Գործողությու՛նն է արդյունք տալիս, ոչ թե իրավիճակի հետ հաշտությունը
Հայ արիական կենսադրույթներում (հնդկականում էլ կա) ասվում է՝ միտքը Տիեզերքինն է, հետեւիր մտքիդ։ Անեղծորեն ասած՝ նախկինում շատ էի հավատում այս դրույթին, բայց հավատս հետզհետե խամրում էր 2020թ․ հետո։ Այսօր երբ գույժը լսեցի, թե՝ «հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», հավատիս ձգված թելը վերջնականապես կտրվեց։
Թե այս միտքս Տիեզերքին հասնի ու Տիեզերքը որոշի նեղանալ նվաստիցս ու մեղադրել ինձ կայուն հավատ չունենալու մեջ, պատրաստ եմ «դաշինք» կնքել․ Տիեզերքը շատ արագ պատժում է դավաճանության հետեւանքով թուրքին հանձնված Արցախի ու Արցախի բնիկների՝ հայերի, այսօրվա ճակատագրի մեղավորներին, ես խոստանում եմ ցմահ հավատալ, որ Տիեզերքում չարը չէ, որ իշխում է։ Տիեզերքը լավ գիտի, թե ինչ ապրումներ եմ ունեցել, երբ դպրոցական տարիներին առաջին անգամ ծանոթացել եմ 1915-ի էջերին։ Փախուստս գիտի, խռովքս՝ նույնպես․․․ Հիմա փախչել չեմ պատրաստվում, բայցեւ՝ չեմ հանգցնի խռովքս։
Միտքը Տիեզերքի՞նն է, տալիս եմ միտքս։ Թող հասնի Տիեզերք ու թափվի մեղավորների գլխին։
- Քու տոհմը թող բնաջնջվի, ինչ որ դու գործես՝ թող կործանվի։
- Քու աղոթքներդ թող խափանվի։
- Թող ոչնչանա տոհմդ երկրի երեսից։
- Էրեխեքիդ գերեզման դնես։
- Սատկես՝ ջուր տվող չըլնի։
- Հորդ հոգին շուն դառնա։
- Բալեդ առջեւդ թպռտորիկ գա։
- Միսըդ օսկըռիդ ձեն տա։
- Կատղիս` թեւերուդ միսը կռծես։
- Միսդ շունը ծամի, արինդ ես խմեմ։
- Ծծերըմդ փիթլա (պատրույգ) բանի։
- Ռիշեդ (արմատ) մուխ ըլնի։
- Գոթեցուկ, ումուդամեռ։
- Էնքան քեզ շինեն՝ ցանց դառնաս։
- Մեռլի միս ծամես։
- Սեւ ու տատասկ օրով ապրես։
- Էնքան ապրես, որ ասեղը տնգես ու շվաք անես։
- Հըմալ մաշիս, յոթ ասեղան թել ըլնիս։
- Կուռդ չորանա։
- Ազիզ բալեդ մեռնի։
- Կերածդ մինակ ցավ ըլլի։
- Ծակես, ծակռտվես, որդնես, թափվես։
- Բորոտիս ու չսատկիս։
- Քոսը վրիցդ չպակասի։
- Որդուդ գերեզմանը կորսվի։
- Ջիվանիդ լեշը շներն ուտին։
- ․․․ Շարունակելի․․․
Բոլորը չէ, մեկ-երկուսն էլ իրականան, բավարար է, «դաշինքս» կկնքեմ։ Ու հա, անաստված չեմ։ Հավատում եմ Աստծո գոյությանը, դրա համար էլ խռովքս անդադար է։ Կասեք՝ աստծո պատիժը ուշ է տեղ հասնում, բայց հասնում է։ Կասեմ՝ ե՞րբ, մինչեւ այլեւս հայկական պետություն չլինի՞։
Չե՛մ ուզում էս տեսակ ու էս դանդաղության պատիժը։ Բայց հա, հավատում եմ գործողության ուժին։ Թշնամուն կործանելու, մեր տեղն արեւի տակ վերջնականապես ամրապնդելու համար տեղը-տեղին հաշվարկված ծրագրի ուժին եմ վստահում։ Մեկ էլ՝ ճիշտ ծրագիր գրելու համար պետք է մտածել այնպես, ինչպես խելագար հանցագործին բռնել ցանկացողը սկսում է մտածել այդ հանցագործի պես։ Բարի ծրագիրը չի աշխատելու։ Բարությունն այս աշխարհում չի գործելու։ Չարին բարությամբ չեն հաղթում։ Չարին հաղթում են չարի վիզը կտրելով։
Հայաստանի Հանրապետությունը կունենա՞ այս կարգի ծրագիր, կփրկվի ու կմտածի հետագա քայլերի մասին։ Չի՞ ունենա՝ վերջը մեր մաշեցնող իրականությունն է՝ դժբախտ հանգրվանային հայտարարով։ Մինչդեռ գործողությունն անպայման արդյունք տալու է։