Փնտրվում են պինդ ողնաշար ունեցողներ
«Քաղաքականությունը պոռնկություն է», «քաղաքականությունը պոռնկություն է, որովհետեւ դրանով զբաղվում են պոռնիկները», քաղաքականությունը՝ ֆլան, քաղաքականությունը՝ ֆստան․․․ Դե հիմա՝ սա է աշխարհի կարգը։ Ոչ փոխել կարող ենք, ոչ էլ դրա ժամանակն ունենք։ Պետությունները քաղաքականության զոհասեղանին երկրների են դնում, հատկապես՝ ազգային երկրների, հաջողում են, կամ՝ դա թողնում ավելի՝ իրենց համար բարենպաստ ժամանակների։ Ինչու՞ մենք քաղաքականության կախարդական փայտիկից չենք օգտվում՝ մեր երկրի շահերն առաջ տանելու համար։
Որովհետեւ ավելի ազնի՞վ ենք, ավելի խղճո՞վ, զոհասեղանին դրվելու ցավը գիտենք ու ոչ մեկի համար այդպիսի սեղան չե՞նք սարքի։ Ո՛չ, պատճառը սա չէ։
Պատճառն այն է, որ մենք քաղաքականություն չենք վարում, այլ՝ քաղաքականությամբ զբաղվում ենք այնպես, ինչպես երեխաները խաղալիքն են բզբզում կոտրելուց առաջ։ Բզբզում ենք ու դեն գցում, վերջում մեզ մնում է կոտրած խաղալիքի չկոտրված մի մաս, բայց որն արդեն ոչ մի բանի պիտանի չէ (սա է առհասարակ մեր 3 տասնամյա հանրապետության քաղաքական վիճակը՝ որոշ էջերի բացառություններով)։
Պատճառն այն է նաեւ, որ քաղաքականությամբ զբաղվող մեր պոռնիկներն են դեբիլ, ինֆանտիլ։ Ֆրանսիական քաղաքական պոռնիկներին ոչ ոք չի խանգարում հանուն ֆրանսիական շահերի այլ շահեր զոհաբերել։ Նույնը՝ ամերիկյան, ռուսական պոռնիկներին, գերմանական պոռնիկներին, թուրքական պոռնիկներին եւն։ Մեր պոռնիկները եթե դեբիլ էլ չեն, ապա ավելի վատը՝ երկրի շահն ուրացող են՝ հանուն սեփական շահի, բայց հա, միեւնույնն է, դեբիլ են, որովհետեւ չեն գիտակցում, որ երկիրն ուրացողին վերջնահաշվարկում թույլ չեն տալու երկրի հաշվին աշխատած սեփական գումարները վայելել։
Տարբերակ կա՞, որ մենք քաղաքականություն վարենք, բայց ոչ դեբիլ լինենք, ոչ էլ պոռնիկ։ Այո՛, կա։ Բայց դրա համար պիտի լինենք ուժեղ, կամային, հստակ ու տիրապետենք նենգության ու խորամանկության բոլոր՝ անգամ անհնարին թվացող նուրբ շերտերին։
Դրա համար պետք է ունենալ այնպիսի պետական այրեր, որոնք ազգային ու պետական շահն իրարից չեն զատի։ Դրա համար պետք է ունենալ կենսագրություն ունեցող պետական այրեր, որոնց համար երկրի անցյալը, ներկան ու ապագան նույն կամուրջը կլինեն, ոչ թե կամուրջի սկիզբն ու վերջը հանել կտան, որ մեջտեղի հատվածում անապագա կանգնեն։ Դրա համար պետք է ունենալ այնպիսի ազգային անվտանգություն, որ կամուրջի ամբողջականությունը խախտելու փորձ անել ցանկացողներին անգամ պետական աթոռներից կիլոմետրերով հեռու կպահի։ Սա՝ ամենամեղմ տարբերակով։
Դրա համար պետք է ունենալ պետական այնպիսի այրեր, որոնք թշնամու հանդեպ հայ ժողովրդի արդարացի ատելությունը կամբարեն եւ ճիշտ պահին բաց կթողնեն ընդդեմ հենց այդ թշնամու, որ այդ թշնամու մտքով անգամ չանցնի մեր ուղղությամբ նայել, մտնել հայի երկիր ու հայի հողն իրենը համարել։
Դրա համար պետք է ունենալ պետական այնպիսի այրեր, որ բազմաշերտ Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու կարողություն կունենան՝ նրանց հնարավորությունները հօգուտ երկրի ծառայեցնելով։ Ճիշտ մեխանիզմներ կիրառելու կարողություն ունենան այդ այրերը, որ յուրաքանչյուր գումար ունեցող հայ իրեն պարտավորված զգա ներդրում անելու հայրենի երկրում, որ հասկանա, որ իր փողի գույնը կարող է կորցնել, եթե հանուն իր հայրենի պետության մասհանում չանի։
Դրա համար պետք է ունենալ այնպիսի պետական այրեր, որոնք անգրագիտությունը կհռչակեն երկրի թշնամի եւ նվազագույնը «իզգոյի» կարգավիճակում կդնեն բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն կեղծել Հայոց պատմությունն ու աշխարհագրությունը, ովքեր Հայկական լեռնաշխարհը «Անատոլիա» կհամարեն կամ Արցախը՝ ադրբեջանական հող ։ Կրկնում ենք՝ նվազագույնը՝ «իզգոյի», եթե մարդը պարզապես անգրագետ է, իսկ եթե մտածված «անգրագետ» է, ուրեմն պետք է հռչակվի պետության ու ազգի թշնամի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Մի խոսքով՝ պետք է ունենալ գրագետ, արժանապատիվ, աշխարհի դերակատարների հետ նույն սեղանի շուրջ նստելու ունակ պետական ՀԱՅ այրեր։ Եվ, այո, հարկ է նաեւ, որ ողնաշարի հետ կապված խնդիրներ չունենան։ Որովհետեւ սեղանի շուրջ զրույցները կարող են ժամեր տեւել, իսկ ողնաշարի խնդիր ունեցողները ծռմռվել կարող են․․․
Մեզ պետք են սեփական երկիրն անսահման սիրող եւ սեփական երկրի թշնամիներին անսահման ատող պետական ՀԱՅ այրեր, որոնք անսահմանափակ ջանքեր կներդնեն երկու ուղղություններով էլ։ Այսպիսի քաղաքականություն վարելու համար պետք է խորիմաստ բանիմացություն եւ ոչ պոռնկություն։ Դեբիլներին ու պոռնիկներին դուրս մղելը ամենահստակ քաղաքականությունն է, որ թույլ կտա միջազգային շատ խաղաքարտեր մեր ձեռքը վերցնել։

