ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Ժողովրդական ընդվզման առաջնորդ՝ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻՆ,
«բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ»…
…«Տուր մեզ իմաստություն, զբարիս խորհել, խոսել և գործել»…
Սրբազան, դադարեցնելով հայ եկեղեցու հոգևոր ծառայությունը, դուք ընտրեցիք շատ ավելի մեծ ու պատասխանատու, պատմական հոգևոր ծառայություն, ուր պարտությունը անթույլատրելի է։
Ինչ խոսք, իրավիճակը թվում է անելանելի… Անելանելիությունը բազմապատկում է այն արտառոց իրողությունը, որ մենք պայքարում ենք անբարո մի համակարգի դեմ, ուր նաև մեր «կակիստոկրատ», «մերիտոցիդ» իշխանությունն է, թշնամացած բոլոր հնարավոր բարեկամների հետ։ Վտանգված է հայոց պետականությունը, հայոց գոյությունն իսկ։
Այս վաշխառու, մակաբույծ համակարգում իրադրության տերը օտարն է, թշնամին, ուր ցանկացած բարեփոխում սին է, ցանկացած ընտրություն՝ դատապարտված… Համաշխարհային քաղաքակրթական աննախադեպ բախումների ֆոնին, մեր հաղթանակի միակ երաշխիքը համայն հայության միասնությունն ու հավատարմությունն է մեր ինքնությանը, մեր պատմական առաքելությանը։ «Նոր գինին չի լցվում հին տկերում», ուստի մեր տեսիլները չկաշկանդենք առկա արատավոր համակարգի իրավական չափորոշիչներով։ Հայքում աշխարհասփյուռ յուրաքանչյուր Հայ Նոր պետականության քաղաքացի է… Շուրջ տասնամյակ առաջ համահայկական ընդգրկմամբ ձևավորվեց հայ մտավորականության «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը, որի նպատակն էր հայության համախմբումը ՀԱՅՔ ծրագրի շրջանակում։
ՀԱՅՔԸ՝ համայն հայության կառավարման նոր կվալիմետրիկ համակարգ է, ինչը անհամեմատ ներկայանալի է, քան առկա թվացյալ պետականությունը։
Միայն Հայքն է, որպես Ժողովուրդների միջև արարչագործ համագործակցություն ապահովող քաղաքակրթական հաղորդակցիչ, որպես քաղաքակրթական երկխոսության յուրօրինակ կենտրոն, լիազորված և ի զորու ներկայացնել նաև Հայոց խնդիրները, արդար պահանջատիրությունը։ Առաջնայնորեն տարանջատվենք մեզ պարտադրվող մակաբույծ համակարգից և աշխարհի ժողովուրդներին ներկայանանք որպես քաղաքակրթական բարձրագույն արժեքների, մարդու և մարդկայնության, ճշմարտության, արդարության, բարոյականության, ազնվականության վրա հիմնված Նոր որակական արժեհամակարգի մունետիկ, պատվիրատու ու պահանջատեր… Որպես իրենց իսկ փրկության արժանավայել չափանիշ։
Եկել է վճռորոշ պահը… Մեծապես արժևորելով նախախնամությամբ ձեզ ընռեռած բացառիկ առաքելությունը, հույս ենք հայտնում.
- Որ կշարունակեք անբասիր ծառայությամբ ամեն ինչից վեր դասել բարձրագույն ազգային արժեհամակարգն ու ժողովրդի վստահությունը։
- Համակարգում կներառեք բացառապես բարոյապարկեշտ անձանց, կբացառեք անբարո ու վաշխառու համակարգի որրևէ ներկայություն.
- Ձեր ճշմարիտ, ազգանպաստ գործունեությամբ կհավաստեք տիեզերական առաքելությանը տեր կանգնելու հայոց հանձնառությանը, «Խաչ Պատերազմի» սրբազան, հաղթական հավատամքը…
Վստահ եղեք, որ այս աստվածահաճո առաքելության իրականացման հարցում
պատրաստ ենք Ձեր անխոտոր գործունեությունը ապահովելու համար Ազատանու հենքի վրա Ձեր իրավասության տակ ձևավորել համահայկական հոգևոր խորհուրդ…
…«Ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկեա զմեզ»…
Հայոց ԱԶԱՏԱՆՈՒ՝ 12 -ի ԽՈՐՀՈւՐԴ…
/որպես իրավահաջորդ առավել ներկայանալի դարձած «ՀՈԳևՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական շարժման/