Image

Միասնական ցերեկույթ

1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։ Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։

Մեր երկրի անվտանգության երաշխավոր բանակի օրվա առթիվ հունվարի 29-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործող թիվ 178 հիմնական դպրոցի մոտ 60 աշակերտ՝ տնօրեն Հայկուհի Սիմոնյանի, զինղեկ Կարեն Գասպարյանի և դասղեկների(Մերի Մովսիսյան, Լիանա Հարությունյան, Այդ Սիմոնյան, Ռուզաննա Նազարյան) ղեկավարությամբ հյուրընկալվեցին ՀՀ Երկրապահ կամավորականների միության(ԵԿՄ)  Էրեբունու տարածքային բաժանմունքում։ Ցերեկույթն սկսվեց ԵԿՄ տարածքային բաժանմունքի շենքի բակում տեղակայված Արցախյան գոյամարտերում և ՀՀ սահմանները պաշտպանելիս նահատակված քաջորդիներին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելով, խնկարկումով ու մոմավառությամբ։ 

Ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր։ Տոնական ցերեկույթին մասնակից եղան նաև ՀՀ Երկրապահ կամավորականների միության Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարները՝ ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ։ Նշեմ պատանի թմբկահար-երկրապահները, իրենց հրամանատար Ս․ Խաչատրյանիի ղեկավարությամբ, հաճախ են մասնակից լինում նման միջոցառումների Երևանի տարբեր տարածքներում, նաև ՀՀ մարզերում։ Հանդիսավոր մասից հետո դպրոցի աշակերտների համար երկրապահներն անցկացրեցին արիության դաս՝ Հայոց բանակի կազմավորման, նրա անցած ճանապարհի, առաքելության վերաբերյալ։ Կարևորվեց նաև 1993թ․ Վազգեն Սարգսյանի կողմից ստեղծված ԵԿՄ դերը մինչ օրս։ Պատանի երկրապահները դպրոցականներին նվիրեցին գրքեր, այդ թվում նաև՝ «Զինվորի ախոթք»-ը։ Որոշվեց՝ այսուհետ կապը դպրոցի և ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի հետ դարձնել շարունակական։ 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։