Ընտրազանգվածը դժգոհ է ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունից, որի հետևանք էր արցախյան աղետը
Երևանի ընտրությունների հիմնական արդյունքն այն էր, որ, ըստ էության, ազդարարվեց Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի աննախադեպ ցածր վարկանիշի մասին: Այդ մասին է խոսում այն փաստը, որ ընտրություններում անցողիկ շեմը ՔՊ-ի հետ հաղթահարած 4 ուժերից առնվզը 3-ն էլեկտորատի քվեները ստացել են ընդդիմդիր կեցվածքի համար: Ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը չհաղթահարած մյուս կուսկցությունների գերակշիռ մասը նույնպես այդ հիմքով են ձայն ստացել:
Ինչո՞վ է պայմանավորված իշխող ուժի վարկանիշի նման կտրուկ անկումը՝ հտկապես մայրաքաղաքում: Ճշմրտության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ մարզերում ՔՊ-ի վարկանիշն անհամեմատ ավելի բարձր է, ինչն ունի իր բացատրությունը, թեև մարզային որոշ համայնքների ընտրությունների ժամանկ էլ ՔՊ-ն խնդիրներ է ունեցել: Ընտրողի նման կեցվածքի վրա սոցիալ-տնտեսական գործոնի ազդեցությունն թերևս ամենափոքրն է, քանի որ վերջին տարիներին ստվերային տնտեսության կրճատման արդյունքում բյուջե մտած հավելյալ գումարների հիմնական մասը ուղղվեց ոչ թե երկրի պաշտպանական և անվտանգային կարիքներին, այլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Բյուջետային մուտքերի ավելացմանը նպաստեց նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առևտրաշրջանառության աճը և մեծ թվով ռելոկանտների ներհոսքը: Բյուջետային միջոցների զգալի մասն ուղղվում է աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրցմանը, ճանապարհաշինությանն ու սուբվենցիոն ծրագրերին: Երևանին էլ հատկացվեց մեծ ծավալի սուբվենցիա և մինչև ավագանու ընտրությունները փոխվեց նաև հասարակական տրանսպորտի ողջ շարժակազմը:
Իշխող ուժի սոցիալական քաղաքականությունը որոշակի դրական ազդեցություն ունենում է հասարակության կենսամակարդակի վրա, հետևաբար վարկանիշի նման անկման պատճառները թերևս մնում են միայն իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից դժգոհությունն է, ինչպես նաև օրինականության և սոցիալական արդարության հարցում հեղափոխական իշխանություններից հասարակության չարդարացված ակնկալիքները:
Վերջինիս մասին է խոսում այն փաստը, որ ավագանու ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները ստացավ հեղափոխության սիմվոլներից մեկը՝ Հայկ Մարությանը՝ որը ՔՊ-ից հեռացել էր՝ վերջինիս մեղադրելով հեղափոխության արժեքները չպահպանելու և 2018-ին ժողովրդին խոստացած ուղուց շեղվելու համար: Այլ կերպ ասած՝ իշխող ուժից հիասթափված քաղաքացիների մի մասը, որպես այլընտրանք տեսան նույն հեղափոխության խորհրդանիշներից մեկին: «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է «Հայստան» դաշինքի կայուն ընտրազանգվածի ձայները: «Հանրապետություն» կուսակցությունը վերցրել է արևմտամետ էլեկտորատի քվեները, «Հանրային ձայն»-ն էլ կարողացել է, իր ոչ ստանդարտ ընդդիմադիր կեցվածքով և բառապաշարով համացանցային լայվերի միջոցով ձայներ ստանալ:
Արտաքին քաղաքականության ոլորտում վարվող քաղաքականության աղետալի հետևանք էր Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիան:
Այս պատկերն է ընտրություններին մասնակցածների 30%-ի մոտ, իսկ մնացած 70%-ը, ամենյան հավանականությամբ, ապատիայի մեջ է, սական վերջին հատվածը քաղաքական ուժերի համար աշխատելու հսկայական խոպան հող է: Անկախ նրանից, թե ինչ հանգրվան կգտնի Երևանի քաղաքապետի ընտրության դիլեման՝ ավագանու ընտրության արդյունքները նախանշեցին առաջիկա համապետական ընտրությունների պատկերը՝ անկախ նրանից, թե դրանք կլինեն հերթական, թե արատհերթ:Վերջինիս հավանականությունն մեծ է, քանզի արտաքին քաղաքականության սխալներն հանգեցրին արցախյան աղետին: