Շնորհաշատ պատանի երկրապահները
Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն /ԵԿՄ/ ստեղծվել է 1993 թվականին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Արցախյան առաջին ու հաղթական պատերազմից հետո էլ Երկրապահը շարունակեց իր գործունեությունը՝ հետագայում դառնալով Եռասերունդ՝ իր մեջ ընդգրկելով նաև «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» ակումբները, որոնց կազմերում մասնակցում են նաև շատ աղջիկներ։ Այս գործընթացում առավել կարևորվում է պատանի երկրապահների դերը, որ տարիների ընթացքում, մասնակցելով տարբեր ռազմամարզական միջոցառումների, մեր պատանիները, հատկապես, տղաները, հետագայում համալրելով Հայոց բանակի շարքերը, արդեն պատրաստի զինվոր են։
ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաները, որոնց գործունեությանը հաճախ եմ անդրադարձել, այսօր էլ մշտապես մասնակից են լինում տարբեր միջոցառումների, ու նրանց թմբկահարների խումբն աչքի է ընկնում կազմակերպչական ու կատարողական առավելությամբ։ Պարզվում է՝ նրանց շարերում կան նաև տղաներ ու աղջիկներ, ովքեր նաև ստեղծագործում են, սովորում են արվեստի ոլորտի կրթական օջախներ։ ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի հրամանատար, ավագ-ենթասպա Սամվել Խաչատրյանը սիրով ներկայացնում է իր սաներին և որոշների գործերը։
Բենեդիկտովա Յանա
Ծնվել է 2010թ․ նոյեմբերի 23-ին քաղաք Երևանում, սովորում է Երևանի թիվ 160 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում։ 2020-ից Յաննան ընդգրկվել է Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի Երկրապահ» ակումբի շարքերը։ Յաննան իրեն դրսևորել է գերազանց՝ իր ընդունակություններով, գիտելիքներով, մասնակցելով ակումբի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Շնորհալի աղջնակը շատ է սիրում նկարել, զբաղվում է ուլունքագործությամբ, ստեղծագործում է։
Պատերազմը չարիք է
Երբ փոքր էի, ինձ պատմում էին պատերազմի մասին, ու հասկացա՝ պատերազմը չարիք է։ Մայրս ասում էր' թող ոչ մի մանուկ չտեսնի այդ չարիքը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ը ճակատագրական եղավ մեր ժողովրդի համար․ սկսվեց պատերազմը․․․ Բոլորս վախեցած սպասում էինք, թե ի՞նչ է լինելու հիմա, վաղը։ Այդ կռվի ժամանակ ունեցանք հազարավոր զոհեր, ու այդքան մայրեր արցունք թափեցին։ Երբ տեսնում եմ այդ սևազգեստ մայրերին, որ արտասվում են իրենց զավակի շիրիմի առաջ ու մրմնջում՝ խոստացել էիք՝ տուն կգաք, բայց... Հասկացա՝ պատերազմը չարիք է։
Ճաղարյան Գոռ
Ծնվել է 2006թ․ օգոստոսի 28-ին Երևանում։ Սովորում է Էրեբունու բժշկական ակադեմիայում։ 2015 թվականից ընդգրկվել է Էրեբունի ԵԿՄ տ/բ «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների խմբում որպես դհոլահար։ Իրեն դրսևորել է գերազանց։ Գոռն իր ընդունակություններով, գիտելիքներով, մասնակցել է ակումբի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Նաև դասակի հրամանատար է։ Գոռը որոշել է՝ դառնալու է ռազմական բժիշկ և շարունակելու է մնալ Հայոց բանակի կազմում։
Ադիխանյան Անահիտ
Ծնվել է 2010թ․ հուլիսին 9֊ին քաղաք Երևանում։ Սովորում է Էրեբունու վարչական շրջանում գործող թիվ 160 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում։ 2020֊ին ընդգրկվել է Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը։ Անահիտն իրեն դրսևորել է գերազանց․ իր ընդունակություններով, գիտելիքներով մասնակցել է ակումբի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Նա 2020֊ից ընդունվել է Միքայել Մալությանի անվան արվեստի դպրոց քանոնի բաժին։ Էրեբունու «Պատանի երկրապահ» ակումբի կողմից կազմակերպված միջոցառումները գեղեցկացնում է երաժշտական ելույթներով։ Նաև թմբկահար է։
Սայադյան Լյուսի
Ծնվել է 2010թ․ մայիսի 8-ին քաղաք Երևանում։ Սովորում է թիվ 160 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում։ 2020-ին ընդգրկվել է Էրեբունու ԵԿՄ տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների խումբ։ Լյուսին մասնակցել է ակումբի կողմից կազմակերպված միջոցառումներին ցուցադրել է բարձր պատասխանատվություն և կամք։ Շատ է սիրում ասմունքել և նկարել։
Փիլոյան Հասմիկ
2010թ․ ընդգրկվել է Էրեբունու ԵԿՄ տ/բ «Պատանի երկրապահ» ակումբի ժաղգործիքների համույթում որպես ասմունքող և երգչուհի։ Հասմիկն ասմունքում էր իր կողմից գրված բանաստեղծությունները։ Նա ժաղգործիքների կազմում համերգային ծրագրերով մասնակցել է Արցաղի Հանրապետությունում գտնվող զորամասերում, Երևանի քաղաքի տարածքում գտնվող մանկատներում և ծերանոցներում, Վարդենիս քաղաքում գտնվող զորամասերում։ Որոշ տարիների ընդմիջումից հետո Հասմիկը վերադարձավ Էրեբունի տ/բ ակումբ և ցանկանում է իր գիտելիքները փոխանցի ակումբի սաներին։ 2017թ․ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգևատրվել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական և «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով։ Նաև բանաստեղծություններ է գրում։
Մորս ձեռքի թխած հացն եմ կարոտել
Մորս սատող խոսքն եմ կարոտել,
Մեր տան բակն ու այգին եմ կարոտել,
Մորս ափի սառը ջուրն եմ կարոտել։
Մայրս կա ու ապրում է նա,
Ավաղ, ես եմ մեծացել,
Ավաղ, մորս ձիգ ձեռքերն ու ափերն են ծերացել,
Մայրս կա ու ապրում է նա՝ փառք Աստծո։
Մայրը թանկ է, նրանցով ենք մենք ապրում
Հայ մոր պես մայր չկա համայն աշխարհում,
Աստվա՛ծ, պահիր ու պահպանիր Մայր Աստծուս