Աշխարհը Բաքվի դատարաններում նավթի դիմաց «մատաղ» է անում համամարդկային արժեքները
Ադրբեջանը գերեվարել է Արցախի Հանրապետությանն քաղաքական և ռազմական գործիչներին, իսկ հրապարակված «իրավական հիմքերն» աբսուրդային են և ծայրաստիճան վտանգավոր: Սեփական նենգ գործելաոճին համապատասխան Բաքուն մոգոնել է կեղծ մեղադրանքների մի ողջ շարան, որն տեղավորվում է ընդհանուր՝ «ահաբեկչություն» որակավորման տակ:
Ադրբեջանական իշխանությունները փորձում են «ահաբեկչություն» որակել ժամանակին Խորհրդային Միության օրենքներով և հանրաքվեով միութենական պետությունից Արցախի ժողովրդի ինքնորոշման ակտին ռազմական ագրեսիայի կիրառման պատճառով ինքնապաշտպանություն կազմակերպած և սեփական անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու համար պետականության ինստիտուտներ ձևավորած, թող որ չճանաչված, հանրապետության ներկայացուցիչների գործողությունները:
Նախորդ դարի 90-ականներին, երբ Արցախյան շարժումով ազդարարվեց և ավարտին հասցվեց խորհրդային կայսրության փլուզման՝ երկար նախապատրաստած գործընթացը, աշխարհը ինքնապաշտպանական պատերազմ վարող արցախի կողքին էր, իսկ առաջին հրադադարից հետո Արցախի Հանրապետության ներկայացուցիչները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդունվում էին գրեթե բոլոր միջնորդ պետություններում, գործում էին միջազգային կառույցների և Արցախի հարաբերությունների և փոխգործակցության տարբեր ձևաչափեր: Այսօր ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փորձում է իր իսկ գործելաոճը՝ ահաբեկչությունը, վերագրել ժողովրդավարության բոլոր չափանիշներին համաձայն ձևավորված ընտրյալ իշխանության ներկայացուցիչներին և նրանց ինքնապաշտպանական գործողություններին:
Աստեղ իր մեղսակցության բաժինը պետք է գիտակցի նաև Ռուսաստանը, որի կոչով 44-օրյա ագրեսիայից հետո Արցախ վերադարձան երկիրը լքած արցախցիները, իսկ հետո ադրբեջանական կողմը հանկարծակի փակեց Արցախից ելքը, փաստացի պատանդի վիճակում պահելով և հետագայում էլ հերթական ռազմական ագրեսիայի արդյունքում առևանգելով ժողովրդավարական պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, մինչ այդ էլ 10 ամիս հումանիտար աղետի ենթրկելով և թուլացնելով Արցախը: Մյուս կողմից էլ ստացվում է, որ Ռուս խաղաղապահներն այս երեք տարիներին համագործակցել, իսկ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչներն ու միջնորդներն էլ պարբերաբար հանդիպել են «ահաբեկիչների» հետ:
Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական գործողությունները «ահաբեկչություն» որակելու և ներկայում կեղծ դատական գործընթացներով այն հիմնավորելու Բաքվի փորձելը վտանգավոր հետևանքներ կունենան ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար: Եթե Ադրբեջանին հաջողվի և համաշխարհային հանրությունն էլ թույլ տա, որ այդ կեղծիքը առաջ մղվի, ապա կստացվի, որ ահաբեկչական գործողություն է միջազգային իրավունքի հիմնարար նորմի՝ ինքնորոշման ակտի կայացումը և սեփական ժողովրդին բազմաթիվ ռազմական ագրեսիաներից և պատերազմական հանցագործություններից պաշտպանելու Արցախի ժողովրդի գործողությունները: Ըստ ադրբեջանական տրամաբանության՝ կստացվի որ «ահաբեկչությանն» աջակցել են, ոչ միայն ՀՀ-ն և ողջ հայությունը, այլև գերտերությունները և միջազգային կառույցները՝ համագործակցելով և նյութական աջակցություն ցուցաբերելով չճանաչված Արցախի հանրապետության հետ, այն դեպքում երբ Արցախի նման աշխարհում կա ևս 50 չճանաչված պետություն: Ըստ Բաքվի առաջ մղած տրամաբանության՝ ստացվում է, որ այդ բոլոր չճանաչված պետություններն, այդ թվում իրենց այրունակիցների՝ հյուսիսային Կիկպրոսը ահաբեկչական միավորներ են:
Այլ կերպ ասած՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողվորդի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծած և բազմաթիվ պատերզմական հանցագործություններ իրականացրած ահաբեկիչ պետությունը փորձում է նման ձևով իր վրայից քերել այդ ամոթալի խարանը:
Առաջին հերթին ՀՀ պատկան կառույցները պետք է հակազդեն այս վտանգավոր միտումանը, հակառակ դեպքում Ադրբեջանը նաև իր համար հիմքեր կստեղծի հակաահաբեկչական գործողություններ ծավալել նաև ՀՀ տարածքում կամ պահանջի վնասի փոխհատուցում: Իսկ Ադրբեջանը նման քայլերի է գնում, քանի որ Հայաստանը հետպատերզմայն շրջանում բառիս բուն իմաստով այլևս չի խոսում արցախյան ազատամարտի իրական պատմության մասին, աշխարհին չի հիշեցնում, որ Արցախի Հանրապետությունը կայացել է Ադրբեջանական ռազմական ագրեսիային ի պատասխան՝ արցախցիներին բնաջնջումից փրկելու նպատակով, որ ինքնապաշտպանական գործողություններն ահաբեկչություն անվանելը ծաղր է առաջին հերթին համաշխարհային իարավունքի պաշտպանության առաքելությամբ գործող միջազգային կառույցների ուղղությամբ է դրանով փորձ է արվում քողարկել ադրբեջանի՝ պետականորեն վարվող ակնհայտ ահաբեկչական գործողությունները, որոնք տեղավորվում են «Ահաբեկչություն» հասկացության դասական բոլոր բնորոշիչների շրջանակում: