Արցախը հայության մի մասն է, ամբողջության մեջ հնարավոր չէ անտեսել անքակտելի մասին
Արցախից և Հայաստանից ավելի հաճխ են հնչում կարծիքներ, թե աշխարհասփյուռ հայությունն արցախցու կողքին չէ և չի պատկերացնում հումանիտար այն աղետը, որի մեջ նա հայտնվել է բլոկադայի հետևանքով: Իր հայրենի բնօրրանին ամեն գնով կառչած մնալու հաստատակամությամբ արցախցու բողոքի այդ ճիչը լիովին հասկանալի է: Օրեցօր վիճակը ոչ թե լավանում է, այլ խորանում է, Ադրբեջանն ավելի է խստացնում Արցախի շրջափակումը, և արցախի ժաղովուրդն այդ պայմաններում չի նկատում համայն հայության արդյունքաբեր գործողություններն իր վիճակի մեղմման ուղղությամբ:
Նայց պարբերաբար հնչող նման կարծիքները չեն կարող առարկայական իրականության գնահատականները լինեն: Իրականությունն այլ է՝ ողջ հայությունն ինչպես երեկ, այսօր էլ ապրում են Արցախով: Ցեղասպանություն վերապրած ժողովուրդն չի կարող այլ կերպ լինել իր ազգակիցների ճակատագրի հանդեպ, հակառակը բնական չէր լինի: Արցախցիների՝ նման թյուր պատկերացումների պատճառը, թերևս նրա խնդիրների լուծման գործիքակազմի մեջ է: Արցախում փաստացի հրադադար է և հիմնահարցերի լուծման գործընթացը տեղափոխված է քաղաքական, դիվանագիտական սեղաննների վրա, որտեղ հավաքական հանրության իրավասություններն առաջին տեղում չեն, այդտեղ գործում է միջազգայնորեն ճանաչված պետական միավորները և միջազգային իավունքի ճանաչված սուբյեկտները: Գործընթացներն այնպիսի ընթացք և արագություններ ունեն, որ հանրային դիվանագիտության գործքի օգտագործման անհրաժեշտությունն էլ դեռ չի զգացվում:
Այսօր Արցախի խնդիրների լուծումն գրեթե ամբողջությամն միջպետական և միջազգային կառույցների բործողությունների դաշտում է, որտեղ քննարկվող լուծումներից մեկը արցախցու ձայնի լսելիության մեխանիզմի ստեղծումն է, Արցախի սուբյեկտայնության բարձրացումը: Արցախցին այսօր համայն հայությունից թերևս դժգոհություն կարող է ունենալ միայն նրա համար, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, որպեսզի միջազգային հանրությանը լիարժեք հասցվի 120 հազար արցախահայության՝ արդեն 7 ամիս տևող շրջափակման մեջ գտնվելու և հումանիտարղ աղետի իրողությունները: Հայության այդ քայլը թերևս կցրեր թյուր ըմբռնումը, թե նա արցախցիների ճակատագրին անհաղորդ է: Թերևս այդ քայլն էլ էական ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա, քանի որ միջազգային իրավասու կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են արցախի ժողովրդի՝ շրջափակման մեջ հայտնված լինելու և հումանիտար աղետալի վիճակում գտնվելու փաստերը, որոնք սակայն ցինիկաբար անտեսում և հերքում է ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտան:
Ստեղծված իրավիճակում հավաքական հայության անելիքը մնում է միայն արցախցիներին պաշտպանող զինվորի կարգավիճակում, որն միանշանակ կգործադրվի, եթե հանկարծ Ադրբեջանը կրկին դիմի պատերազմի միջոցով Արցախը հայաթափելու հերթական արկածախնդրությանը: Հայությունը նման բախտորոշ պահերին միշտ եղել և կլինի արցախցու կողքին՝ անտեսելով Աստծուց տվածը, ամենթանկը: Արցախը հայության մի մասն է, ամբողջության մեջ մասերը չեն կարող անտեսվել, հակառակը՝ ինքնաոչնչացում է: