Image

Աշխարհն, այո', շուռումուռ է եկել.

Իսկ մենք ի՞նչ ենք անում, ավելի շուտ` չանում…   

 

Աշխարհի <<տերերը>>, ավելի շուտ` աշխարհիկի տերերն սկսել են առաջնորդվել նարկոդիլերների ( ո'չ` նարկոբարոնների) ֆռցնոցի սկզբունքով:

Երբ նարկոդիլերի բնակարանի խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերում են թմրանյութ, ծավալվում է հետեւյալ երկխոսությունը.

  • Ձեզ որտեղի՞ց այս թմրանյութը:
  • Կինս է տվել:
  • Կնոջդ որտեղի՞ց:
  • Զգեստապահարանի վրայից է վերցրել:
  • Այնտեղ որտեղի՞ց էր:
  • Ես էի դրել:
  • Իսկ քեզ որտեղի՞ց:
  • Բա չասացի` կինս է տվել:

Թվում է, թե պրիմիտիվ անեկդոտ է: Սակայն, համաշխարհային կառույցների համար սա դարձել է աշխարհը կառավարելու հիմնական սկզբունքներից մեկը.

Մենք (իրենք) ընդունում ենք ազգերի ինքնորոշման (Կոսովոյի դեպքում) եւ տարածքային ամբողջականության (Արցախի դեպքում) իրավահավասարությունը (՞) …

ՄԱԿ – ն ասում է, թե պետք է Արցախի հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով, Եվրամիությունն ասում է Լաչինի միջանցքը պետք է բացել… ի՞նչ է անում բաքվի էմիրը. Շուշիի տակ բեմադրում է << խաղաղության սատկած աղավնին>> օպերա (ցիան): Եվրախորհուրդն ասում է` Եվրոդատարա’ն, դու մի բան ասա: Վերջինս որոշում է` Բաքու’ բացիր: Բաքուն ասում է` առը’ հա կբացեմ, ձեր եվրոպական արժեքները իմ նավթային գներին համարժեք չեն: Համ էլ մենք կատարում ենք բացառապես Անկարայից եկող հրահանգները:

Իսկ ի՞նչ է անում Եվրոպան: Ասում է. Ալի խանը մեր վստահելի գործընկերն է, ասում է Եվրախորհրդարան, մի քանի փափուկ բարձ էլ դու կարի հայերի գլխի տակ դնելու համար… բաքվի տղեն էլ, էլ ավելի ոգեւորվելով նավթագազային անպատժելիությունից,  վերջնականապես է փակում Արցախի կյանքի բարակ առվակը:

Ի՞նչ են ասում ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը… ասում են` ամոթ է… բա չեք ամաչու՞մ հարգելի վստահելի գործընկեր ալիեւներ, էրդողաններ…

Նրանք խաղում են <<հայտնաբերված թմրանյութի>> հետ, մեկը մյուսի ջեբը գցելով եւ մեղքը կնոջ վրա գցելով:

Լավ, դրանք հասկանալի են: Ինչի՞, էսպես 120 հազարներ ե՞ն զոհաբերել հանուն իրենց մի կտոր <<կոշտի>>, հանուն իրենց այսրոպեական կայֆի, հանուն իրենց իրակա’ն  արժեքների: Սրանց համար առաջնահերթ է անասունների իրավունքների պաշտպանությունը, անասնական կրքի ու սեռափոխությամբ շիզոֆրենացածների  ( այսինքն իրե’նց նմանների) իրավունքների պաշտպանության խիստ օրինականացումը, պարտադրանքի աստիճանի օրինականացումը…

Թե չէ 120 հազար հայ քրիստոնյայի հարցը հո եվրոպական մակարդակի լուրջ հարց չէ: Ո’չ նավթ ունեք, ո’չ գազ ունեք, գոնե չեք ուզում սեռափոխվել… ո’չ ուզում եք սատանային պաշտեք ու ծառայեք (չե’ք ենթարկվում էլի’ ձեր իշխանություններին)… էլ ի՞նչ եվրոպական արժեքներ:

Ա’յ, բաքվի տղեն ուրիշ է, երբ ուզենք, իր տարածքը կվերածենք Ֆիրդուսու երկրի դեմ ռազմական պալիգոնի, երբ կարիքն ունենում է, քամակը դեմ է տալիս թուրանամոլ իր տիրակալին, երբ իրեն հարկավոր է, իր անձնական օգտագործման կնոջը կարող է զիջել սպիտակառուս կոլխոզի նախագահին, երբ շահավետ է` ծայրահեղ մուսուլման է, երբ պետք է` Եվրոպայի վստահելի գործընկերն է, երբ պետք է` հուդաների բարեկամն է… իսկը` շեյթանի ծառա, եվրոպական արժեքներ կրող, աշխարհիկ տիրակալների կամակատար: Այս թուլատը իր անցյալը փնտրել – չգտնելով, մեկ թուրք է, մեկ` ալբանացի, մեկ` թաթար, մեկ` ատրպատականցի…

Բա հենց սրա նմաններն են իսկական, իրական եվրոպացին, եվրոպական արժեհամակարգ կրող` անդեմ, անազգ, ամորֆ, անսեռ, անսահման, անարժեք…

Այս նույն թմրաեվրոպական արժեքներով էլ էս կենդանակերպը այսօր գոյության իրական վտանգ է ստեղծել ո’չ միայն Արցախի 120 հազար հայ քրիստոնյաների համար, այլեւ չգոյության իրական վտանգ է Հայաստանի Հանրապետության համար, ողջ սփյուռքի համար, համայն հայության համար:

Եթե Հայաստան պետությունը չեղավ, սփյուռքը մեկ սերունդ հետո կորցնելու է իր հայկականության կեսից ավելին, երկու սերունդ հետո ոչ միայն հայի անունն է վերանալու, այլեւ մեր ողջ պատմությունն է մոռացության տրվելու: Ինչ – ինչ մեր ոխերիմ հարեւանները այդ նպատակի համար միջոցներ չեն խնայում:

Այստեղ անելիքը մերն է.  Համահայկական, համազգային մոբիլիզացիա է պետք հայտարարել: Դա չեն անելու իշխանավորները, դա չեն անելու եվրոպասերները, դա չեն անելու ռուսասերները, ամերիկասերները, գունափոխված անսեռները, իշխանահաճոները, պաշտոնամոլները…

Մոբիլիզացիան պետք է լինի ոչ միայն մարդկային ռեսուրսների, այլեւ բոլոր այն միջոցների, որոնք կնպաստեն Հայրենիքի ռազմական հզորացմանը, թշնամու թուլացմանը, ներքին թուրքի խեղճացմանն ու վերացմանը: Թե չէ բազում են այն <<մեծահարուստ>> հայերը, ովքեր հայտարարում են, թե Հայաստանի ուղղությամբ մեկ լումա անգամ չեն ծախսի, քանի դեռ այս իշխանություններն են պետության ղեկին: Է, վաղը եթե այս իշխանությունների հետ միասին Երկիրը կորցնենք, Հայրենիքը կորցնենք, Պետությունը կորցնենք, Հայաստանի Հանրապետությունը կորցնենք… ձեր ո'չ լուման կփրկի, ո'չ միլիարդը… ու` վստահ, Աստծո անեծքը մեկ ժամում կկործանի ձեր ֆինանսական բուրգը, ձեր թվացյալ կայսրությունը: Գրված է Հայտնության գրքում, որ մեկ ժամում է կործանվելու նոր Բաբելոնը, ուր մնաց, թե ձեր ողորմելի միլիարդները չկործանի…

Այսօր նպատակային արժեզրկում ու արժեզրկում են այն ամենը, ինչ ազգային է, ինչ հայկական է, ինչ հայրենասիրական է, ինչ նվիրական է, ազգապահպանական է, պահպանողական է(այս գաղափարն էլ արժեզրկեցին, իմաստազրկեցին . պահպանողական հռչակված կուսակցություններ կան, որ անգլիական ու ֆրանսիական կապիտալով են շնչում, ամերիկյան կապիտալով բիզնես են անում) …

Այսօր եկեղեցին հայտարարված է ներքին թշնամի, երկրի անդեմ դեմքը հայտարարել է, թե չոքացնելու է եկեղեցականներին…

Էն մեկն ասում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, էս մեկը վերացնում է ոչ միայն գաղափարախոսությունը, այլեւ ամեն ազգայինը, ազգային ամեն արժեք… ու առաջիններից մեկը վերացվեց պետության անունը կրող թերթը…

Բացի մի քանի մտավորականներից ու գործընկերներից … ձայն բարբառոյ յանապատի:

Եթե այսօր չկա գիտակցումը, որ հարկավոր է փրկել << Հայաստանի Հանրապետությունը>> մտածված, մտադրված, միտումնավոր կործանումից, ապա ի՞նչ երաշխիք, որ կփորձեք փրկել Հայաստանի Հանրապետությունը, Հայրենի Պետությունը:

           Ելքը մեկն է. Ո’չ թե առանձին – առանձին ինչ-որ նախաձեռնող խմբեր, կուսակցություններ, շարժումներ եւ անշարժություններ ստեղծել, այլ մեկտեղել, համախմբել ազգի, Հայրենիքի,  Հայաստանի Հանրապետության ճակատագրով լրջորեն մտահոգված բոլոր ուժերը, կարող ու գիտակից հայության ողջ ներուժը` մեկ նպատակի համար…

Շատ բարդ է հայության տարբեր թեւեր, թեկուզեւ առողջ եւ նպատակային, համախմբել մեկ տանիքի տակ, սակայն անհնար չէ…

Հարկավոր է ձեւակերպել այն երեք գաղափարը, որոնք միանշանակորեն ընդունելի են բոլորի համար, եւ գտնել այն տանիքը, այն գմբեթը, որի տակ այդ ուժերը դեմ չեն լինի հավաքվել ու համախմբվել, օրինակ` Հայ Առաքելական եկեղեցին:

Եթե մենք այսօր չմոբիլիզացնենք մեր ազգի եւ բարեկամների ողջ ներուժը եւ առաջինը մենք չհարվածենք թշնամուն, ապա հաջորդ պատերազմը, որ շատ մեծ քայլերով մոտենում է մեզ, անդառնալի կործանարար է լինելու:

Հարկավոր է ստեղծել ռեեստր, ուր պետք է հավաքագրել թե’ գիտական միտքը, թե’ ֆինանսական հնարավորությունները, թե’ արտադրական կարողությունները, թե’ ժամանակակից նոր ու ամեն օր նորացվող տեխնոլոգիաների հնարավորությունները ու թշնամուն հարվածել անսպասելի, ցավոտ, հենց իր բնում` խաթարելով եւ վերացնելով դրանց եւ’ ֆինանսական բուրգը, եւ’ նավթային ու գազային ենթակառուցվածքները, եւ’ ռազմական պոտենցիալը, եւ’…

Հաջորդ պատերազմներն այլեւս չեն լինելու անօդաչուների գերակայության պատերազմներ: Ցավոք, մե’նք աշխարհին այնպիսի դաս տվեցինք, որ այսօր բայրաքթարիկները ցած են թափվում ճնճղուկների նման:

Հաջորդ պատերազմը լինելու է կիբեռպատերազմ: Եւ վայ նրան, ով այսօրվանից չի պատրաստվում դրան…

Մենք ենք պետությունը:

ԱՐԹՈՒՐ  ՍԵՒԱՉԵՐՅԱՆ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։