Իսպանացի սենատորը շնորհավորել է հայ ժողովրդին
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետը, ով հայտնի է իր հայամետ լինելով, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին` Նավասարդի տոնի կապակցությամբ։
Կառլես Մուլետը բազմաթիվ անգամներ է հնչեցրել Արցախի հարցը Իսպանիայի Սենատում, հորդորել Իսպանիայի կառավարությանը` ճանաչել Արցախի հայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
44-օրյա պատերազմի օրերին Մուլետը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու օգտին` համարելով այդ երկիրը բռնապետական։