Image

Թամամ խոսք ալիեւին

Թե ի՞նչ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարիներին, բոլորս գիտենք: Թեպետ մենք պարբերաբար մատնանշել եւ կարեւորել ենք առավելապես մեր պարտությունների ու դժբախտությունների մեղավորը փնտրել ներսում, մեր մեջ, սակայն այսօր ցանկանում եմ զրույցս այլ ուղղությամբ տանել: Մենք գիտենք, թե' մեր հիվանդություններն ու ախտերը, թե' ախտարոշումները, թե' հիվանդին ու նրա վարակը կրող վարակակիրներին:

Գիտենք նաեւ թե ի'նչ հաբերով, ներարկումներով ու վիրաբուժական միջամտություններով է գալու ապաքինումը:

 Այսօր թամամ խոսքս ուզում եմ ուղղել 1936 թվականից Ադրբեջան կոչվող միավորի դե ֆակտո ղեկավարին:

Քո հայր Հեյդարը քեզնից շատ ավելի փորձառու, խորամանկ ու հեռատես էր: Նա չէր գնում հակամարտության առավել սրացման, որովհետեւ շփվել էր հայերի հետ, հայ գործընկերներ էր ունեցել ու գիտեր, որ կյանքը ոչ 30 օրով, ոչ 30 տարով չի սպառվում: Ցավոք, նա իր հափշտակած գումարներով ջերմոցային պայմաններում բուծեց քո նման բուտաֆորիային: Ու, քանի որ քո մեջ խոսում են այսրոպեական ինստինկտները, դու ստեղծել ես մի մահաբեր մեքենա (շարժիչը` թուրքական), որն աշխատում է նավթով, գազով ու դրանցով ներծծված դոլարներով: Առանց երկար մտածելու այդ մեքենայում տեղադրել ես միայն քեզ հարազատ գազի ոտնակը, մոռանալով, ավելի շուտ չհասկանալով, որ առանց արգելակների անընդհատ թափ հավաքելը ի վերջո մահաբեր է դառնում հենց մեքենայի «տիրոջ» համար, նրա' համար, ով կարծում է, թե ղեկն իր ձեռքում է, ով կարծում է, թե բավարար է ղեկն ամուր բռնել եւ անընդհատ գազ տալ:

Զգուշացում. աշխարհն ուղիղ չէ, դաշտավայրային մայրուղի չէ: Ոլորաններով ու ժայռերով պատված հայրուղիներ էլ կան: Արգելակներ չունենալու պարագայում վաղ թե ուշ (ավելի շուտ վաղ, քան թե ուշ), հերթական ոլորանից հետո զարկվելու ես հանդիպակած ժայռին: Ե'ւ դու, եւ' ուղեւորներդ, եւ' մեքենադ այրվելու են նավթի ու գազի դժոխային բոցերում:

Դու պարզապես տեղ չես թողնում, որ հաջորդ անգամ նորից հրադադարի փաստաթուղթ ստորագրվի: Հաջորդ անգամ կապիտուլյացիայի փաստաթուղթ էլ չես ստորագրելու: Հաջորդ անգամը պարզապես չի լինելու: Որովհետեւ այդ «հաջորդ անգամի» ճանապարհին ո'չ դու ես լինելու, ո'չ քո պսեւդո « պետությունը», ոչ էլ նավթ ու գազ ես այլեւս վաճառելու…

Որովհետեւ քո վերջին երեք – չորս տարիների դրսեւորումների, ինքնահաստատման դաժանությունը մեզ տեղ չի թողնում, որ վաղը քո ու քո արհեստական բեղմնավորմամբ ստեղծված ընկեցիկ զանգվածի հանդեպ վարվենք ներողամտորեն:

Անգլահպատակ երկրներին եւ գործիչներին էլ զգուշացնում ենք, որ այս մի ոսկորը կոկորդներում է մնալու:

Օգտակար հանածոների փայլից կուրանալու եք, նավթը լցվելու է ձեր թոքերը, գազը` շնչուղիները:

Մենք ձեզ հանգիստ չենք տալու: Մեր զոհված երեխաներն ու խոշտանգված ծերերը անընդհատ գալու են ձեր երազներում: Մեր տղամարդ տղերքը անընդհատ պայթեցնելու են մեզ դժբախտացրած, մեր մամիկների աչքերին սուգ բերած ձեր նավթատարներն ու գազատարները, ձեր երկաթուղիներն ու հանքահորերը… անընդհատ, անընդհատ, անընդհատ…

Դուք չեք վայելելու այն «բարիքները», որ մեր արյան գնով եք ուզում ճանկել, մեր պատմությունը ջնջելով եք ուզում նոր պատմություն գրել դարձյալ մեր արյունով:

Չի ստացվելու:

Հեյդարի տղա, ուղիղ է ասվում քեզ, որովհետեւ այլ կերպ դժվար հասկանաս. դու խեղդվելու ես քո գազից, դու այրվելու ես քո նավթի մեջ…

Միաժամանակ դու մահ ես խնդրելու ու չես ստանալու: Մահը մեծագույն պարգեւ կլիներ քեզ համար…դժոխքում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։