Image

ՀԱՊԿ զորավարժությունների մեկնարկի օրը Բաքուն փաստեց, որ ԵՄ դիտորդների ներկայությունն իր համար առոչինչ է

Սոթքի և Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական զինուժի նախաձեռնած ռազմական գործողությունները պաշտոնական Բաքվի նենգ գործելաոճի հերթական դրսևորումն է: Դրանք միանշանակ Արցախի հարցում վերջինիս իրականացրած ագրեսիվ քաղաքականության անարդյունքության հետևանք են: Արդեն 10 ամիս ձգվող տոտալ շրջափակման արդյունքում Ադրբեջանը չի կարողանում կոտրել արցախցիների կամքը և ոգին, որոնք կտրականապես հրաժարվում են իրնեց իրավունքները զիջել պարենի խնդիրը լուծելու դիմաց: Ավելին՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքն եղավ այն, որ Արցախի Հանրապետությունում փաստացի իշխանափոխություն է տեղի ունենում, ինչին նա չէր սպասում և չէր հաշվարկել:

Հայաստանի Հանրապետությունն էլ ստեղծված իրավիճակում օրինաչափորեն միջազգային մարմիններում բարձրացնում է արցախահայության հումանիտար աղետի մեջ գտնվելու հարցը:Աշխարհասփյուռ հայության ակտիվ գործողությունների և ՀՀ պետական պատկան կառույցների նպատակային քայլերի արդյունքում բլոկադայի հարցում ճնշումները Ադրբեջանի  վրա աննախադեպ չափերի են հասել և շարունակում են մեծանալ: Վերջինս, չնայած առհամարում է դրանք, սակայն չի կարող չզգալ նեգատիվ ազդեցությունն իր միջազգային վարկանիշի վրա: Արտասահմանից ավելի հաճախ են հնչում հայտարարություններ այն  մասին, որ Ադրբեջանը պետք է երկխոսության սեղանի շուրջ  նստի Արցախի հետ, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում է հայկական կողմը:

Այս ամենին հակադրելու որևէ քաղաքական դիվանագիտական փաստարկ չունենալով՝ Ադրբեջանը հերթական անգամ խոսեց ռազմական ագրեսիայի լեզվուվ: Հայտնի գործելաոճին հավատարիմ՝ նախ մի քանի ապատեղեկատվություն տարածեց, թե ՀՀ զինված ուժերն իբր խախտել են հրադադարը և նախօրոք մշակված սցենարով ականանետերով, ԱԹՍ-ներով հարձակվեց Վարդենիսի հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը չի փորձում անգամ փաստարկել, թե ինչու պետք է Հայաստանը սրի սահմանային իրավիճակը, բոլորին էլ պարզ է, որ այն չի բխում հայկական կողմի շահերից: Իրավիճակը չսրելու համար հայկական կողմն անգամ չի պատասխանում ադրբեջանական նշանառուի գնդակից հայ զինվորի զոհվելու դեպքին, ինչն նախկինում արվում էր պարտադիր կերպով:

Ադրբեջանի այս գործելաոճը 44-օրյա պատերազմի սանձազերծման և դրան հաջորդած ՀՀ սահմանների վրա հարձակումներին միջազգային կառույցների և կենտրոնների՝ որևէ կերպ չհակազդելու և գրոծնական ճնշումներ չգրոծադրելու հետևանք է: Նման քայլերը կշարունկվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի տեսել միջազգային հակազդեցության այն ծավալի թեկուզ 1/10-րդ մասը, որն այսօր գործադրվում է ՌԴ-ի դեմ: Հատկանշական էր նաև հերթական ռազմական սադրանքը կազմակերպելու օրը: Այն համընկավ Բելառուսում պաշտոնապես մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների մեկնարկի օրվա հետ: Այդ զորավարժություններին ՀԱՊԿ անդամ պետություններից չի մասնակցում միայն Հայաստանը։  Այստեղ ավելորդ չէ հիշեցնելոը, որ ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից վերջին ամիսներին մի քանի հայտարարություններ հնչեցին այդ ռազմական կառույցից դիտորդական առաքելություն ՀՀ ուղարկելու վերաբերյալ:  Ստացվում է, որ ՀԱՊԿ զորովարժությունների մեկնարկի օրը Ադրբեջանն իր գործողություններով հստակ ուղերձ հղեց, որ ԵՄ քաղաքացիական դիդորդական առաքելությունն իր համար առօչինչ է:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։