Թուրքի հետ խաղաղությանը հավատացողները խժռում են մեր պետության ճակատագիրը
Թուրքի հետ խաղաղության պայմանագիրը մեզ խաղաղություն կբերի՞, թե՞ ոչ։ Մեր խմբագրակազմը հստակ տվել է սրա պատասխանը՝ միանշանակ՝ ոչ, տվել է փաստերով, հիմնավոր վերլուծություններով, ապացույցներով։ Իսկ նրանք, ովքեր հակառակ տեսակետն ունեն, կամ միամիտ են, կամ՝ անգետ, կամ՝ ծիծաղելիորեն դյուրահավատ, կամ՝ թրքահաճ, կամ․․․ երկրի ու պետության ճակատագրի համար հայտարարը նույնն է․ թուրքի հետ խաղաղության կողմնակիցները խժռում են մեր երկրի ու պետության ճակատագիրը։
Արցախը 6 ամիս է շրջափակված է։ Առը հա ձեզ թուրքի խաղաղասիրություն։
Արցախը 6 ամիս է շրջափակված է, աշխարհը ոտքի է ելել, մի կոչեր է հղում, հայտարարություններ անում, հայի դարդով է տապակվում, բայց իրեն դաշնակից է համարում թուրքին (Թուրքիա եւ Ադրբեջան), Արցախի շրջափակմանն էլ տվել է «հումանիտար ճգնաժամ» արտահայտությունը ու քաշվել մի կողմ։ Բա հո չի՞ ասի, որ իր դաշնակից թուրքը ցեղասպան է, միջազգային ահաբեկիչ։ Ասի՝ կստացվի ինքն էլ ահաբեկիչի հովանավորն է։ Թուրքն էլ աշխարհը նավթա-գազախեղդ անելու շռայլ խոստումներ է որ տալիս է։ Մարդասիրություն, գերագույն արժեք մարդ, ազգի իրավունք․ չկա, աշխարհը չի լսել այս արտահայտությունները, բոլորն ահաբեկիչ են ու ահաբեկիչ բուծող։ Ժանգահոտ ռեխները բացած՝ դեպի Արցախ են վազում։ Թուրքի հետ մանր առեւտուր անող «հայը» վազքի դեմը չի առնում, թուրքի հետ մեծ առեւտուր անող «հայը» վազքին երանությամբ է նայում։ Մանր թե մեծ՝ առեւտուր է՝ ապրանքի, մարմնի, հոգու։ Իրականում էժան առեւտուր, որի մի կողմում փող չունեցող (եթե նունիսկ ինչ-որ պահի ունի) համբակն է, մյուսում՝ տարիներ շարունակ մաշված պոռնիկը։ Ահաբեկիչը, ահեբեկիչ բուծողը, համբակը, պոռնիկը, ծագումով թուրքն ու էությամբ թուրքը գինն են որոշում հայի ու հայկականության՝ բայց հօգուտ թուրքի են որոշում։ Առը հա քեզ խաղաղություն։
Շրջափակված Արցախը հունիսմեկյան խճակար էր տարածել համացանցում (Ստեփանակերտի քաղաքապետարան)։ Պայծառ երեխեք են, հայ երեխեք են, սիրտդ թրթռում է, էկրանն ես գրկում, ուզում ես ձեռափումդ զգալ պստոների թուշիկները։ Թուրքերը մեկնաբանություններում թե՝ «ձեր երեխաները ապագա չունեն», «վերադառնանք՝ կասենք՝ ով է Խանքենդիի իրական տերը» եւ այլն եւ այլն։ Առը հա քեզ թուրքի հետ բարեկամություն։
Օրինակները շարունակել-չշարունակելը ոչինչ չի փոխելու։ Պատասխանը մեկն է, կամ՝ թողնելու ենք, որ մեր ճակատագիրը համբակ «առեւտրականները» հանեն աճուրդի, կամ՝ ինքներս ենք կերտելու մեր ուղին։ Մնում է հիշենք, որ Սասնա Դավիթը թրի տակով չի անցնելու։ Բայց դրա համար հարկ է ցասումը շուտ բորբոքել։
Նկարում Puya chilensis կոչվող գիշատիչ բույսն է, որ խժռում է նույնիսկ ոչխարների