Image

Ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի…

Դեռ մի կտոր Լաչին էլ պոչիկիս ընկավ

 

Այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն:

Միայն պաշտոնի անվանումն ինչ ասես որ չարժե: Ոնց չգնահատես պոչիկին ընկած Լաչինի մասին մտահոգությունը, որ վերջնականապես փակվել է գազանի կողմից: Պոչիկը ճուտիկինն է, խնդիրը` մերը: Ճուտիկն ինչ պետք է անի գազանին…  լեզվով աղալուց, աչքներիս հերթական թոզ փչելու փորձից բացի:

Բայց ով ռիսկ կանի բացել Լաչինը բացելու <<բազարը>>:

Ճառ ասողների պակաս չկա:

Զանգ կախող… Զա'նգը չկա, ուր մնաց զանգ կախող լինի:

Զանգի <<տերերն>> են զանգը զինանշանի հետ հազար գազ խորը թաղել…

Էն մեկի պաշտոնի անունն էր, էս մեկի անու'նն ինչ ասես չարժե. լեզուդ կջարդես` Ուրսուլա Հերտրուդա ֆոն դեր Լայեն: Եվրոպայում էդպես է, ինչքան պաշտոնի անունը կարճ, էնքան` ազդեցիկ: Էստեղ երկարությունը անունով են կոմպենսացրել:

Սա էր էն բաքվի տղուն անվանել ո'չ ավել, ո'չ պակաս` վստահելի գործընկեր…

Սա անգամ պոչիկ չունի, որ մի կտոր Լաչին էլ սրա պոչիկին ընկներ: Սրա պոչիկի տեղից միայն էն բաքվի տղուց ստանալիք գազերն են դուս գցում: Ու կապ չունի` բերանից, թե պոչամբարից, նույն գազերն են` նեխած ձվի հոտով:

Էն մեկի ազգանունը լրացնում է նախորդի էությունը` Բորել – Եվրամիության գլխավոր դիվանագետ, որի հնչերանգը մի փոքր փոխելու դեպքում կստանանք մոտ 160 լիտր (մեկ բարել) նավթ: Այսպես, ուրեմն, այս 160 լիտր նավթը վերջերս հայտարարեց, որ Զանգը եւ մյուս բոլոր ազգային խարհրդանիշները հազար գազ խորը թաքցնողը առաջինն էր, որ հայտարարեց, թե իրենց պատմական հազարամյակների պապական հողերը պատկանում են հարյուրամյա բաքվի տղու արհեստածին խանությանը…

Հաջորդը կոչվում է Շառլ Միշել. մի բելգիացի տղա էլ սա է: Սա էր, որ Զանգի խորաթաղի ու բ-ի տղու հետ բրիֆինգ (ինչ շատ են բ-երը) տվեց, ու ասեց, որ բ-ի տղեն բ-ի տղա է, ուր էլ որ լինի, ու հայտարարեց, որ իրենք <<մտահոգ>>  են << Լեռնային Ղարաբաղի նախկին հանրապետության>> հայ բնակչության անվտանգության համար…

Հաջորդ ճառասացը կոչվում է Զախարովա. սա էլ մյուսներից շատ չի տարբերվում. իրենք հասկանում են Երեւանի մտահոգությունը Շուշիում  թուրանական հյուպատոսություն բացելու առթիվ ( բայց չեն հասկանում, որ իրենց քիրվաները իրենց ոտքի տակի հողն են փախցնում), իրենց խաղաղապահներն անձեռնմխելի են եւ անում են ամեն ինչ, որ խաղաղությունը որքան հնարավոր է հեռու պահեն, խորը պահեն, անհետ կորցնեն, ազիկներին էլ օգնում էին դրոշը մեր տարածքում տնկելու փորձ անել, որովհետեւ, հասկանում եք, դեմարկացիա եւ դելիմիտացիա չեն արել ( նույն բաքվի տղու բառապաշարն ու ձեւակերպումներն են կրկնվում)… ես էլ ասում եմ էս ՀԱՊԿ – ը ինչի± չի ոչ մի բանի խառնվում, պարզվում է իլխամչիկը դաբրո չի տվել, սպասում են դեմարկացիայի ու դեմոնտաժի…Բա էս աղջիկը իրա խառնարյուն շեֆից հո չի տարբերվելու, ով ասում էր, թե մենք օկուպանտ ենք, մտել ենք Կոկա – կոլայից ջահել ինքնահռչակների միջազգայնորեն ճանաչված տարածք… տո' ա'յ ջայլամ, քամակդ ծածկի, արդեն մոտ տասը տարի է քո ողջ հզորությամբ ներխուժել ես քո իսկ եղբայրակցիդ <<միջազգայնորեն ճանաչված տարածք>>… Թե± քո նախագահը չէր էն մեդուզա, անողնաշար մակ – աբույծին բացատրում, որ ինքնորոշվող ազգը պարտավոր չէ տեղյակ պահել <<իշխող>> պետության անգլուխներին` իր ինքնորոշման իրավունքից օգտվելու մասին…

Էսպես երկար կարող ենք թվարկել, սակայն ի՞նչն է էականը.

. սրանց ճառերից մկան ցեթի օգուտ էլ չկա մեր ջաղացի համար,

. կարեւոր է, որ մեր Զանգը հանենք խորաթաղի պոչի տակից, ուր շատ խորն է մտցվել:

Իսկ Զանգը որ հանենք, կախողն էլ կգտնվի:

Թե չէ էս քամի քորողների զեփյուռներից ու հովիկներից երբեւէ որեւէ օգուտ ոչ եղել է, ոչ էլ կլինի, քանի դեռ բաքվի տղու տարածքը իրենց պետք է մեր հարավային հարեւանի դեմ օգտագործելու համար:

Իսկ սրանց քամուց նավթի ու գազի փիս ֆոտ է գալիս, ճենճահոտ, ճահճահոտ, նեխած ձվի հոտ…

Մենք ենք պետությունը:

Հարութ ՀԱԴՐՈՒԹՑԻ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։