Image

Արցախյան հիմնահարցի կարգավորումն իմիտացված իրականությունում անհնար է

Վերջին 35 տրիների ընթացքում ժողովրդավարության հյտնի բոլոր սկսզբունքներին համաձայն ձևավորվել են Արցախի Հանրապետության պետականության հիմնական ատրիբուտները: Չնայած Հայստանի հետ ունեցած ընդհանուր դրամական միավորի՝ արցախյան պետականությունը զարգացել է ՀՀ-ին զուգահեռ և լիովին անկախ: 44 օրյա պատերազմից հետո և առավել ևս արդեն 10 ամիս տևող լիակատար բլոկադայի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառույցների գործողություններն ավելի են ինքնուրույնացել և ուժեղացել: Կարևոր է նաև արձանագրելը, որ ինքնիշխանության համապատասխան ձևերին և իստիտուտներին Արցախն տիրապետել էր նաև խորհրդային տարիներին ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակում:

Վերոնշյալ իրողություններն անտեսելով՝ թուրք-ադրբեջանական զույգը, փորձում է իմիտացնել, թե ռազմական ագրեսիայի միջոցով լուծել են արցախյան հարցը և այդպիսի սուբյեկտ գոյություն չունի:  Սա արվում է այն ժամանակ, երբ Արցխում Ադրբեջանն ունի զրոյական մակարդակի ազդեցություն բացի բլոկադայի միջոցով հումանիտար իրավիճակի սրման: Թյուրքական կողմն համառորեն չի ցանկանում ընդունել, որ Հայաստանի ազդեցությունն Արցախի ներքաղաքական գործընթացներում նվազագույնի է հասել այն ժամանակ, երբ ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն Արցախից բացահայտ հայտարարեցին հիմնահարցի վերաբերյալ Հայաստանից տարբեր մոտեցումներ ունենալու մասին:

Այս ամենից հետո Բաքուն և Անկարան իրենց հայտարարություններում Արցախյան վերջին զարգացումներում մեղադրում են Հայաստանին՝ լավ իմանալով, որ հատկապես վերջին նախագահի՝ Սամվել Շահրամանյանի ընտրություններում Հայաստանի ազդեցությունն պատմական նվազագույնն է եղել, գրեթե 0-ական: Այս իրողությունը չեն կարող չտեսնել Բաքվում և Անկարայում, ուղղակի բոլոր սլաքներն դեպի Հայաստան ուղղելով վերջիններս իրականում փորձում են խուսափել Արցախի հետ խոսելուց, չընդունել նրա սուբյեկտայնության ակնառու փաստը: Այս վիճակն իրենց հաճո իրականության իմիտացման՝ թյուրքական կողմի հերթական քաղաքականությունն է, որը չի կարող երկար տևել:

Արցախյան հիմնահարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այսօր առկա իրողությունները, այն որ պատերազմով խնդիրները չեն լուծվել այլ ավելի են խորացել, Արցախի Հանրապետությունում առկա է օրինական ընտրված իշխանություն և ժողովուրդ, որոնք անսասան կանգնած են իրենց իրավունքների և անվտանգության համար պայքարի ճանապարհին: Այս իրականությունում անհնար է արցախյան հարցի կարգավորումն՝ առանց արցախցու հետ երկխոսելու: Այս իրողությունն արդեն լավ են հասկանում նաև ԵՄ-ում և Շառլ Միշելի վերջին հայտարարությունում արդեն շեշտադրվում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությն անհրաժեշտության մասին: Այսօր կարգավորման գործընթացների շարունակման հեռանկարը կխված է բցառապես պաշտոնական Բաքվի քայլերից և վերջինիս՝ Անկրայի տված ցուցումներից:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։