Image

Բլոկադան ոչ թե կոտրեց արցախցուն, այլ բարձրացրեց Արցախի սուբյեկտայնությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ իր մամուլի խոսնակի միջոցով տարածած հայտարարության ուղերձն այն էր, որ 10-ամսյա բլոկադայի հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը մեղմելու համար պետք է բացվեն Ակնայի և Լաչինի ճանապարհները: Արցախի հանրապետությունից և՛ պետական մակարդակով, և՛ քաղաքացիների շուրթերով մինշանակ պատասխան հնչեց, որ Ակնայի ճանապարհի բացումը իրենց համար անվտանգային առումով անթուլատրելի է, որ ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն վարո ադրբեջանական ներկայությունն Արցախի սահմաններից ներս կլինի լրջագույն սպառնալիք իրենց հիմնարար իրավունքներին:

Ստեփանակարտից միանշանակ ձևակերպում են, որ Ադրբեջանի հետ կհարաբերվեն միջազգային որևէ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ, կամ միջնորդների ներկայությաբ: Պաշտոնական Բաքուն էլ դիմում է պարզագույն մանիպուլյացիայի՝ Ալիևի խորհրդականի բերանով հայտարարելով, թե 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Միշելի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ակնայի ճանապարհը բացելուց հետո, նաև Լաչինի միջանցքը բացելու մասին, բայց հայկական կողմը պայմանավորվածությունները չի պահպանու։ Իրականում Բաքվի առաջնորդի խորհրդականը մանիպուլյացիայի միջոցով փորձում է լսարանին մատուցել, որ ՀՀ իշխանությունները նույնն են, ինչ Արցախի հանրապետության իշխանությունները՝ դրանով ցուցադրելով ադրբեջանական կողմի հստակ նպատակը՝ անտեսել Արցախի Հանրապետության օրինական ընտրված իշխանություններին և վերջինիս վերաբերող հարցերը քննարկել միայն ՀՀ Վարչապետի հետ:Այստեղ էականը սակայն այն է, որ Բրյուսելում բանակցել է ՀՀ վարչապետը, իսկ Արցախից Ակնայի ճանապարհի բացումը մերժել են տեղի իշխանությունները և արցախցիները, իսկ վերջին շրջանում Արցախի նախկին նախագահի մակարդակով էլ հնչել են հայտարարություններ, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումների մեջ տարբերություններ կան:

Բաքվի ռեժիմը նման մանիպուլյացիայով ուղղակի փորձում է խուսափել Արցախի հետ բանակցությունների սեղանին նստելու հեռանկարից, բայց փաստն այն է, որ Արցախում տարվում է ինքնուրույն քաղաքականություն, որը շատ դեպքերում չի համընկնում ՀՀ իշխանությունների մոտեցումների հետ: Բացի այդ ՀՀ ԱԳՆ-ն խոսնակի միջոցով հայտարարություն տարածեց, որ Բրյուսելի վերջին հանդիպման ժամանակ Ակնայի ճանապարհի բացման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ինչը  սակայն չի նշանակում, որ հարցը չի քննարկվել, առավել ևս, որ այդ թեզի մասին տեղեկություն էր տարածվել նաև բուն հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում:

 Իրադարձությունների զարգացման այս շղթան փաստում է, որ Արցախի շուրջ հաղորդակցության ուղիների բացման հարցի պատասխանը կարող է հնչել միայն Ստեփանակերտից, հետևաբար՝ ադրբեջանական կողմը ստիպված է ուղիղ բանկցության մեջ մտնել արցախյան կողմի հետ: Այդ գործընթացի անխուսափելիության մասին է ասվում նաև Շառլ Միշելի հայտարորւթյունում, որտեղ մի ամբողջ ծավալուն պարբերություն նվիրված էր Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների անխուսափելիությանը:

Ստացվում է, որ փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը ստացավ իր ակնկալիքին տրամագծորեն հակառակ արդյունք՝ արցախցիների կամքը կոտրելու փոխարեն, բարձրացրեց Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը: Մասնավորապես Եվրոպան արդեն տեսավ և հասկացավ, որ Արցախում ասողը արցախցին է և իր կողմից ընտրված օրինական իշխանությունները: Այսօր արդեն Շառլ Միշելը հայտարարում է, որ հումանիտար աղետից խուսափելու համար: Բաքուն պետք է բանակցի Ստեփանակերտի հետ և կողմերը պարտավոր են փոխզիջումային որոշումներ գտնել: Այդ օրերին հրաժարական տվեց Արցախի հանրապետության նախագահը, որը հրապարակայնորեն չէր հակադրվում Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը:  Այս գործընթացը ցույց է տալիս, որ Արցախը վարելու է լրիվ  ինքնուրույն քաղաքականություն և սեփական ճակատագիրը՝ իր իրավունքների և անվտանգության հարցերը միայն իր իրավասության քննարկելիք հարցեր են:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։