Image

Թումանյանի ծննդյան 155 ամյակի առթիվ

Փետրվարի 19-ին Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից մեր երկրում նշվում է նաև Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ երևույթը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Տոնի առթիվ կայանում է գրքերի նվիրատվություն, կազմակերպվում են օրը խորհրդանշող տարբեր միջոցառումներ: Տոնը մեծ շուքով էր նշվում նաև Արցախում՝ բոլոր դպրոցներում, միջին ու բարձրագույն ուսումնական հաստատություններում, մշակութային օջախներում, այլ կառույցներում:

Այս տարի արցախցին իր տանը չէ, բռնի տեղահանվել է: Սակայն պետք է համախումբ պահել արցախցիներին, որ պահպանվեն արցախյան սովորույթները, ավանդույթները, վերջապես՝ ՏՈՒՆ վերադառնալը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնարար գիտական գրադարանի (ՀԳԳ)  և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի անվանԵրկրաբանական թանգարանի նախաձեռնությամբ և Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախկին վարիչ Վարդուշ Մովսիսյանը կազմակերպմամբ՝ փետրվարի 19-ին կայացավ արցախցի երեխանելի հյուրընկալություն նշված մշակութային օջախներ։  ՀՀ ԳԱԱ ԳԱԱ հանրային կապերի պատասխանատու Անուշ Մակարյանը դիմավորեց արցախցիներին՝ Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններից, և ուղեկցեց գրադարան։ Տնօրեն Մայա Գրիգորյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը, անդրադարձավ Հովհաննես Թումանյանի գրական գործունեությանը: Հետաքրքրվեց՝ ով որ բնակավայրից է, որ դասարանում է սովորում: Այնուհետև սկսվեց գիրք նվիրելու արարողությունը: Յուրաքանչյուր երեխա, նրանց ուղեկցողները գրադարանի կողմից ստացան իրենց նվերը՝ հիմնականում Հովհ. Թումանյանի ստեղծագործություններ՝ հեքիաթներ, պատմվածքներ, հուշապատումներ և այլն; Երեխաները նաև ասմունքեցին:

Եղավ նաև շրջագայություն գրադարանի գրապահոց գիտական քարտուղար Նելլի Հայրապետյանի ուղեկցությամբ: Նշեմ՝ Ն. Հայրապետյանը որոշ ժամանակ բնակվել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, և սիրով ու հուզմունքով դիմավորեց մեզ: Գրապահոցի աշխատակիցները նշեցին՝ այստեղ պահպանվում է մոտ 4 միլիոն կտոր գրականություն, և գրադարանի այցելուների կողմից պատվիրված ցանկացած գիրք կարճ ժամկետում կտրամադրվի: Գեղեցիկ ու հետաքրքիր շրջագայություն էր միլիոնավոր գրքերի տարածքում: Հետաքրքիր ծանոթություն գրքերի աշխարհին: ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան երկրաբանության թանգարան այցը նույնպես հաճելի պահեր նվիրեց թե երեխաներին, և՛ թե նրանց ուղեկցողներին: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ներկայացրեց բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կառույցի պատմությունը:  Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ. Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը: Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ Հնէաբանության, Հրաբխականության, Հանքաբանության, Օգտակար հանածոների, Ապարաբանության և Հանքային ջրերի: Ներկայացրեց նաև ցուցանմուշները՝ տարբեր տեսակի ապարներ, մետաղներ, երկնաքարեր, այլն: Երեխաների համար առավել հետաքրքիր էր ցուցասրահը, որտեղ ներկայացված է հսկա փղի կմախք: Ցուցասրահի պատասխանատուն հանգամանալից ներկայացրեց դրա մասին: Թանգարանի ամենամեծ ցուցանմուշը Տրոգոնթերյան փղի կմախքն է, որը համարվում է  Երկրաբանական թանգարանի զարդը: Նրա երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5։ Կենդանական աշխարհի այս հսկան ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Նրա կմախքը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում։ Այցելուները ծանոթացան նաև Հայաստանում առկա քարերի նմուշներին, հարցեր ուղղեցին աշխատակցին, պատասխանեցին նրա հարցերին:

Այստեղ է աշխատում նաև Արցախի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրության ամբիոնի դասախոս Յուրա Առաքելյանը, ով զրուցեց հայրենակից աշակերտների հետ: Հանդիպեցինք նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լուսիկ Հարությունյանին, ով արդեն ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում է աշխատում: Հուզվել էր Լուսիկը՝ պատահաբար հանդիպելով մեզ՝ քաշաթաղցիներիս; Թանգարանում եղավ նաև ֆիլմի ցուցադրություն փղերի մասին: Պարզվեց այս կենդանին ընդունակ է ուրախացնելու մարդկանց, նկարելու և այլ գործողություններ կատարել; Այստեղ ևս այցելուները գրքեր ստացան նվեր՝ հայտնելով շնորհակալություն հետաքրքրի ու հրաշալի պահեր ունենալու համար: Այցից հետո զրուցեցի երեխաների հետ: Գոհ էին ու ցանկություն հայտնեցին՝ նաև այլ թանգարաններ այցելել՝ իհարկե կարոտով Արցախյան իրենց դպրոցն ու տունը հիշելով:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։