Image

Թղթով խաղաղության միակ կետը մեզ համար՝ խորշ

«Հայոց Առաքելական եկեղեցին ասում է. «Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա լինել չի կարող, Հայաստանի գյուղերը Ադրբեջան լինել չեն կարող, Հայրենիքը թշնամուն նվիրվել չի կարող»: Հայաստանի իշխանությունները ասում են. «Արցախը Ադրբեջան է, Հայաստանի 8 գյուղերը Ադրբեջան են, Սեւ լճի համար հո պատերազմ չե՞նք սկսի»։ Սա բացառիկ իրավիճակ է, երբ երկրի իշխանությունները հրաժարվել են ազգային-պետական շահերի պաշտպանությունից, եւ Եկեղեցին կրկին ստանձնում է երկրի պաշտպանի դերը, բայց այս անգամ ո'չ թե միայն օտարերկրյա զավթիչների, այլ առաջին հերթին սեփական ժողովրդից ծնված իշխանությունների հակահայկական գործողությունների դեմ»»։

Սա քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքն է։ Համաձայն եմ։ Ի դեպ, ինձ ճանաչողներին խնդրում եմ չզարմանալ, այո՛, հավատքային արժեհամակարգով ես ք․ծ․ա․ հայերից եմ, արիադավան եմ, երբ հզոր էինք, աշխարհի կենտրոնում էինք ու աշխարհի վերուվարը մենք էին որոշում, Արամ Աշխարհակալի ժամանակներից եմ, կամ՝ հաստատ՝ ավելի հին, բայց դա ինձ երբեք չի խանգարել դրոշմել պատմության այն էջերը, երբ եկեղեցին եղել է ազգային ու ազգայինը վեր է դասել կրոնականից։ Հավատքի ու կրոնի հարցերի քննարկումը թողնենք ավելի հանգիստ ժամանակների եւ գանք մեր օրեր։

Աշխարհի 4 ծագերից Տավուշ էին ժամանել վարդապետներ ու աբեղաներ եւ ժամերգություն են կատարել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ուշադրություն դարձնենք՝ ինչ է ասել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը․ «Ուզում եմ, որ մենք հռչակենք, վերստին հռչակենք եւ 1000 անգամ հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որեւէ ոտնձգության առջեւ հանձնվելու մտածում կամ ցանկություն։ Սա մեր օրերի փորձաքարերից մեկն է»։

Ինքս ինձ նույնիսկ չեմ ուզում հարցնել՝ կդիմանա՞նք, թե՞ ոչ։ Պարտավո՛ր ենք դիմանալ։ Այլընտրանք չկա՛ պարզապես։ Հայի արժանապատվությունը չի ներում նման հարց արծարծել, երբ դիմացինը թյուրքն է՝ էությամբ խուժան, հրոսակ, մարդակեր, թող որ պետություն ստեղծած։ Հայի հիշողությունը թույլ չի տա խաղաղություն հայցել մեկից, որ ընդամենը 108 տարի առաջ հայրենազրկեց ու մորթեց իրեն։ Հայի ինքնահարգանքը թույլ չի տա հավատալ «փոխված թուրքի» կեղծ թեզին։ Ով ուզում է հայի առջեւ այդ թեզն առաջ քաշել՝ թշնամի է հային՝ կլինի ներքին, թե արտաքին հատվածից, կլինի եվրոպական, ամերիկյան կամ ռուսական կողմից։

Թուրքի հետ խաղաղություն չի՛ եղել, չկա՛ ու չի՛ լինելու։ Կա՞ որեւէ օր, որ թուրքը չհարձակվի Արցախի ու Հայաստանի վրա։ Չկա՛։ Հարձակումը կլինի ուղղակի թե անուղղակի (պատերազմական, հոգեբանական կամ տեղեկատվական), կապ չունի, հարձակում է։ Եվ հավատալ, որ ինչ-որ թղթի կտոր հային խաղաղություն կբերի, կարող է միայն անուղղելի ապուշը։ Որովհետեւ արտաքին ու ներքին թշնամին ապուշ չեն, գիտեն, որ խաղաղություն չի լինելու։ Միջազգային դերակատարները ապուշ չեն նույնպես։ Հետեւաբար՝ ներքին ու արտաքին թշնամիներն ու միջազգային կոչվողները հային պարզապես «փուռն» են տալիս, ինչպես արեցին 1893-1923 թվականներին՝ սեփական կեղտոտ շահերը բավարարելու համար։ Հիմա հայի գործը կրկին նշյալ դավադիրների շահերի սպասարկուն դառնալն ու հետո գլուխ-ծունկ ծեծե՞լն է։

Անշուշտ՝ ո՛չ։ Այդ փորձաքարերը պիտի փորձաքար դառնան ու տեղավորվեն նրանց գլխին, ովքեր հայի հաշվին սեփական զզվելի ցանկություններն են բավարարում։։ Մենք ոստյունի ուժը տեսել ենք։ Սարդարապատի օրերին։ Արցախյան առաջին ազատամարտի օրերին։ Ոչ մի բան չի խանգարում, որ նորից տեսնենք՝ ոտք էլ ունենք, կամք էլ, աչք էլ։

Կարելի է, իհարկե, խոսել այն մասին, թե ինչու է աշխարհի թրքասեր կողմը անբնական հաճույք ստանում թրքական շփումից, բայց դրանից հայտարարը չի փոխվելու։ Հաճույք ստացողներին պարզապես պետք է մաղթենք թուրանական սրի հեշտանքին արժանանալու։ Գալու  է այդ օրը, որովհետեւ բուծած հրեշները առաջինը հենց բուծողներին են կուլ տալիս։ Իսկ հայը իր ճանապարհի ու իր առաքելության տեր է։ Միայն դաջենք մեր ուղեղներում՝ թղթով խաղաղություն չկա՛։ Թղթով խաղաղության միակ հանգուցային կետը մեզ համար լավագույն դեպքում խորշն է լինելու՝ մութ ու վանդակապատ։ Իրապե՞ս խաղաղություն ենք ուզում,  հրեշի հարցերը նորից պետք է լուծենք։

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։