Image

Փակուղի-գոյաբանական ճակատամարտի պարտադրանք

Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետն այլևս օգտագործվում է  Բաքվի ահաբեկչական քաղաքականությունն իրականացնելու համար: Արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքն իր մեջ մի քանի ուղերձներ է պարունակում ՝ ուղղված միջազգային հանրությանը և արցախահայությանը: Առևանգման գործողությունն առաջին հերթին ցինիկ դրսևորում էր աշխարհում առաջին հումանիտար միջազգային կազմակերպության հանդեպ: Բաքուն իր այդ քայլով արժեզրկեց այս կարևորագույն կառույցի առաքելությունը, վերջինիս դարձնելով իր հանցագործությունների մեղսակիցը: Արցախցի 68 ամյա Վագիֆ Խաչատրչյանը, հավատալով միջազգային հումանիտար կառույցին, համաձայնել էր նրա հովանու ներքո տեղափոխվել Հայաստան անհետաձգելի սրտի վիրահատության ենթարկվելու նպատակով, իսկ ադրբեջանական կողմը, անտեսելով այդ ամենը, առևանգում և ձերբակալում է ԿԽՄԿ-ի հովանու տակ գտնվող արցախցուն:

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ թքում է միջազգային հանրության ուղղությամբ, հարվածում խոշորագույն կառույցի վարկանիշին, փաստացի հայտարարում, որ միջազգային հումանիտար նորմերը, մարդու հիմնարար իրավունքները և  դրանց կյանքի կոչող կազմակերպությունները ձևական բնույթ են կրում:  Եթե ադրբեջանական ղեկավարության նման աննախադեպ ցինիկ գործողություններին միջազգային կառույկցներից չլինեն հստակ պատասխանները և պարտադրանքի գորրծողություններ, ապա նրանց գոյության և գործունեության իմաստն է ընդհանրապես կորչում: Մյուս կողմից արցախի 120 հազար քաղաքացիները գործնականում կտրվում են աշխարհից և հնարավորություն չեն ունենա նույնիսկ հումանիտար օգնություն ակնկալել, ինչը կնշանակի Արցախում ցեղասպանական գործողությունների վերջին արարը:

Վագիֆ Խաչատրյանի առևանգման գործողությամբ Բաքվի տարածած մյուս ուղերձն այն է, որ չի պատրաստվում Արցախի ժողովրդի հետ քննարկել նրա իրավունքների և անվտանգության հարցերը, այլ հետևողականորեն տանելու է էթնիկ զտման և ցեղասպանման քաղաքականություն: Կեղծ և շինչու մեղադրանքներ առաջադրելով արցախցի տարեց տղամարդու նկատմամբ՝ պաշտոնական Բաքուն ավելի է ի ցույց դնում իր ցեղասպանական նկրտումները: Արցախում գրեթե չկա մի հասուն տղամարդ, որը մասնակցած չլինի ադրբեջանական ագրեսիայից իր հայրենի օջախի, ընտանիքի անդամների պաշտպանությանը, և ստացվում է, որ ադրբեջանը ցանկացած արցախցու դեմ կարող է նման կեղծ, շինծու մեղադրանքներ առաջադրել, այսինքը՝ թեկուզ փոքր հնարավորությունը՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետը ադրբեջանական ղեկավարությունն սկսել է օգտագործել ռեպրեսիաների նպատակով, ինչը փակուղու առաջ է կանգնեցնում արցախահայությանը , իսկ նման իրավիճակներում այլընտրանքները երկուսն են՝ կա՛մ կրկին ոտքի կանգնել սեփական իրավունքների պաշտպանության գործին, կամ բռնագաղթել հազարամյակների բնօրրանից:

Միջազգային կառույցների անգործության պայմաններում ադրբեջանի նման գործողությունների շարունակությունները փակուղու առաջ կկանգնեցնեն արցախցիներին՝ ստիպելով սեփական գոյաբանական խնդիրնեը լուծելու համար դիմել կոնկրետ ինքնապաշտպանակն գործողությունների, ինչին չի կարող չարձագանքել աշխարհասփյուռ հայությունը: Այլ կերպ ասած՝ Բաքվի քաղաքական ղեկավարությունը փորձում է հրահրել հերթական աղետաբեր հակամարտությունը, ինչը հնարավոր կդառնա, եթե միջազգային կառույցները չկարողանան կանգնեցնել արցախցիների նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։