Image

Շունը շան թաթ չի կծի

Կամ` շան հետ ընկերություն արա, բայց…

 

Յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ իր պապերից լսել է այս եւ նույնաբովանդակ ասացվածքներ: Ով չի լսել, կամ չի հասկացել կամ չի կիրառել այս ասույթները, կամ հայ չի, կամ հայերի թոռ չի, կամ` երկուսը միասին, այսինքն մարդն անբնական ծնունդ է…

Ցավոք, երբեմն ճակատագրորեն վերջիններս են կառավարում առաջիններին… ինչ-ինչ լծակներով:

Էլ ի՞նչ ասես այն իրավիճակների մասին, երբ երկու կողմն էլ հեռու են հայությունից: Թե’ շան հետ ընկերություն անողը, թե’ մահակը, որ, տրամաբանորեն, պետք է ձեռքից բաց չթողնեին: Բայց ինչպե՞ս կարելի է տրամաբանություն ակնկալել մի մարմնից, որը գլուխ չունի:

. Էրդողան աղվեսը Զելինսկուն է նվիրել << Ազով>>խմբավորման հինգ հրամանատարներին, որոնց իրեն ի պահ էր տվել Ռուսիո կայսրը:

.Պեսկովը ավազել էր իրենց կայսրության ( իմա` իր ղեկավարի) նեղվածությունը, նեղսրտությունը, որ թուրքը իր խոսքը չի պահել (курам на смех).

. Բայրամ-ո’վը Էրդողանից ոգեւորված, ծաղրական տոնով էր պատասխանել Լավրովի բարձրախոսին:

. Լավրովի բարձրախոսի խոսխոսը կտրվել, ձայնը փորն էր ընկել, լեզուն պապանձվել:

Ա’յ, Արայիկ Հարությունյանից հարցնեին կամ Լաչինի միջանցքից կամ խաղաղապահներից, ազրեիլ կկտրեր, կդառնար մի Ազազելո, կաքլորանար (չնայած` հավ է):

. Մի մեծ կայսրություն, որ իր ընդամենը 1000 – ամյա պատմության ընթացքում 13 անգամ մշտապես հավատացել ու մշտապես խաբվել է քոչվորների նվաճած <<կայսրությունից>>, մշտապես դաշույնի հարված է ստացել թիկունքին, հավատաց նաեւ 14-րդ անգամ

Լավ, հավատաց-հավատաց… բայց պատմության մեջ առաջին անգամ <<խաբվեցին>> միանգամից երկու անգամ, չի բացառվում, որ խաբվեն նաեւ երրորդ անգամ… որովհետեւ խաբվում են ինքնակամ, խաբվում են կամավոր, տրվում են ինքնամոռաց:

Դատենք միասին.

-Թուրքիան ՆԱՏՕ – ի կարեւոր անդամն է, ունի հզորությամբ երկրորդ բանակը ու … Ռուսաստանի բարեկամն է (՞)

-Թուրքիան հայտարարում է, որ չի ընդունում ռուսական անեքսիան Ուկրաինայում ու …Ռուսաստանի բարեկամն է (՞)

-Թուրքիան բայրաքթարներ ու ռազմամթերք է մատակարարում Ուկրաինային, բայրաքթարների գործարան է կառուցում Ուկրաինայում ( ռուսաստանցի (ո’չ թե ռուս)

զինվորներին  ոչնչացնելու համար) ու … Ռուսաստանի բարեկամն է (՞)

- Թուրքիան Ռուսաստանի ազդեցության գոտուց բացահայտորեն դուրս է մղում միջինասիական երկրները ու … Ռուսաստանի բարեկամն է (՞)

- Թուրքիան Հարավային Կովկաս է մխրճվում իր կլոնի` Ադրբեջանի միջոցով ու այնտեղից փորձում վերացնել Ռուսաստանի վերջին պատվարը` Արցախը (իմա` նաեւ Հայաստանը) ու Ռուսաստանը նպաստում է դրան – իր ձեռքով դաշույնակրին ( թիկունքից) բերում է Արցախ:

-ՆԱՏՕ – ի <<անդամ>> Թուրքիան անձամբ եւ իր արհեստածին կլոնի միջոցով (ապօրինի զավակ) բացահայտորեն սպառնում է ոչնչացնել այս տարածաշրջանում Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ՀԱՊԿ կոչվող դաշինքում (սակավանդամ) միակ դաշնակցին` Հայաստանը ու … Ռուսաստանի բարեկամն է:

-ՆԱՏՕ – ի <<անդամ>> Թուրքիան իր ապօրինի զավակի միջոցով ներխուժում է Հայաստանի ինքնիշխան տարածք (ՀԱՊԿ անդամ) ու ՀԱՊԿ – ը նույնիսկ հայտարարություն չի անում, որվհետեւ Թուրքիան Ռուսաստանի << դաշույնավոր>> բարեկամն է:

-Թուրքիան կործանում է երկու ռուսական ինքնաթիռ, օդաչուներին գնդակահարում օդում… ու Ռուսաստանի բարեկամն է:

-Բարեկամության ամենաբացառիկ դրսեւորումը` Թուրքիայում, օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ գնդակահարում են ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին  (որ նույնն է, թե գնդակահարել են ՌԴ նախագահին) եւ … այ քեզ հրաշք, շարունակվում են ռուս – թուրքական դիվանագիտական հարաբերությունները, դրանք խորանում են… որովհետեւ  Էրդողանը (սպանողը) Պուտինի (զոհի) բարեկամն է (՞):

Փաստրեն Թուրքիան Ռուսաստանի բարեկամն է, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ անի վերջինիս հետ. այս փաստը չի տեղավորվում ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցների այլեւ Թուրքիայի դաշնակիցների ուղեղներում:

Սա երկրորդ ինքնակամ , կամավոր խաբվելու ու հաճույք ստանալու պահն է վերջին տարիների ընթացքում: Փաստորեն, սա եւս կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում. Ռուսաստանը, 13 անգամ խաբվելուց ու Թուրքիայի դեմ պատերազմելուց հետո, միանգամից երկու անգամ ինքնակամ խաբվեց նույն Թուրքիային. հաշիվը հասավ միանգամից 15-ի…

Բայց դե, Թուրքիան Ռուսաստանի բարեկամն է, թեպետ ինքը` Թուրքիան, երբեք որեւէ բարեկամ չի ունեցել, մշտապես ունեցել է շահերի առճակատումներ ու <<քցել>>  է բոլորին անխտիր:

Ի՞նչ անենք, թե Թուրքիան ՆԱՏՕ – ի անդամ է ու իր հետեւից քարշ է տալիս իր բարոյական օրենքներից զուրկի ճտին, ում արտգործնախարարի պլոճիկը լիցքավորվեց Անկարայից  ու <<դուխով>> աքլորականչ արեց Լավրովի ծուղրուղու կանչող հավին:

Չէ՞ որ մի քանի օր առաջ այս նույն աքլորահավն էր արդարացրել իրենց <<խաղաղապահների>> պահվածքը` բաշիբոզուկների դրոշը Հայաստանի տարածքում տեղադրելուն նպաստելուց, ուղեկցելուց  հետո:

ՌԴ ԱԳՆ – ն լիակատար ֆիասկո է ապրում, չկա մի ճակատ (թերեւս բացի Աֆրիկայից), որտեղ այս կառույցն իր ղեկավարի հետ միասին տապալած չլինի: Տրամաբանության իսպառ բացակայությունն ու անհոդաբաշխությունը դարձել են ռուսական դիվանատգիտության ուղենիշ: Եթե դուք ձեր կտուցով եք ասում, թե իբր ռուս <<խաղաղապահները>> մասնակցել են դրոշի տեղադրմանը, քանի որ սահմանազատում չի արվել, ապա տրամաբանական (ի զարմանս ձեզ) հարց է ծագում. եթե սահմանազատում չի արվել, ապա ինչի՞ց հոտ քաշելով ձեր զինվորականները որոշեցին, որ դա հայկական տարածք չէ… կամ իրենց ի՞նչ առաքելությունն է այս կամ այն կողմի դրոշ տեղադրելը, այն էլ այն անցակետի մոտ, որը ընդհանրապես չպետք է լիներ այդտեղ: Սա’ էր իրենց առաքելությունը` թույլ չտալ որեւէ անցակետի առկայություն ողջ ճանապարհին…

Պատահական չեն պտտվում խոսակցություններ, որ այստեղ գալիս են առնվազն գեներալ մայորի կոչումով, այստեղից հեռանում գեներալ – միլիոնատիրոջ կարգավիճակով:

Թուրքիայի բարոյական օրենքներից զուրկ կլոնավորված աղջիկը 120 հազար հայ քրիստոնյաների պահում է բացարձակ շրջափակման մեջ, իսկ իրենց համար <<хоть бы что>>, << моя хата с краю>>: Այստեղ ավարտվում են եւ ռուսական դիվանագիտության եւ ռազմարվեստի եւ մնացած բոլոր միֆերը:

Ինչեւէ, հիմա Թուրքիայի կողմից <<Ազովի>> հրամկազմին վերադարձնելու, Բայրամովի կողմից Լավրովի մեգաֆոնի ֆոնին հագնելու կամ Ուկրաինայում բայրաքթարների գործարան կառուցելու հարցում Ռուսաստանն ու՞մ է մեղադրում:

- Հարկավոր է ինքնախոստովանվել. Այն է` լիովին փոխել ՌԴ ԱԳՆ կազմը (որի մի մասը Ալիեւի կերակրատաշտի հաճախորդներն են):

- Հարկավոր է մշակել բացարձակապես նոր արտաքին քաղաքական կոնցեպցիա:

- Հետույքին տալով դուրս շպրտել ադրբեջանցի(՞) միլիարդատիրոջ կերակրատաշտից բացահայտորեն ու լիուլի օգտվող արտաքին հետախուզության կմկմացողին, ով, բնականաբար, չի կարող անաչառ լինել:

- Փոխել քարոզչատեղեկատվական քաղաքականության բնույթը. քծնական կամ վայրահաչոցային բնույթից անցնելով լուրջ վերլուծությունների ու օբյեկտիվ տեղեկատվության (գուսմանազերծվել…)

- Թարմացնել խորհրդականների եւ օգնականների ինստիտուտը, պահանջելով բացարձակ օբյեկտիվություն  ու անաչառություն:

Ի վերջո, այս ամենի արդյունքում, դարավոր թշնամուն չմոտեցնել դաշույնի հարվածի հեռավորության, իսկ ռազմավարական եւ պատմականորեն ձեւավորված գործընկերոջը զոհաբերել այսրոպեական շահույթի համար.. (ո'չ շահի):

Բա որ ասում էինք մարդու պապը պետք է հայ լինի, որ շներին իրենց թաթերով հանդերձ ճանաչի, մահակը ձեռքից չգցի…

Բայց` գենետիկ հայ, ոչ թե անունով հայ, ազգանունով, օրինակ, Լավրով…

Արթուր ՍԵՒԱՉԵՐՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։