Անկարայի՝ արցախյան հիմնահարցում միջնորդի հերթական հայտը
Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացն այլևս ամբողջությամբ տեղափոխվել է Ռուսաստան-Արևմուտք հակադրությունների և մրցակցության դաշտ: Դրան նպաստեցին ինչպես առարկայական այնպես էլ ենթակայական գործոնները և այլևս կարևոր չէ, թե որը՝ ինչքանով, այլ առաջնային է նոր իրականության հիմնարար գնահատումը և դրանում հայկական կողմի գործողությունների ռազմավարության մշակումը:
Հիմնահարցի կարգավորման առաջընթացն ապահովելու համար միանշանակ է, որ հայկական կողմը պետք է ձգտի մոտեցնել երկու բևեռների դիրքորոշումը, ինչն ուկրաինական հակամարտության թեժացման ֆոնին դժվարին և մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: ԵՄ-ն և ԱՄՆ-ը ձգտում են արագացնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանգրի ստորագրումը՝ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հետագա քննարկման հեռանկարով: Թվում է, թե ադրբեջանական կողմը պետք է կողմ լինի այս փոխզիջումային տարբերակին, սական օրերս Ալիևի օգնականը հայտարարեց, թե չեն պատրաստվաում որևէ միջազգային մեխանիզմի ներքո ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ էլ որևէ երրորդ երկրի հետ քննարկել Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը: Սա փաստացի նաշնակում է, որ ադրբեջանը չի ցանկանում գնալ փոխզիջման, սա այն դեպքում, երբ պատերազմով Արցախի հիմնահարցը չի լուծվել, ավելին՝ այնտեղ ադրբեջանական ազդեցությունը զրոյականին է մատ, իսկ Արցախի հետ շփման գծում կանգնած են ոչ միայն ռուս խաղաղապահները, այլև երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները:
Ռուսաստանը էլ պնդում է, որ կարգավորումը պետք է լինի եռակողմ հյտարարության և ՌԴ-ում եռակողմ հանդիպումների ժամանակ ընդունված փաստաթղթերի հիման վրա: Վերջինս նաև ակնարկում է, որ իրեն է հաջողվել կանգնեցնել պատերազմը և Արցախում իր խաղաղապահ զորակազմն է ապահովումը անվտանգությունը, հետևաբար՝ այդ փաստերը թույլ չի տա անտեսել:
Այսօր, թերևս, իրականությունն այն է, որ ադրբեջանական ագրեսիայի շարունակության պայմաններում Արցախի ժողվորդի անվտանգությունը վտանգված է և վերջինս ցեղասպանության կենթարկվի առանց միջնորդի Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնելու դեպքում: Այլ կերպ ասած՝ Արևմուտքի ծրագիրը կյանքի կոչելու համար առնվազն Բաքվին պետք է պարտադրել հրաժարվել ուժի սպառնալիքից, ինչը վերջինիս ակնհայտորեն չի հաջողվում:
Մյուս կողմից էլ միանշանակ պարզ է, որ ադրբեջանական կողմի վրա հսկայական ազդեցություն ունի Անկարան, եթե չասենք, որ ամբողջությամբ վերջինիս թելադրանքով է գործում: Հետևաբար օրինաչափ է Թուրքիայի դուրսբերումը Բաքվի ստվերային մոդերատորի կարգավիճակից: Արդեն բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանին ագրեսիայի դրդողը, հետևաբար՝ նաև զսպողն Անկարան է: Այս իրավիճակում կարգավորման գործընթացին ներգրավելու հայտ ներկայացրեց հենց Թուրքիան՝ էրդողանի բերանով հայտարարելով, թե առաջարկել է քառակողմ հանդիպում իր, ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Սրանով, թերևս, Անկարան կրկին միջնորդի առաքելություն է ուզում ունենալ Արևմուտք-ՌԴ հերթական հակադրության մեջ, որպես այլընտրանք:
Ստեղծված իրավիճակում հայկական կողմից մերժել միջնորդության նախաձեռնությունը խելամիտ չի լինի, չնայած, որ նրա դիրքորոշումը հանրահայտ է և ամբողջությամբ նույնական ադրբեջականի հետ: Սակայն Անկարայի ներգրավումը կարգավորման քաղաքական գործընթացներում էականորեն կնվազեցնի ադրբեջանական կողմից հերթական ռազմական էսկալցիայի հավանականությունը, ինչը պակաս կարևոր չէ այս փուլում: Թեև, բոլոր հիմքերը կա ենթադրելու, որ ադրբեջանի վերջին շրջանի պատերազմական հռետորաբանությունը, զորքերի տեղաշարժը հենց հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մեծացման և նրա՝ միջնորդի կարգավիճակի մասին բարձրաձայնման համար հող նախապատրաստելն էր:
Բոլոր դեպքում, Թուրքիայի առաջարկած ֆորմատի գործարկման տեսանելի արդյունքը բանակցությունները տեղից շարժելը կլինի, ինչն այսօր դոփում է տեղում Արևմուտք ՌԴ հակադրությունների պատճառով, իսկ քաղաքական գործընթացների բացակայությունը ռազմականի վերսկսման նախադրյալ է: