Թշնամին պիտի իր դիմաց կանգնած տեսնի ա՛յս ՀԱՅԻՆ
Արցախը զուտ տարածք չէ, Արցախը մեր բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մի հատվածն է։ Արցախի վերաազատագրմամբ շտկվեց հայության ազգային արժանապատվության ողնաշարը։ Արցախի վերաազատագրմամբ ՀԱՅԸ հավատաց՝ ազգային երազանքը կարող է նպատակ դարձնել։ Գործողություն դարձնել։
32 տարի առաջ եւ այսօր։ Արցախը սրբազան Հայրենիք է, որ պահելու համար պատմության տարբեր փուլերում հողի ամեն սանտիմետրը արյունով է պահել Արցախի բնիկն ու տերը՝ ՀԱՅԸ։ Արցախը արժանապատի՛վ Հայրենիք է, իսկ արժանապատվությունն ու Հայրենիքը չե՛ն զիջում, չե՛ն նվիրում, չե՛ն դավաճանում, չե՛ն հանձնում։ Համենայնդեպս՝ դա չի անում ՀԱ՛ՅԸ։ Եվ ՀԱՅԻ պարտականությունն ու առաքելությունն է բռնել հանձնողի, նվիրողի, զիջողի, դավաճանողի ձեռքը։ Բռնել ու կտրել։ Կտրել ու պատժել։ Այն պատժով, որ կպատժես գողին, ով փորձում է քեզնից խլել քո թթվածինը, արեւը, ջուրը, կենսատարածքը։
Հայրենիքը կենսատարա՛ծք է, զուտ տարածք չէ։ Իսկ կենսատարածքի հանդեպ ոտնձգություն անող թշնամուն՝ կապ չունի, ներքին թե արտաքին, պատասխանել է պետք՝ առնվազն համարժեք պատասխանով։ Կենսատարածք մտած թշնամուն առնվազն սատկացնել է պետք։
Գաղտիք չէ, հայության հանդեպ կան հեռահար դավադիր ծրագրեր՝ թշնամիներինը՝ բացահայտ, ենթադրյալ բարեկամներինը՝ թաքուն։ Բայց այդ ծրագրերը կան։ Դրանք իրագործելու լավագույն ձեւերից մեկը մեզ ներշնչելն է, թե մենք այլեւս թույլ ենք, ոչնչի ունակ չենք, ծնկած ենք։ ՀԱՅԻ խնդիրն է թույլ չտա, որ այդ միտքը տիրաժավորվի։
Որովհետեւ մենք թուլացած ենք, բայց թույլ չենք, մենք ծնկել ենք, բայց մեր ոտքերն ու ողնաշարը ջարդված չեն։ Մենք ունակ ենք մեջքներս շտկելու, ծնկած տեղից վեր կենալու եւ զարկելու։ Ունա՛կ ենք։
Ի դեպ, թշնամին մեզ լավ է ճանաչում։ Հիշենք՝ 44-օրյայից հետո ինչ էր ասում տարածաշրջանի թյուրքական ընկեցիկի՝ Ադրբեջան հորջորջյալ պետության ղեկավարը, թե թույլ չի տալու, որ Հայաստանը վերականգնի իր քաղաքական ու ռազմական ներուժը։ Հիշենք՝ ինչպես է այս ամբողջ ընթացքում խոսում հայ «ռեւանշիստներին» պատժելու մասին։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ թշնամին գիտի, որ 44-օրյայում ինքը արդար չի եղել, չի հաղթել եւ Արցախի մեծ մասը ստացել է։ Պարզապես ստացել է։ Բայց երբ հայը ոտքի ելնի, կրկին վերաազատագրելու է իր երկիրը։
Խաղաղությու՞ն ենք ուզում։ Ահա՛ իրական խաղաղության ճանապարհը՝ վերաազատագրում։ Այն «խաղաղությունը», որ հիմա ներսի ու դրսի թշնամին մեզ առաջարկում է բայդենների, միշելների, բորելների, պուտինների ու ֆլան-ֆստանների բերանով, խաղաղություն չէ՛, կեղծի՛ք է։ Մուրացիկին տրվող ողորմություն է։ Կոպեկի արժեք ունեցող։
Իրակա՞ն խաղաղություն ենք ուզում, մեզ զայրանալ ու դաժանանալ է պետք։ Թշնամու՛ հանդեպ։ Զայրույթն ու դաժանությունը մեզ համար հիմա կենսականորեն անհրաժեշտ սնունդ են՝ հաց ու ջրի պես։ Մեզ ատելություն է պետք։ Թշնամու՛ հանդեպ։ Ուժգի՛ն ատելություն։ Թշնամին պիտի իր դիմաց կանգնած տեսնի ոչ թե բարի, վեհանձն ու ներողամիտ հային, այլ՝ զայրացած, դաժան ու չներող ՀԱՅԻՆ։ Այս ՀԱՅԻՑ թշնամին կսարսափի։ Այս ՀԱՅԻ հողին ոտք դնելու մասին թշնամին անգամ չի էլ մտածի։
Վա՜յ, բա աշխարհն ի՞նչ կասի։ Աշխարհը ոչի՛նչ էլ չի ասի, այնպես ինչպես հիմա չի ասում մեր թշնամուն։ Մեր հաղթելու պարագայում մեզ էլ ոչինչ չի ասելու, որովհետեւ աշխարհը հարգում է ուժի իրավունքը։
Մեր սերունդները մեզ կամ փառաբանելու են կամ՝ նզովելու։ Նզովված չլինելու համար մենք այսօր պարտավոր ենք տեր կանգնելու Արցախին եւ, ըստ այդմ, Հայաստանին։
Տեւակա՞ն խաղաղություն ենք ուզում, սա՛ է ճանապարհը՝ ատե՛լ , զինվե՛լ ու սատկացնե՛լ թշնամուն, որից հետո կրկին զինվել՝ կրկի՛ն ատելու եւ կրկի՛ն սատկացնելու համար։