Փորձաքար ԵՄ դիտորդական և ՌԴ խաղաղապահ առաքելությունների համար
ԵՄ դիտորդական առաքելությունը Բրյուսել հաղորդում է ներկայացնում հայ-ադրբեջանական սահմանին իրվիճակի լարվածության վերաբերյալ, այդ նույն օրը ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, թե սահմանային լարվածության պատճառը ԱՄ դիտորդական առաքելության ոչ արդյունավետ գործողություններն են: Վերջին հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը միանշանակ հիշեցնում է, որ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկն ուժի մեջ է:
Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵՄ դիտորդական առաքելության վարկանիշին հարվածելու նպատակային քայլ, որից պետք է հետևություն անեն Բաքվի ԵՄ գործընկերները: Այստեղ ծագում է երկրորդ տրամաբանական հարցը, թե արդյո՞ք ՀԱՊԿ դիտորդները զսպող դեր կարող են խաղալ ադրբեջանական սադրանքների խնդրում: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում: Չնայած այնտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, ադրբեջանական զինուժը բազմաթիվ ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի շփման գծում:
Վերջին օրերին էլ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Արցախի շուրջ և պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե Արցախի ՊՆ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներն են իրկնացնում շփման գծում, ի լրումն դրա շարունակվում է ռազմական ուժերի մոտեցումն: Արցախում Ադրբեջանի զինուժի հետագա գործողությունները ցույց կտան, թե ինչքանով է արդյունավետ խաղաղապահների՝ ասել է, թե ՌԴ առաքելությունն արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու հարցում: Ընդորում, ամենևին տարբերություն չկա, թե ադրբեջանն այնտեղ լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի, թե կփորձի շփման գծում դիրքեր վերցնել արցախցի զինծառայողների կյանքերի հաշվին:
ՀՀ ԶՈւ գլխվոր շտաբն արդեն հայտնում է, որ զինուժի և զինտեխնիկայի կուտակումներ կան նաև Հայաստանի սահամանների մոտ՝ Քարվաճառի հատվածում և Նախիջևանում: Հետաքրքրական է, որ ընդամենը մի քանի օր առաջ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարեց, թե Թեհրանը տարածաշրջանում թույլ չի տա աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի լիցքաթափման հարցը ԵՄ դիտորդների՝ ի դեմս ԱՄ-ի հեղինակության հարց է և՝ ոչ միայն: ՀՀ-ի տարածքում ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Իրանը հայտարարել է, որ կմիջամտի, իսկ ԵՄ-ին և հավաքական Արևմուտքին, մեղմ ասած, ձեռնտու չէ իրանական զինուժի ներկայությունն ու դոմինանտությունն Հայաստանում:
Հայաստանի Հանրապետությունը և Արցախը պետք է պատրաստ լինեն իրավիճակի փոփոխության ցանկացած սցենարի: Վերջին ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ դրա համար համապատասխան կարողություններ զինված ուժերն ունեն: