Խաչ-հուշակոթող՝ հերոսների հիշատակին
Արմավիրի մարզի Մեծամորի խոշորացված համայնքի Շենավան գյուղը գտնվում է Արմավիր մարզկենտրոնից 12կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակերևույթից 890 մ. բարձրության վրա։ Այժմ մոտ 1500 բնակիչ ունեցող գյուղի կենտրոնում 1980 թվականից կանգուն է Մեծ Հայրենականում նահատակված համագյուղացիներին նվիրված հուշարձանը։ Շենավանն անմասն չմնաց նաև Արցախյան գոյամարտում. շատերը կամավորագրվեցին Արցախի ազատագրման մարտերին, տուն եկան։ Պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ 1995 թվականին, հայոց սահմանը պաշտպանելիս նահատակվեց 1968թ. ծնված Անդրանիկ Մկրտչի Հովհաննիսյանը: Արցախյան 44-օրյա պատերազմը նույնպես շատերի տարավ առաջնագիծ, նաև շենավանցիների։ Լևոն Գագիկ Եղիազարյանն ու Մանուկ Սամվելի Իսախանյանը մարտիրոսվեցին այս կռվում, իսկ Ռուսլան Վալտերի Թովմասյանը հերոսաբար ընկավ 2022թ. սեպտեմբերյան մարտերում՝ Մեծ Իշխանասարում։ Այս հերոսներին նվիրված՝ օգոստոսի 17-ին Շենավանում տեղի ունեցավ խաչքար-հուշակոթողի բացում՝ Մեծ Հայրենականի հուշարձանի հարևանությամբ։ Ներկա էին Մեծամորի համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ, Անմահ հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, բնակիչներ, հյուրեր: Սպիտակ սավանով դեռ փակված հուշակոթողի մոտ պատվոպահակ էին կանգնել Հայոց բանակի զինվորները։ Հոշակոթողի բացումն սկսվեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։ Անմահ հերոսների պատվին հնչեց նաև կրակահերթ: Ներկաները երկինք բաց թողեցին աղավնիներ, եղավ լռության րոպե։ Գեղակերտի (Սամաղար) Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր, տեր Ահարոն քահանա Գրիգորյանի կողմից սկսվեց հուշակոթողի օրհնման արարողությունը։
Մինչ տերունական աղոթքն ու հոգևոր արարողությունը, Տեր Ահարոնը դիմեց ներկաներին. «Այսօր բացվեց հուշակոթող, որը ևս մեծ հանգրվան է, որպեսզի նորոգվի հոգին։ Մենք միշտ ասում ենք՝ նրանց գործն անմահ է։ Սուրբ գրքում գրված է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա.և ուր ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը» (Հովհ. 12.24‐26։)։ Ամեն մի նահատակ, ամեն մի հերոս չի հեռացել կյանքից, իր աշխարհից և իր միջավայրից։ Այսինքն՝ կյանք՝ հանուն կյանքի...»։ Շենավանի դպրոցի աշակերտներն անդրադարձան մեր ժողովրդին մշտապես ուղեկից պատերազմներին և մեր զինվորի հերոսությանը։ Ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան հայոց բանակի զինվորները։ Հուշակոթողի բացման արարողությունն ավարտվեց «Վեր կաց, եղբայր...» երգի հնչյունների ներքո և ներկաների կողմից ծաղիկներ խոնարհվեցին հերոսների հուշակոթողի մոտ։ Հուշարձանը կառուցվել է Հրաչիկ, Քաջիկ, Խաչիկ Աղամիրյան եղբայրների, Շենավան բնակավայրի բնակիչների, ինչպես նաև՝ Մեծամոր համայնքի մեկենասությամբ: Հուշակոթողի կենտրոնում տուֆակերտ խաչքարն է, որի քանդակագործն է շենավանցի Սերգեյ Սարգսյանը։ Խաչքարի աջ ու ահյակ կողմերում գրանիտե սալաքարեր են կանգուն։ Ձախակողմյան սարաքարին Անդրանիկի և Ռուսլանի լուսանկարներն են, աջակաղմյանին՝ Լևոնի ու Մանուկի։ Անմահ հերոս, 19-ամյա Ռուսլանն ընտանիքի միակ որդին էր, իրենից փոքր մի քույր ունի։ Բարձրահասակ ու ֆիզիկական լավ պատրաստվածությունունեցող քաջորդին 2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի պահին եղել է դիրքերում։ Եղել է ազնիվ ու ընկերասեր, հայրենիքը նրա համար առաջնային էր։ Երբ թշնամին սկսել է հարձակումը մեր դիրքերից մեկի վրա, Ռուսլանը հարևան հենակետում։ Սկսվել է ռմբակոծություն, եղել է նահանջի հրաման։ Ռուսլանը հասցրել է մի քանի վիրավորի իջեցրել, հետո բարձրացել է հարևան դիրք՝ վաշտի հրամանատարի մոտ, որ օգնի, բայց մնացել են շրջափակման մեջ... Այսօր հայրենի ծննդավայրի հանգստարանում է ննջում քաջորդին։ Մանուկ Սամվելի Իսախանյանը ծնվել է 20. 03. 1994թ.։ 44-օրյայի ժամանակ պայմանագրային էր՝ շարքային։ 2020թ. սեպտեմբերի 29-ին մեկնե է առաջնագիծ՝ Քարվաճառ։ Հետագայում տեղափոխվել է Շուշի, որտեղ նահատակվել է նոյեմբերի 7-ին։ 2 քույրերի կրտսեր եղբայրն էր, որի ծննդյանը շատ են սպասել ծնողները։ Քաշաթաղի շրջանի հակարի գյուղի բնակիչ Արման Ղազարյանը պատմեց քեռորդու՝ Լևոն Գագիկի Եղիազարյանի մասին, ով միջնակարգ կրթության վերջին դասարանում սովորել է արդեն Քաշաթաղում՝ Հակարի գյուղի միջնակարգ դպրոցում, 2008 թ.։ Ցավով պետք է նշեմ՝ նույն դպրոցի երիտասարդ տնօրեն Արսեն Անդրանիկի Հայրապետյանը՝ ծնված 10. 05 1991թ., նույն պատերազմի առաջին օրը մեկնեց առաջնագիծ, և մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա։ Լրոն Եղիազարյանը ծնվել է 21. 05.1991 թ.։ 1998-2007 թթ. սովորել է Շենավան գյուղի միջնակարգ դպրոցում։ 2009-2011 թթ. ծառայության է անցել Արցախում։ Ավարտելով ժամկետային զինծառայությունը՝ 2011 թ. պայմանագրային ծառայության է անցել Խաղաղապահ զորքերում։ Ծառայության ժամանակ արժանացել է մի շարք պատվոգրերի, մեդալների։ 2013 թ. 7 ամսով առաքելության է մեկնել Կոսովո։ 2015-ին մեկնել է Գերմանիա դասընթացների։ 2016 թ. 1 ամսով առաքելության է մեկնել Աֆղանստան։ 2019 թ. 1 ամսով զարավարժության է մեկնել ԱՄՆ։ 2020 թ. 7 ամսով դարձյալ Աֆղանստանում էր, որտեղից վերադարձել է սեպտեմբերին։ Մի քանի օր հետո սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Սեպտեմբերի 27-ից արդեն Քարվաճառում էր։ Նոյեմբերի 3-ին ծանր վիրավորում է ստացել, սակայն մարտական ընկերոջ մարմինը չի թողել մարտադաշտում։ Կարողացել է հանել, մինչև ընկերներն օգնության են հասել։ 75 օր հիվանդանոցում պայքարել է կյանքի համար, տարել է մի քանի վիրահատություներ, բայց ապարդյուն. սիրտը կանգ է առել 2021 թ. հունվարի 15-ին։ Հուղարկավորվել Շենավան գյուղի գերեզմանոցում: նահատակ տղաները ծառայության ժամանակ և հետմահու արժանացել են պարգևների, մեդալների։