Նվաճեցին ուժային եռամարտի աշխարհի առաջնության ուղեգիր
Բաթումիում անցկացվեց ուժային եռամարտի սևծովյան երկրների գավաթի առաջնությունը: Ինը երկրների շարքում էր նաև Հայաստանի հավաքականը, որը առաջնությանը ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ Բաթում ժամանեց 15 մարզիկներով համալրված խմբով: Նրանք ներկայացնում էին Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Բերդը:
Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի սան, 95կգ քաշային Արմեն Ներսեսյանը հաջող հանդես եկավ առաջնությունում՝ կատարելով 240կգ-ոց ծանրաձողի ձգում: Նա մեծահասակների խմբում վստահորեն ապահովեց առաջին հորիզոնականը, պարգևատրվեց հուշամեդալով, պատվոգրով, այդպիսով նվաճելով նաև հոկտեմբերի 23-27-ը Լեհաստանում կայանալիք ուժային եռամարտի աշխարհի առաջնության ուղեգիրը: Մեր հավաքականից նույնպիսի ուղեգրեր նվաճեցին նաև առաջին հորիզոնականներն զբաղեցրած Լաբեր Գրիգորյանը /100կգ, մեծահասակների խումբ/, Մովսես Մխիթարյանը /110կգ, երիտասարդների խումբ/, Մխիթար Խաչատրյանը/67կգ, երիտասարդների խումբ/:
Նկարում՝ ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը և «Սևծովյան խաղերի» չեմպիոն Արմեն Ներսեսյանը