թե ինչ ծավալի ռազմական ագրեսիայի կդիմի Բաքուն՝ այն հերթական ոտքի տեղն է լինելու հաջորդ, ավելի աղետաբեր ռազմական գործողության համար, և դրանք այլ կերպ, քան ցեղասպանություն և էթնիկ զտում, որակել հնարավոր չէ: Ադրբեջանի կողմից նման քայլի գնալը նույն՝ հավասար հարթության վրա կդնի բոլոր պատասխանատու կողմերին՝ ինչպես Ռուսաստանին՝ ի դեմս Արցախում գտնվող խաղաղապահների, որոնց պատասխանատվության գոտում կծավալվեն գործողություններն, այնպես էլ միջազգային կառույցներին և արևմտյան կենտրոնների, որոնք հերթական անգամ չսանձեցին Ադրբեջանի ցեղասպանական քայլը: