Image

Մաքրագենը չի՛ կարող պարտվել խառնագենին

Ուզում եմ այսօր խոսել ոչ որպես հայ լրագրող, այլ՝ որպես հայ մարդ։ Լրագրողը հաճախ է գրիչս զսպում, իսկ շարքային քաղաքացու դիրքերից խոսելով երբեմն կարողանում եմ այդ պահին պարպվել՝ տարատեսակ հիվանդությունների «չափալախը» չստանալու համար։ Եվ այսպես՝

Լավ, ես ի՜նչ մեղավոր եմ, որ իմ հարեւանն էլ (դռնկիցս չէ) ինձ պես ընտրելու իրավունք ունի, ու մենք նույն օդն ենք շնչում։ Ես 2018-ին տառապում էի՝ վերահաս վտանգներ զգալով (իմ ամբողջ շրջապատը նույնիսկ որոշ արտահայտություններս է այսօր հիշում), ինքն ամեն օր իջնում էր քաղաքի կենտրոն՝ կարծես շքահանդեսի գնալիս։ Այսօր ասում է՝ թե «մութ էրեսիցս» զզվում է։ Հիմա ո՜նց չասեմ երկոտանի մարդանման այս գծագրին, որ ես էլ նողկում եմ լենբերան ու գարշահոտ իր հռհռոցից ու բերանի չափերին շա՜տ հականիշ ուղեղի գոյությունից։ Մինչ փորձում էի ինձ զսպել, հաստ հետույքի չափերին հավասար յուղոտ հաստագլուխը շարժեց ու Արցախից երիտասարդների առեւանգման լուրը հաղորդեց այն ոճով, ինչ ոճով կխոսեր սերիալային դերասանուհու ծննդյան տորթիկի մասին։

Այն, որ մտածում էի՝ «հիմա ո՜նց չասեմ», բաց թողեցի ու․․․ էնպես ասացի, որ լաց եղավ։ Չափերս անցա՞։ Չհասցրեցի խորհել այդ մասին։ Հինգ վայրկյան էլ չէր անցել, թե բա՝ «լավ, սաղ հեչ, արի էթանք կոֆե խմենք»։

Իհարկե՝ այս հիբրիդի մտավոր ունակությունները զարգացնելով չեմ կարող զբաղվել, բայց մյուս հարեւաններիս կզգուշացնեմ․ «Մեզ էլի են նվաստացնելու։ Ու կրկին են նվաստացնելու։ Առեւանգելու են կրկին ու նորից։ Չե՛ն դադարելու։ Որովհետեւ միակ բանը, որ անում է ՀՀ-ն, ամեն օր երդվելն է, թե՝ հորս արեւ, մենք չենք կրակել, մենք ամրաշինական աշխատանքներ չենք անում եւն եւն։ Մի հարցնող լինի՝ իսկ ինչի՞ չենք ամրացնում, ինչի՞ չենք սատկացնում մեր երկիր մտած թշնամուն։ Որովհետեւ «խաղաղության» օրակարգո՞վ ենք գնում։ Սա խաղաղություն չէ, սա ինքնանվաստացման թույլտվություն է։ Արցախին տեր չկանգնելու հետեւանքն է, որ Հայաստանին շատ ծանր օրեր է բերելու։ Մենք Արցախին տեր չենք կանգնում, փոխարենը ամեն օր գոռում ենք, թե՝ ռուսները չպահեցին, ֆրանսիացիք իրենց կուրծքը չծեծեցին, ամերիկացիք իրենց շորերը չճղեցին․․․»։

Լավ, ես ի՜նչ մեղավոր եմ, որ նշածս հիբրիդանմանները եւ ես ու իմ ընկերները նույն արեւի տակ ենք տաքանում, այդ գենախեղվածների ու մեր ընտանիքները նույն հողում են ապրում։ Իմ ու իմ ընկերների ընտանիքները ամեն օր ապրել են այն երջանկությամբ, որ մի քար են ավելացնում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետականության ամրապնդման հիմքին։ Ես ու մանկությանս ընկերուհին վերջին 30 տարիներին տաքսի ծառայությունից 30 անգամ օգտված չկանք, այդ գումարը համարել ենք շռայլ ծախս նույնիսկ այն տարիներին, երբ նորմալ վարձատրվող աշխատանք ենք ունեցել։ Մեր օրակարգից հանել էինք տաքսի, ռեստորան, հանգիստ, արձակուրդ։ Դրա գումարները հավաքում էինք ու նպաստում մի գործի Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների համար։ Չէինք նկարվում, չէինք գովազդվում, որովհետեւ դա մեր պարտքն էր։ Մեր արձակուրդը այսպես էլ անցնում էր՝ գյուղից գյուղ։ Հատկապես այն տներով, որտեղ զոհված ազատամարտիկ կար (հասցեները գիտեինք, երկուսիս ամուսիններն էլ Առաջին ազատամարտի մասնակից են) Ու բավարարված էինք, որովհետեւ մեզ երկրի կառուցման գործի թեկուզ փոքրիկ, բայց մասնիկ էինք զգում ու թիկունք՝ մեր ամուսիններին։

Ի՜նչ դուրս եկավ․ մեր՝ բնական տեսակը պարտվե՞ց նրանց՝ անբնական՝ հիբրիդ տեսակին։ Մենք զգացինք, ահազանգեցինք, սխալ ընտրություն չարեցինք, բացատրեցինք, գրեցինք։ Բայց․․․ կարգվեց սխալ ընտրությունը՝ Արցախն ու Հայաստանը այս վիճակին բերելով։ Այս անբնական տեսակը իրականում խոսում է, լեզու ունի, բայց ան-ասուն է, այսինքն՝ առանց խոսքի, ինչ խոսում է, մեջը բան չկա։ Հայերենը սրա համար ճոխ-ճոխ հոմանիշներ ունի՝  դատարկամիտ, թուլամիտ, պակասամիտ, ծանծաղամիտ, տկարամիտ,  անասնամիտ, տավարամիտ, պաճարամիտ, հիվանդամիտ, դատարկագլուխ, դդմագլուխ,  դնկլոզ, ծալը պակաս, տախտակը պակաս, վերնատունը դատարկ եւ այլն։

Բա հիմա ոնց չասեմ այս տեսակին՝ տո ա՛յ անասուններ, էս ինչ վիճակի հասցրիք իմ երկիրը։ Դեղատներում հեչ հարցուփորձ արել ե՞ք։ Մարդիկ սրտի դեղերը սննդի պես են գործածում։

Տանել չեմ կարողանում՝ «բոլորս ենք մեղավոր» արտահայտությունը։ Ընդհանուր ձեւակերպում է՝ կեղծ հուզականություն։ Իսկ բնական մարդիկ ատում են կեղծ հույզերը։ Մեղավորը անուն ունի, անվանում ունի, տեսակ ունի, նաեւ՝ քանակ։

Բայց ունի նաեւ ժամանակ։ Որովհետեւ բնության օրենքների համաձայն՝ անբնականը միշտ պարտվում է բնականին, հիբրիդը՝ խառնածինը պարտվում է մաքրագենին։ Մութից հետո միշտ լուսանում է։ Բայց սա չի նշանակում լուսանալուն սպասել, սա նշանակում է չքնել եւ գործել նույնիսկ մթին՝ լույսն ավելի պայծառ բերելու համար։ Սպասելը կնշանակի ժամանակ տալ հիբրիդին ավելի հրեշանալու ու վերջապես մեզ խժռելու, մանավանդ, որ հիբրիդը միագլուխ չէ։ ՀԱՅԻ հանդեպ ամեն օր անօրինություններ են տեղի ունենում, նվաստացումներ։ Իսկ նվաստացումները հանդուրժելը կրկնակի մեղք է ու դեմ բնության ու աստվածային օրենքներին։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։