Image

Հայոց մտավորականության «12 -ի Խորհուրդը» ներկայացնում է.

ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՆՈւ ԶՈՐԱՀԱՎԱՔ…

 

      Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել…

Այլևս՝ Վերջ… Այն սնանկ հոգևոր նկարագիրը, որը դավադրաբար պարտադրում են զոհասեղանի վերածված մեր հայրենիքին, այլևս անհանդուրժելի է…

      Սա Հայաստան չէ և՝ Վերջ…

Աշխարհը տիրող մակաբույծ, ավազակաբարո համակարգը երկրները ավերելու, մարդուն ստրկացնելու համար նախ սպանում է նրանց հոգիները, ամենուր և ըստ ամենայնի ոչնցացնելով մշակույթը… Որպես հետևանք՝ կուլտուրոցիդին հաջորդում են պատրիոցիդը, մերիտոցիդը, գենոցիդը, անտրոպոցիդը… Արդյունքում զոհասեղանին առաջին հերթին հայտնվում է երիտասարդությունը։ Տոհմիկ , հերոսական որակները դրսևորելու միակ ասպարեզը դառնում է պատերազմի դաշտը, ուր և ոչնչացվում է վաղվա Ազատանին։

Եթե այլոց համար դա մասնակի խնդիր է, մեր դեպքում շուրջ 150 տարի իրականացվող այդ ընթացը այլևս կործանարար է, աղետալի։ Առանց հոգևոր արժեքների, առանց մշակույթ, առանց  արարման հայը դադարում է հայ լինել։ Նա չի կարող ապրել առանց մոլորակային, թե կուզեք՝ տիեզերական գերխնդիրների… Մեր մեծագույն պարտությունը, որը հղի է մեծագույն աղետներով, դա համատարած ատելության, չարացածության, հուսահատ ինքնամերժման մթնոլորտն է, ուր իսպառ մոռացության ենք մատնել երկնքի գույնը…  Օրինաչափորեն հարց է առաջանում. Ո՞ւր է հայ մտավորականությունը, ինչո՞ւ է դավաճանաբար համրացել…

Նախ, վարկաբեկված «մտավորական» հասկացության փոխարեն կիրառենք ու կյանքի կոչենք՝ «Ազատանի» եզրույթը… Տոհմիկ հնչեղությամբ հանդերձ, այն նաև արտահայտում է արատավոր համակարգից դուրս, ազատ, ազնվական դասի խորհուրդը։ Անշուշտ, Ազատանին որոշակի խավ լինելուց առաջ, նախ՝ բարձրագույն որակական, բարոյական  հատկանիշ է… Տոհմիկ հայը չի կարող ազատանու խորհուրդը չկրել։

Եվ այսպես, պահի Հրամայականն է.

  • Հռչակել ու կյանքի կոչել Հայոց Ազատանին …

Որպես համայն հայությունը ներկայացնող իրական սուբյեկտ…

Որպես Նոր քաղաքակրթական համակարգի պատվիրատու և պահանջատեր… Որպես Ժողովուրդների միջև արարչագործ համագործակցություն ապահովող

քաղաքակրթական հաղորդակցիչ.

  • Հիմնովին վերափոխել համակեցության արժեհամակարգը, որպես ուղենիշ ունենալով ճշմարտությունը, արդարությունը, բարոյականությունը, հայոց Մեծ Պահանջատիրությունը… Դրանով իսկ ձևավորելով նաև բարձրագույն արվեստ արարելուն միտված հոգևոր միջավայր…
  • Իրականացվող քաղաքակրթական ծրագրերի շուրջ համախմբել հայության ստեղծագործ ներուժը, բոլոր ոլորտներում… Ինչպես և հավաքագրել նոր համահայկական ծրագրերի հայտեր և նրանց իրականացման համար ներգրավել համապատասխան ռեսուրսներ…
  • Հնարավորինս արագ Երևանում հրավիրել Ազատանու համահայկական համաժողով, ձևավորելով ծրագրերը համակարգող և կյանքի կոչող աշխատանքային խմբեր… կառուցվածքային խորհուրդներ, փաստացի՝ նոր կառավարման հայքյան համակարգ, ուր առաջնային պայմանը ազգային բարոյապարկեշտ նկարագիրն է…

Հանուն իրական Հայոց Պետականության միացիր ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՆՈւՆ  

քո առաջարկներով, քո ծրագրերով, քո ոգեղեն կամոք և լավատեսությամբ.

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։