«Tert.am-ի շահույթը հիմնականում ապահովում են հենց կայքում տեղադրվող գովազդները». Tert.am առցանց լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյան
Մեդիամոնետիզացիայի, Հայաստանում գործող մեդիա բիզնես մոդելեների և Tert.am կայքի հեռանկարների մասին զրուցել ենք Tert.am առցանց լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյան հետ։
-Ի՞նչ հիմնական մեդիա մոնետիզացիայի եղանակներ և մեդիա բիզնես մոդելներ են գործում հայաստանյան մեդիատիրույթում և դրանցից որո՞նք են առավել արդյունավետ:
-Մեր շուկայում հիմնական մոնետիզացիայի եղանակներից են բաներային գովազդները: Դրանք բաներներն են, որոնք վաճառում է տվյալ ընկերությունը, բաներներն են, որոնք վաճառում են միջնորդ կազմակերպությունները: Մոնետիզացիայի եղանակներից է մամլո հաղորդագրությունների տարածումը, տարբեր միջոցառումների լուսաբանումը՝ վիդեո և տեքստային տարբերակներով, նկարահանումները, որոնք մոնետիզացնում են կայքը: Մոնետիզացիայի լավ աղբյուր է Youtube-ը, որը, Ռուսաստանում պատերազմական գործողություններով պայմանավորված , արգելափակվել է, դրա հետևանքով էլ չուցանիշները նվազել են: Շատ փոքր տեմպերով մեր շուկայում սկսել են աճել նաև սոցիալական տարբեր ցանցերում գովազդները, օրինակ Telegram-ում կամ որևէ այլ ցանցում կարելի է պատվիրել գովազդ, որը կմոնետիզացնի տվյալ կայքը:
-Դրանցից որո՞նք է կիրառում Tert.am-ը և ո՞ր մեդիա բիզնես մոդելներն են առավել արդյունավետ և կիրառելի հայաստանյան մեդիադաշտում
-Tert.am-ը օգտագործում է հենց վերոնշլավ մոնետիզացիայի եղանակները, քանի որ դրանք մեր շուկայում ամենաարդյունավետն են:
-Որո՞նք են Tert.am-ի ֆինանսավորման և շահույթի ապահովման հիմնական աղբյուրները:
-Tert.am-ի շահույթը հիմնականում ապահովում են հենց կայքում տեղադրվող գովազդները:
-Որո՞նք են այն հիմնական ռազմավարությունները, որ կիրառում է մեդիաընկերությունը՝ նոր սպառողներ ներգրավելու և հին սպառողներին «պահելու» համար:
-Մեդիայի գովազդատուներին «պահելու» միակ և ամենալավ տարբերակը որակյալ կոնտենտ մատուցելն է, որը սպառում է լսարանը: Եթե մեդիաընկերությունը կարողանում է դա անել լավ, արդյունավետ հարաբերություններ է կառուցում մշտական գովազդատուների, գործընկերների հետ, ապա նրանք մնում են: Նոր գովազդատուներ գտնելու ճանապարհներից է տվյալ մեդիայի տեսանելիությունը (disability) ավելացնելը, հնարավորինս շատ տարբեր հարթակներում երևալը, սոցիալական մեդիայի էջերը ակտիվ պահելը: Tert.am-ը գնում է այդ ուղղությամբ. մենք հիմա կանք Tik Tok-ում, Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում: Այս հարթակներում լավ ներկայացված ենք: Դա ապահովում է տեսանելիություն, քանի որ մարդիկ շատ են տեսնում մեզ և էդպես ավելի շահագրգռվում:
-Ինչպե՞ս է մեդաիաընկերությունը ապահովում որակապես բարձր և ֆինանսական շահույթ ապահովող կոնտենտի բալանսավորումը:
-Նախ պետք է հասկանալ, թե ընկերությունը որքան ֆինանսական մուտքեր ունի (շահույթ ): Ըստ այդ մուտքերի՝ պետք է ձևավորվորել հնարավորինս լավ թիմ և այդ թիմի հետ կատարել լավ աշխատանք՝ տեսանելի լինելու համար: Պետք է ընտրել լավ կադրեր, որոնք լավ աշխատանք են կատարում:
-Հայաստանյան մեդիատիրույթում ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում մեդիաընկերություններն իրենց արտադրանքը մոնետիզացնելու ճանապարհին:
- Խնդիրներից մեկը, որին բախվում է մեդիան, կարծում եմ, տարբեր թրենդներն են, օրնկակ՝ բիզնեսները, թրենդներով առաջնորդվելով, սկսում են գնալ ավելի շատ տիկտոկերների և տարբեր ինֆլյուենսերների ուղղությամբ և մտածում են, որ մեդիային պետք չէ գովազդը վստահել: Խնդիրներից կարեղ է լինել նաև այլ գործընկերների կողմից գովազդային ցածր գները:
-Որո՞նք են Tert.am-ի մեդիա մոնետիզացիայի ներկայիս հեռանկարները:
-Մեր մոնետիզացիայի ներկայիս նպատակներից և հեռանկարներից է նախ պահպանել ներկայիս մոնետիզացիայի խողովոկները, որոնք կան, և զուգահեռաբար ակտիվացնել տիկտոկյան հարթակը, քանի որ այնտեղ այս պահին ամսական 10-15 միլիոն դիտումներ ենք ունենում: Մեր նպատակը
TikTok-յան, Telegram-յան, Instagram-յան հարթակները ակտիվացնելը և որոշ ժամանակ անց դրանից գումար վաստակելն է:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս
Անժելա Խաչատրյան