ՈւՂԵՐՁ

ՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ… ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻՆ…
Հայկական Լեռնաշխարհի Հաղորդակցիչի տարածքի շուրջ լարվածությունն աճում է։ Չնայած, ի դեմս Մակաբույծ համակարգի ավարառուների պարագլուխների, Արցախում 2020 թ 44-օրյա պատերազմի ձախողված արշավանքին, ինչը նպատակ ուներ տարածաշրջանը վերածել XXI դարի ավարառության (ռեկետի) գոտու, ձևավորելով տրանսպորտային հաղորդակցության գորշ սխեմաների լայն հնարավորություններ՝ թմրադեղերի, անօրինական ռազմական կազմավորումների, զենքի փոխադրման, չդադարող ավազակային հարձակումների արդյունքում որբացած երեխաների, մարդկանց և նրանց օրգանների առևտրի անարգել ապահովման համար…
Շարունակվում են մակաբույծ համակարգի գոյության երկարաձգմանը միտված այդ կարևորագույն գործիքակազմի ձևավորման, հնագույն քաղաքակրթությունների համադաշնության կողմից աշխարհի ժողովրդներին իրենց հիմնարար մշակութային ինքնությանը վերադարձնելու գործառույթները չեզոքացնելուն ուղղված ջանքերը։
Այդ ջանքերի կարևոր մաս է կազմում՝ ճնշումը Հայաստանի վրա, իրականացնելու համար «խաչմերուկ» ծրագիրը, որպես XXI դարի «ռեկետի» տարածք։ Այդ «խաչմերուկի» հովանավորները ներկայացնում են բոլոր երկրները և դժվար է նախանշել, թե ի՞նչն է առաջ մղում տվյալ երկրին. այդ «ռեկետի խաչմերուկը», թե՞ «խաչմերուկ», որպես Հայկական Լեռնաշխարհին իր նախնական առաքելությունը՝ արարչագործ հանրույթների գործունեության ներդաշնակման տարածք վերադարձի ուղի։
Խնդիրը բարդանում է մակաբույծ կառույցների ահագնացող ակտիվացմամբ, ուղղված Լեռնաշխարհի ողջ տարածքում Հայկական ինքնավարության բոլոր ինստիտուտների թուլացմանն ու կազմալուծմանը, հաղորդակցության վերահսկողությունը իրեն ենթակա կառույցներին փոխանցելու հիմնավորմամբ։ Դա հանգեցնում է ներգրավված բոլոր կողմերի փոխադարձ անվստահության ու թշնամանքի աճին։
Առկա պայմաններում, Հայկական Լեռնաշխարհին իր նախնական առաքելությունը վերադարձնելու, ներգրավված բոլոր կողմերի փոխադարձ վստահության ապահովման միակ միջոցը հանդիսանում է Աշխարհի Հայկական Կորպուսի ստեղծումը, որի մի բաղադրիչ է՝ քաղաքակրթական անվտանգության կարևոր ենթակառուցվաքների գործունեության վերահսկման և ապահովման մասնագիտացված կառույցները, բոլոր շահագրգիռ երկրներից ներգրավված ազգությամբ հայերով… Մասնավորապես, նաև «Խաչմերուկ» հաղորդակցության նախագծի գործունեության ապահովման համար։
Նախագծում բոլոր շահագրգիռ երկրների մասնաբաժինը պետք է լինի այնպիսին, որ ամեն մի մասնակցին ապահովի «համահեռավորության» կարգավիճակը։
Հաշվի առնելով նախագծի համընդհանուր բնույթը, այն կարող է, մոլորակի վրա քաղաքակրթական անցման դարաշրջանում փոխվստահության դաշտի ձևավորման նոր տիպի նախագծի օրինակ ծառայել։
Խաչիկ Չալիկյան Լևոն Բեկլարյան
/Հոգևոր Հայաստանի /ՀԱՅՔ -ի
«12 -ի Խորհուրդ»/ Քաղաքակրթական Խորհուրդ/