Զարմանք չէ, զայրու՛յթ է մեզ պետք
Բառերը հոգեբանություն են կերտում։ Պետական մակարդակում բառերը տվյալ ժամանակահատվածի քաղաքականության ու հետոյի քաղաքականության ցուցիչն են. երբ պարբերաբար, ամեն օր, նույնիսկ թշնամու հետ պատերազմի ժամանակ թշնամին հակառակորդ է որակվում, դա հենց այնպես չէ, մտածված քայլ է՝ հանրային հոգեբանությունում վաղվա քաղաքականության համար հիմքեր գցելու։
44-օրյայի ժամանակ պետական ինստիտուտները Ադրբեջանին հակառակորդ էին որակում։ Դա այնքան էր ասվում ու այնպես «նստեց» մեր մեջ, որ հաճախ «հակառակորդ» բառը շրջանառում էին նույնիսկ խմբագիրներ, լրագրողներ, քաղաքական ու հանրային գործիչներ, որոնք վստահաբար թուրքին թշնամի են համարում։ Բայց այս պարագայում «հակառակորդ» բառն անմիջապես ուղղվում էր, թուրքին թշնամի համարողներն ավելի զգոն էին դառնում եւ թյուրիմացաբար, «տեմպի տակ» գործածված սխալն անմիջապես շտկվում էր։
Բայց պետական համակարգն այդպես էլ մնաց «հակառակորդի» վրա, որովհետեւ թշնամու հետ հաշտության մղելու խնդիր կար. դե, մրցագորգ էր, եկան մրցեցին-գնացին, վաղը մի սեղանի շուրջ հաց կուտեն։ Իսկ եւ իսկը այս հոգեբանությամբ։
Հիմա հայը թուրքի հետ հացի նստել չի ուզում։ Հայը՝ արյամբ, ծագումով, գիտակցությամբ, հոգեբանությամբ։ Չի՛ ուզում եւ չի՛ կարող՝ արյամբ, ծագումով, գիտակցությամբ, հոգեբանությամբ։ Ուզում է եւ կարող է «հայը», որ զուտ այդպիսին է իր ազգանվան «յան»-ով, բայց արնափոխ է, խառնածին է, գենախախտ է կամ հոգեբանական շեղումներ ունի։
«Մի օր այս սերունդները՝ հայերը եւ այլասերվածները, իրար փոր պիտի թափեն» (Ավ. Իսահակյան)։ Հիմա այլասերվածն ուզում է հայի վիզը թոկ գցել ու թուրքի հետ հացի նստացնել։ Թշնամին թշնամի է՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի, թե այլասերված։ Ու հասկանալի է, որ թշնամին իր գործը պիտի անի, հային իր իսկ բնօրրանում եկվոր կամ տնվոր կարգի, Արցախը հայկական չհամարի, Որոտանի ու Շուռնուխի հայապատկանությունը վերացնի, Արցախում՝ հայկական հողում ապրող հայի ճակատագիրն էլ համեմատի Ավստրալիայում կամ ԱՄՆ-ում ապրող հայերի կեցության հետ, թե՝ ինչ անենք, որ Արցախում հայեր են ապրում, Ավստրալիայում էլ են հայեր ապրում։ Այսինքն՝ թշնամու համար Արցախը նույնացվում է Ավստրալիայի հետ, այն է՝ պարզապես տարածք, որտեղ հայեր են ապրում։
Թշնամին թշնամի է՝ տգետ կամ խելոքն էլ կապ չունի։ Տգետ է, խելոք թշնամին խոսք կտա կարդալու, խելոք է՝ իր ներսի մաղձը կթափի, թարախային պալարի պես կմեծանա ու կտարածվի հայի երկրով մեկ։ Հայտարարը նույնն է։ Թշնամին՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի, թե այլասերված, ատում է հային, Հայկական բնօրրանը ու հայի հետ կապված ամեն բան։ Թշնամու գործը թշնամությունն է, որ պիտի անի, բայց հա՛յն էլ պիտի անի ի՛ր գործը։ Որ պիտի լինի կիրառական։ Անպայմա՛ն կիրառական։ Այո, թշնամու խոսքին պիտի հակադարձի, որ թշնամու ասածը ներքին հարթակում, հանրության որոշ շերտերի համար չշրջանառվի իբրեւ ճշմարտություն, իսկ արտաքին հարթակում տեսնեն, որ հակադարձ խոսք կա։
Բայց հայը չպիտի սահմանափակվի միայն թշնամուն խոսքով հակադարձելով։ Գործնական քայլը անհրաժեշտաբա՛ր պիտի հետեւի։ Թարախի պալարի հետ ինչ են անում՝ բժիշկներից զատ շատերը գիտեն, եթե խոսքը մարդու եւ նրա բուժման մասին է։ Բայց եթե այդ խոսքը երկրի մասով է ու տարածվող պալարը թշնամու պատճառով է, որ սպառնում է կուլ տալ երկիրը, լուծումն արդեն բուժումը չէ։ Պարզ պատճառով՝ թշնամուն բուժելու համար գումար ծախսելն անմտություն է։ Ու կապ չունի՝ որ թշնամին է՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, թե վերի… Թշնամին թշնամություն անելու համար է, որ ընդդեմ հայի այլ թշնամիների հետ միանա, այլ թշնամիներով հային վախեցնի, օրը մի կեղծ թեզ գցի ու հայի սիրտը կանգնեցնի։ Զարմանալու բան չկա։ Զարմանալին հայի պահվածքն է, որ ամեն անգամ զարմանում է թշնամու հերթական անբարոյականությունից։
Հայի գործը զարմանալու փոխարեն պիտի լինի զայրանալը։ Խոյերը թշնամու ճակատին զարմանալուց հետո չեն խփում, այլ՝ զայրանալուց։ Հիմա կամ հայը շարունակում է զարմանալ ու կորցնել իր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից մնացած փոքրիկ ոտատեղը՝ Արցախն ու Հայաստանը, կամ, ի վերջո, ծառս է լինում։ Թշնամին մինչեւ հայի զայրույթը չզգա, հայի համար դրական ոչ մի տեղաշարժ չի լինելու։
Մեզ զայրույթ է պետք, այո՛, դաժանություն է պետք թշնամու հանդեպ, որ այդ թշնամին ոչ միայն գործողության դիմելու, այլեւ տգետ թեզերն արտասանելու ժամանակ անգամ չունենա։ Թշնամին թշնամի է՝ կապ չունի՝ ներքին, արտաքին, կողքի, վարի, վերի…