Image

Նաւասարդ

Հայկով սկիզբ առավ Հայոց Պատմությունը»։

Ղևոնդ Ալիշան

Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նաւասարդը, ունեցել է 30 օր՝ սկսվելով ներկայիս օգոստոսի 11-ից և ավարտվել սեպտեմբերի 9-ին: Նաւասարդ բառը կազմված է «նաւ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից՝ «Նոր Տարի»: Մեր նախնիները, մինչ քրիստոնեության ընդունելը, Նաւասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) տոնը նշել են ժողովրդական խրախճանքներով, փառատոներով։ Հայկյան տոմարով նոր տարին նշվել է Նաւասարդ ամսի Արեգ օրը, որը ներկայում գործող տոմարով համապատասխանում է օգոստոսի 11-ին: Ըստ ավանդության այդ օրն են կռվել Հայկն ու Բելը, և Հայկ Նահապետի հաղթանակի օրվանից էլ սկիզբ է առնում Հայկյան թվականը։ Ալիշանի հաշվարկների՝ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մ․թ․ա․ 2492 թվականին ր ասել է․ «Հայկով սկիզբ առավ Հայոց Պատմությունը»: Քերթողահայր խորենացին գրում է․ «․․․Տիտանյան արքան զարհուրեց և հետ-հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին: Սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում, իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը: Այսքանը բավական թող լինի այս մասին»։ «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 11։  Իսկ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին գրում է․ «Ժամանակից դուրս համարվող Բելը (Էլամի և Միջագետքի արքա Մեսլիմը), սակայն կորավ ժամանակով, սպանվեց իր դեմ ապստամբած Հայկից` Թորգոմի որդուց, որը Հաբեթի սերնդից էր և քամահրելով Քամի որսորդին, ասաց. «Դու ոչ թէ աստված ես, այլ շուն, իսկ քո հետևից շարքով քարշ եկողները` շների երամակ»: Այստեղ պատշաճում է մեծ նահապետի և աշխարհի հոր` Նոյի մարգարեական օրհնությունը. «Աստված թող ընդարձակի Հաբեթի տոհմը ու Սեմի տանը բնակվի», որովհետև Ասիայի արևելքը Սեմի բաժինն էր ու Հայկը խույս տվեց և բաժանվեց Բելից, Բաբելոնից հեռացավ այնտեղ, իսկ Նեբրովթը հանդուգն զորությամբ իր հրոսակներով հետապնդեց Հայկին, բայց նրանից նետահար եղավ և սպանվեց»։ «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, գիրք 1, գլուխ 2)։ 2023 թ․ օգոստոսի 11-ից սկսում է Հայկյան թվագրության 4516 թվականը։ Հայերը հնում առաջնորդվել են Բուն Հայկական թվականով (Հայկյան տոմար), ըստ որի տարին ուներ 12 ամիս։ Դրանք են՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից։ Յուրաքանչյուր ամիսն ուներ 30 օր։ Կար նաև Ավելյաց 13-րդ լրացուցիչ ամիսը՝ 5 օրով: Հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են, որ հայոց տոմարի ամիսները կոչվել են Հայկ Նահապետի 12 ուստրերի և դուստրերի անուններով (Գրիգոր Տաթևացի)։ Վանատուր-Ամանոր նաւասարդեան Աստվածը եղել է բերքի պաշտպանը, անօթևաններին կերակրողը, այգեգործության և պտղաբերութեան հովանավորը հայկական դիցաբանության մեջ: Վանատուր Աստծո արձանների մնացորդները գտնվել են Բագավանում, որը եղել է հեթանոսական հզոր սրբավայր։ Արցախում և Սյունիքում նաւասարդյան գլխավոր ուտեստներից է եղել կորկոտը կամ քաշիկան։ Մեր նախնիները նաև ունեն ջրի պաշտամունք։ Նվիրական գետն Արածանին էր, հանտկապես այն պատճառով, որ նրա ափին էին հայոց նշանաւոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը: Տոնախմբությանը ներկա էին լինում Մեծ Հայքի թագավորն ու թագուհին, նշանավոր արքունականներ, զորապետներ, նաև՝ հայկական բանակը: Այստեղ գալիս էին Հայքի գրեթե բոլոր գավառներից: Այս տոնախմբության ամենակարևորն ազգային միասնության մեծ խորհուրդն էր: Տոնախմբությունը տևում էր մի քանի օր: Մինչ քրիստոնեական Հայաստանի մշակույթի մասին Մովսես Խորենացին է անդրադարձել «Գողթան երգերով»։ Խորենացու վկայած «Հայոց երգք վիպասանաց», Թվելյաց երգեր, «Ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» տերմինները հանդես են գալիս իբրև հոմանիշներ, այսինքն՝ միևնույն իրողության տարբեր անվանումներ։ Գողթանի երգիչ-վիպասանները երգել ու պատմել են Հայոց հզոր արքաներ Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի վիպական ճյուղերն իրենց մանրամասներով,   Վահագնի ծննդյան երգը․ այսինքն՝ վիպասանքն ամբողջությամբ։ Հատկապես Արտաշես Առաջին ամենազոր Արքային վերաբերող առասպելնեում են մեր հնադարյան երգիչները ներկայացրել նաև Նավասարդը։ 11-րդ դարի   գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոսը (990-1058), ով  սպարապետ Վասակ Պահլավունու որդին էր, իր նամակներում նույնպես անդրադարձել է Նաւասարդյան տոներին՝ հիշատակելով «Ո՝ տայր ինձ զծուխ ծխանի» վիպական երգը։

Օ՜ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն ՆԱՎԱՍԱՐԴԻ,

Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.

Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,

Որպես օրէն էր թագավորաց:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։