Ստեփանակերտի և պաշտոնական Երևանի դիրքորոշումների տարբերությունն օրինաչափ է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե Ստափանակերտը և Երևանը տարաձայնություններ ունեն Արցախյան խնդրի շուրջ: Այս խոսքերի մեջ ոչ մի նոր բան չկա: Լիովին օրինաչափ է, որ աշխարհաքաղաքական, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումների այս փուլում երկու հայկական պետությունները պետք է տարբեր մոտեցումներ ունենային Արցախի խնդրի վերաբերյալ:
Հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանը տանում էր քաղաքականության մեկ գիծ՝ փորձում էր ողջ աշխարհին ներկայացնել, թե արցախյան հիմնահարցը ոչ թե ազգերի ինքնորոշման խնդիր է, այլ՝ Հայստանի կողմից Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների հետևանք:Մինչև վերջ առաջ տանելով վերոնշյալ կեղծ թեզը՝ պաշտոնական Բաքուն հող նախապատրաստեց ռազմական ագրեսիայի միջոցով Արցախյան հիմնահարցը լուծելու համար: Ադրբեջանի՝ այդ ուղղությամբ վարած քաղաքականության հետևանք էր Արցախի ժողովրդի դեմ 44-օրյա ռազմական ագրեսիայի ժամանակ միջազգային հանրության լռությունը, ռազմական գործողություններին չհակադրվելը:
Այն նաև հայկական դիվանագիտության ձախողման հետևանք էր: Հայկական կողմը երեք տասնամյակ բավարար քարոզչություն չտարավ միջազգային հանրությանը հասցնելու, որ Արցախյան հիմնահարցը տարածքային խնդիր չէ, այլ ազգերի ինքնորոշման, որ արցախցիների՝ ժամանակի օրենսրդությանը համապատասխան ինքնորոշման կայացրած ժողովրդավարական ակտերին Արդբեջանը պատասխանել է ռազմական ագրեսիայով և Արցախի տարածքի գրեթե 70 %-ի գրավմամբ: Միայն ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանից և ողջ աշխարհից հայորդիները մեկնեցին Արցախ և ոչ միայն թույլ չտվեցին հերթական էթնիկ զտումն, այլև կարողացան նախկին ԼՂԻՄ ինքնավար մարզի հարակից տարածքներում անվտանգության գոտի ստեղծել:
Հայկական դիվանագիտական կորպուսը բավարարվում էր նրանով, որ խնդրի կարգավորման Մինսկի խմբի սկզբունքներում ամրագրված է ժողովուրդների ինքնորոշման դրույթը, իսկ միջազգային հանրությունն մեծ հաշվով տեղյակ չէր բանակցային գործընթացների մանարամասներից, կամ հիմնահարցի կարգավորման քննարկումներիր սեղանին դրված սզբունքներից, այլ մշտապես լսում էր մեծ հաճախականությամբ իրեն մատուցվող ադրբեջանական կեղծ քարոզչական դրույթը, թե իբր Արցախյան հիմնահարցը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի մջև:
44-օրյա պատերազմից հետո էլ Ադրբեջանը նույն այդ հիմնավորմամբ հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանական այդ կեղծիքին պատասխանելու միակ տարբերակը Հայաստանի հանրապետության համար մնում է բացահայտ հայտարարելը, թե որպես պետություն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այստեղ պետք է արձանագրել, որ նման հայտարարություններ արել են ՀՀ-ի բոլոր ժամանակների ղեկավարները: Դրանք սակայն չեն նշանակել, որ Հայաստանի իշխանությունները չեն սատարում արցախցիների ինքնորոշման իրավունքի պայքարին: 44-օրյա պատերզմը չէր կարող ու չլուծեց Արցախյան հիմնահարցը, բաց է մնում ամենակարևոր՝ արցախցիների իրավունքների հարցը: Այսօր հրանոթները լռել են և խնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, որի լիարժեք կողմերն են Ստափանակերտը և Բաքուն:
Ստեղծված իրավիճակում, բնականաբար, տարբեր են լինելու Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները, ինչը սակայն չի նշանակում, որ Հայաստանը մի կողմ է քաշվել գործընթացներից: Վրեջինս աշխարհին է ներկայացնում արցախցիների իրավունքների հիմնահարցը: Այսօր Արցախում դե յուրե անվտանգության երաշխավոր է ՌԴ-ն՝ ի դեմս խաղաղապահ ուժերի, բայց եթե պաշտոնական Բաքուն արցախցիների նկատմամբ կրկին ագրեսիայի դիմի, ապա Հայաստանը և աշխարհասփյուռ հայերը նորից կկանգնեն Արցախցիների կողքին, իսկ այսօր բանակցային գործընթացում իրողություններն այլ են: Ադրբեջանն այսօր էլ անհամբերությամբ սպասում է, որ ՀՀ-ն չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջինս, նույնիսկ Արցախի լիակատար բլոկադայի և արցախցիներին հումանիտար աղետի առաջ կանգնեցնելով, ցանկանում է Հայաստանին ստիպել դիվանագիտությունից դուրս քայլերի գնալ միջանցքը բացելու հարցում, ինչն այսօր անթուլատրելի է: