Image

Մեր չլինելու հարցը դրված է, բայց լինելու որոշումը մերն է

Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությունն ունեցողների մտածողության, արժեհամակարգի, արյան, ծագումի ու գենի հետ ամեն ինչ պարզ է։ Եթե մեկ բառով, ապա՝ այդ մտածողությունը հետեւանք է գենախեղման ու արյան պղծումի։ Չի՛ կարող լինել որեւէ հայ, ում գենն ու արյունը մաքուր են, հակահայ մտածելակերպ ունենա։

Խոսքը հիմա նրանց մասին է, ովքեր ներքին վախերից ելնելով, փորձում են իրենց հավատացնել (իրականում չեն էլ հավատում), որ Արցախը հանձնելուն համաձայնություն տալով՝ գոնե Հայաստանի Հանրապետությունը կփրկեն։

Հայաստանի Հարապետությունը չի՛ փրկվելու, որովհետեւ նույնիսկ այս՝ արժեքները կորցրած աշխարհում, չեն հարգում այն ծնողին, ով մի երեխային «փուռն» է տալիս՝ մյուսին իբր փրկելու համար։ Հիմար կկվի ու աղվեսի պատմությունը հայտնի է, պատմելու կարիք չկա։  Արցախի հանձնումը քաղաքականություն չէ՛, դիվանագիտություն չէ՛, Հայաստանը փրկելու հույս չէ՛։ Դավաճանությու՛ն է։ Հայրենադավությու՛ն։ Հայրենավաճառությու՛ն։ Իսկ դավաճաններին նույնիսկ թշնամին չի հարգում։

Հարցն այն է, թե ինչ են անելու ոչ դավաճանները դավաճաններին հաղթելու համար։ Ակզբնական փուլում՝ եթե ոչ հաղթելու, գոնե դեմներն առնելու համար։ Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ նրանց, ովքեր ունեն ֆինանսական լծակներ, հնարավորություններ ու կապեր։ Ովքեր այս ամբողջական շղթան աշխատեցնելու համար պետք է առաջնորդեն շարքային քաղաքացիներին։

Օրինակ՝ որպես լրագրող, դավաճանների դեմն առնելու համար գրչից բացի ոչինչ չունեմ։ Բայց հիմա զենքի ժամանակն է եւ հարկ է, որ ինձ ու ինձ նմաններին առաջնորդի այն մեկը, կամ խումբը, կամ ուժը, որ իշխանություն չունենալով՝ ունի կապեր, հնարավորություններ, ֆինանսներ՝ ներքին թշնամուն ջարդելու եւ հետո արտաքին թշնամուն անցնելու համար։

Ինչ-որ բան արվու՞մ է, թե՞ ոչ, անկեղծորեն՝ չգիտեմ։ Ինչ-որ բան՝ իրապե՛ս, արմատակա՛ն։ Կարող եմ ենթադրել՝ ո՛չ՝ համենայնդեպս իրականությունից ելնելով։ Երջանիկ կլինեմ, եթե սխալված լինեմ։ Բայց հաստատ է մի բան․ դավաճաններին զուգահեռ չեն ներվելու նաեւ նրանք, ովքեր հնարավորություն ունենալով՝ չեն գործել։ Որովհետեւ եթե մեզ թվում է, թե թշնամին Վ․ Խ-ին առեւանգելով՝ կանգ է առնելու, սխալվում ենք։ Վ․ Խ․-ի առեւանգումը հստակ «մեսիջ» էր առ այն, որ շուտով առեւանգվելու է հայ տղամարդկանց մեծ մասը․ շատերն են մասնակցել Արցախյան առաջին ազատամարտին, Ապրիլյանին, 44-օրյային։ Այն կանաց էլ, որ թվում է, թե պատերազմն իրենց գործը չէ, կրկին չարաչար սխալվում են։ Կանայք էլ են առեւանգվելու, բռնաբարվելու, մասնատվելու ու անթաղ մնալու։

Դժվա՞ր է կարդալը։ Բայց սա է ճշմարտությունը։ Թուրքի դեմ մեր կռիվը երբեք չի եղել, ասենք, առեւտրի տարածքի կամ որեւէ տարածքում առեւտրի մենաշնորհի համար, թուրքի դեմ կռիվը միշտ եղել է գոյաբանական կռիվ, մեր՝ լինել-չլինելու կռիվը։ Հիմա առավելեւս՝ երբ թուրքի ձեռքը տեւական ժամանակ ներքին թուրքն է սեղմել, չկան տարբերակներ։ Կամ՝ լինելու ենք, կամ՝ ոչ։

Բոլոր նրանք, ովքեր հավատում են, թե միջազգային ճնշում կլինի թուրքի վրա, անառարկելիորեն ապուշ են։ Նոյեմբերի 9-ի «ղազագիրը»՝ վկա։

Վկա՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների խոսքերը թե՝ «Երեւանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների»։ Դե արի ու մի ասա, այլ ուլ կամ ուլեր, դուք Բաքվի փոխզիջում որտե՞ղ եք տեսել։ Երեւանն էլ ամեն ինչ զիջել է, իրեն էլ՝ հետը։ Ձեր անբարոյականության անունը դրել եք դիվանագիտություն ու ինչ ասես դուրս եք տալիս։ Թեեւ ուրիշ ի՜նչ պետք է ասի ԱՄՆ-ն, մի պետություն, որ բնիկ հնդկացիական ցեղերին ոչնչացնելով ու հանցագործ ներգաղթյալներով է հիմնվել։

Բնականաբար՝ այս կարգի պետությունը պետք է արդարացնի թյուրքական մեկ այլ պետության, որ հայկական հողերի վրա ու հայերին ցեղասպանելով է հիմնվել։ Եվ այս Ադրբեջան կոչվող արհեստական միավորումը ասում է, թե «Լաչինի միջանցքի» շրջափակումը արդարացված է, որովհետեւ «այն Ադրբեջանի հողն է, եւ Ադրբեջանն իր տարածքը ինչպես կուզի, այնպես էլ կօգտագործի»։ Հիմա ամերիկյան գերպաշտոնյաները այստեղ ադրբեջանական կողմից բարդ փոխզիջում որտե՞ղ են տեսնում։

Էրդողանն ու Ալիեւը ամեն օր «Զանգեզուրի միջանցքից» են խոսում՝ սպառնալիքներով։ ԱՄՆ-ն այստեղ «բարդ փոխզիջու՞մ» է տեսնում։ Կամ՝ ո՞րն է այդ փոխզիջումը, որ թյուրքական կողմը ուզում է դրոշը տնկել Սյունիքում, ոչ թե Երեւանու՞մ։ Ի՜նչ է, ամերիկյան ուղեղները չգիտե՞ն, որ Երեւանում էլ է տնկված․․․

Հետեւաբար՝ այս մասով անցանք։ Թուրքի վրա «միջազգային ճնշում» չի լինելու։ Միջազգայինն ատում է այն ամենը՝ ինչ ազգային է։ Արհեստականորեն ստեղծված պետություններն ատում են այն ամենը՝ ինչ բնական է։ Ոչ ազգերը ատում են ազգերին, բնօրրան չունեցողները՝ բնօրրան ունեցողներին։

Սա է մեր այսօրվա իրականությունը՝ մատչելի բացատրած։ Մեր՝ լինել-չլինելու հարցն է։ Եթե լինել, ապա լուծումն էլ մենք պետք է տանք՝ բոլոր հնարավոր ու անհնարին ձեւերով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։