Image

Երբ ծնվածներն իշխվում են ցրթվածների կողմից

Ազգերը հարստացնում են աշխարհի գունապնակը։ Բայց այս աշխարհին գույներ պետք չեն։ Այս աշխարհին մեկ գույն է դուր գալիս՝ մոխրագույնը։ Աշխարհն ազգակենտրոն չէ։ Եվ պետք չէ խաբվել «ժողովրդավարություն» ասվածով, որովհետեւ աշխարհը մարդակենտրոն էլ չէ։ Իրականում քանի՜ բնական ազգ այս աշխարհում կա։ Ձեռքի մատները բավարար են հաշվելու համար։ Մնացածը ժողովուրդներ են, ցեղախմբեր, հանրույթներ, հասարակություններ, որոնցից մի մասին բախտ է վիճակվել ինչ-որ տարածքում պետական միավորում ստեղծել կամ որեւէ ազգի բնօրրանում հաստատվել, այդ ազգին դուրս մղել, յուրացնել այդ ազգի արժեքները․․․ Ինչպես եղավ մեր պարագայում թյուրքական ցեղախմբերի ձեռամբ։

Այսօր հայի բնօրրանի մի հատվածում թուրքեր են ապրում, մի հատվածում՝ ադրբեջանցի կոչվողներ, մյուս հատվածներում․․․ ովքեր գիտեն՝ գիտեն, ովքեր ոչ՝ անիմաստ է նրանց բացատրելը, եւ մեզ մնացել է շատ փոքրիկ հատված ընդամենը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը։ Երկուսի գոյությունն էլ այսօր վտանգված է, որովհետեւ Արցախի մեծ մասը նվիրվել է ադրբեջան հորջորջյալ պետական միավորմանը, ու այդ հորջորջյալների զինված ուժերը նաեւ Հայաստանի տարածքում են։

Ինչու ենք ասում՝ «անիմաստ է նրանց բացատրելը»։ Պարզ մի պատճառով։ Արցախում  ցեղասպանություն է։ Արցախի բնիկն ու տերը՝ հայը, ահազանգ է հնչեցնում։ Հայաստանում․․․ փառատոներ են։ Որ ՀՀ-ի օրվա քաղաքականությունը վարող, միջազգային հարթակներում «հայկական կողմ» ներկայացող հատվածը Արցախից եկող ահազանգի ձայնը պիտի փառատոներով ու լափոցներով խեղդի, պարզ է, քանզի լիովին տեղավորվում է այս հատվածի ոչ հայանպաստ քաղաքականության տրամաբանությունում։ Բայց որ այս փառատոներին պիտի մասնակցող լիներ ու կա, սա ոչ միայն հակազգային, այլեւ՝ հակամարդկային է։ Չկա այնպիսի հայ մայր, ով գիտի, որ իր հայրենակցի երեխան սոված է, փառատոնի մասնակցի, դեռ մի բան էլ լցնի իր բազմաշերտ որկորը։ Չկա այնպիսի հայ հայր, ով գիտի, որ հայ զինվորը անծածկ՝ դրսում է քնում, որ իր հանգստությունն ապահովի ու թշնամուց ընդամենը 15 մ է հեռու, լափամանը բացի։ Ցեղասպանության ժամանակ հրճվում են երկու տեսակի մարդիկ․ կամ՝ հոգեկան ինչ-ինչ շեղում ունեցող, կամ՝ գենային առումով մուտացված։ Հետեւաբար՝ նրանց հայրենիք, ազգ, հայրենակցին ապրումակցում, հայրենիքի կորուստ, պետականության կորուստ եւ նման բաների մասին ինչ-որ բան բացատրելն անիմաստ է։

Իսկ եթե փառատոներին մասնակցում են օտարներ կամ հայի ազգանունով թուրքեր, ապա․․․ թեեւ ի՜նչ ապա․ մեր երկում ազգային անվտանգության հարցերից խոսելն էլ է դարձել անիմաստ։ Ազգային անվտանգություն ունենայինք, երկիրն այս վիճակում չէր լինի․ պաշտոններ կզբաղեցնեին իրապես հայ այրերը, Երեւանում զբոսնելիս հայն իրեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չէր զգա, պիրսինգախեղդ ու անհասկանալի օրիենտացիայով անորոշ տարրեր շենքերի մուտքերում իրենց կարիքները չէին հոգա եւ մեր երկրի տարածքում չէին լինի այն երկրի քաղաքացիները, որոնց պետությունը ցայսօր չի ճանաչել ՀՀ-ի անկախությունը (Պակիստան)։

Ազգային անվտանգություն ունենայինք, 44-օրյայում մի ամբողջ սերունդ սպանած թյուրքական երկու միավորումների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ քաղաքացիության հայտ չէին ներկայացնի։

Ազգային անվտանգություն ունենայինք, այս իրավիճակում փառատոներին մասնակից հայերը կձերբակալվեին պոռնկության հոդվածով։ Քանզի եթե ոչ հոգեկան շեղում ունեն, ոչ գենետիկորեն են մուտացված, ապա՝ զբաղված են պոռնկությամբ։ Որովհետեւ ծնողը չի կարող մի երեխային սոված թողնել, մյուսին՝ բտել։ Եթե այդպես է անում, ուրեմն՝ ծնող չէ, ցրթող է։ Հետեւաբար՝ պետք է պարզել՝ ում հետ է մերձեցել՝ սեփական հորմոններին տիրություն չանելով, երբ է ցրթել, ինչով է զբաղված այդ ցրթվածը եւ ինչ թվաքանակով է հասցրել բազմանալ այս ցրթողների տոհմը։

Սրանք հենց այնպես ասված տողեր չեն՝ անհնարինության տիրույթից։ Ազգային իշխանությունները հենց այսպես կվարվեին։ Եվ Հայաստանն այսօրվա վիճակում չէր հայտնվի, եթե այս կարգի հարցերին ժամանակին ուշադրություն դարձվեր։ Չդարձվեց, դրա համար էլ ծնողներին իշխում են ցրթողները, ծնվածներն իշխվում են ցրթվածների կողմից։ Գլոբալ աշխարհում սա, ի դեպ, միայն մեր խնդիրը չէ, ազգատյաց աշխարհում ազգերի խնդիրն է։ Բայց մենք մեր դարդն ենք լացում։

Երբ քաղաքապետացուներն իրենց հարց տվող երեւանցիներին ասում են՝ Արցախից բան մի հարցրեք, մանկապարտեզներից հարցրեք, մի հարց էլ դու ես ուզում տալ․ Արցախի կողմը չնայողը մանկապարտեզներում ի՞նչ է բուծելու։ Հարցը նրանց եւ տարատեսակ պետացուների համար, իհարկե, հռետորական է, բայց՝ կարեւոր մեզ համար։ Ազգային իմունիտետի կարողությունը ստուգելու եւ հստակ գործողությունների դիմելու տեսանկյունից։ Այլապես կլինի այնպես, ինչպես վերնագրում է՝ մինչեւ մեր վերանալը։ Հայն ուզու՞մ է դա թույլ տալ։

Սա անտարբերա՛կ հարցերից է, եւ պատասխանը միանշանակ մեկն է՝ միանշանակ ո՛չը։ Դրանից բխող գործողություններո՛վ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։